Նազար Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազար Պետրոսյան
Ծնվել է հունիսի 6, 1951(1951-06-06)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Մարի, Turkmen Soviet Socialist Republic, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Turkmenistan.svg Թուրքմենստան
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Նազար Պետրոսյան (1951, հունիսի 6), հայ ֆուտբոլիստ (հարձակվող), սպորտի վարպետ։

Նազար Պետրոսյանը տեխնիկապես լավ պատրաստված, արագաշարժ ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1977 և 1982-1984 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 216 խաղ, խփել 21 գոլ։ Խաղացել է նաև ԲԿՄԱ (1978-1980) և Կրասնոդարի «Կուբան» (1981) թիմերում։

1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն, 1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։

Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և գլխավոր (3 խաղ) հավաքականներում։

Եղել է ԽՍՀՄ առաջնության առաջին խմբի մասնակից Աբովյանի «Կոտայքի» խաղացող մարզիչ (15 խաղ, 2 գոլ)։ Հետագայում մարզչական-կազմակերպչական աշխատանքի է անցել Ռուսաստանում։[2]

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2005։ էջ էջ 84 
  3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]