Ավատատիրության հաստատումը Վրաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի պատմություն
Վրաստանի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաոխա
Կոլխիդա
Վիրք
Լազիկա
Միջնադար
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատիոնիներ
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Վրաց թագավորություն
Մոնղոլական տիրապետության
Լենկ-Թեմուրի տիրապետության
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան

Վրաստան Վրաստանի պորտալ

Ավատատիրության հաստատումը Վրաստանում, հայտնի է նաև որպես պատրոնղմոբա (վրաց.՝ პატრონყმობა), անցումային գործընթաց միջնադարյան Վրաստանում, որի արդյունքում այս մի քանի հազարամյակ տարածաշրջանում իշխող ստրկատիրական համակարգին փոխարինելու է գալիս ավատատիրությունը կամ ինչպես միջազգային տերմինով է հայտնի՝ ֆեոդալիզմը։ Զուգընթաց նմանօրինակ գործընթացներ տեղի են ունենում նաև Մեծ Հայքի թագավորությունում։

Ավատատիրական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Վրաստանում ի հայտ են գալիս հողատիրության նոր ձևեր․ համայնքային հողերն առանձնացվում են մասնավորից։ Վրացական ֆեոդալիզմը հիմնված էր միջնադարյան հասարակությանը բնորոշ աստիճանակարգության վրա։ Վրաստանում ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալը, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն։

Ավատատիրության հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան ժամանակաշրջանում վրացական ավատատիրությունն անցնում է երեք տարբերափուլերով․ առաջին փուլը, որը տևում է 8-րդ դարից մինչև 11-րդ դարը, նշանավորվում է դասակարգային հասարակության ստեղծմամբ։ Առաջանում է արքունյաց հիերարխիկ դասակարգումը։ Արդեն 9-րդ դարի սկզբներին Վրաստանում ձևավորվում են հողատիրության պայմանական ձևեր, ինչպիսին է օրինակ բենեֆիցիումը (թագավորի կամ ֆեոդալի կողմից հողը պայմանական և ժամանակավոր շնորհվում էր զինվորական կամ վարչական ծառայության համար):

Վրացական ավատատիրության երկրորդ շրջանը սկսվում է 11-րդ դարում և համարվում է պատրոնղմոբայի բարձրակետը։ Այս ժամանակահատվածում հիմնականում կարգավորվում են հողային հարաբերությունները, որի արդյունքում միմյանց հետ արյունակցական կապեր ունեցող ազնվականական ընտանիքները ձեռք են բերում տոհմական կալվածքներ և մասնավոր սեփականություններ։ Աստիճանաբար պայմանական հողատիրության ձևերին փոխարինում է հողի տիրապետման ժառանգական համակարգը, որը հանգամանորեն ավարտվում է 15-րդ դարի վերջում։ Այնուամենայնիվ, ավատատիրական աստիճանակարգությունը չի փոփոխվում, իսկ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքը մնում է անհողդողդ։ Վրաստանում ավատատիրական հարաբերությունների առավել լավ նկարագրությունը տրված է Շոթա Ռոսթավելու «Վագրենավորը» էպոսում։ Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում և այլ մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։

Ազնվականության դիրքերի ամրապնդմանը զուգընթաց Վրաստանում ձևավորվում են նոր իշխանական պաշտոններ, որոնցից ամենանշանավորը «էրիսթավին» էր։ Վրաստանի ազնվականների շարքում էրիսթավիի տիտղոսը սովորաբար զբաղեցնում էր երրորդ տեղը՝ թագավորից ու մթավարիից հետո և համապատասխանում էր Մեծ Հայքի թագավորության խոշոր գավառների կառավարիչների պաշտոնին։ Տիտղոսակիրն ուներ իր ռազմական դրոշակը, կրում էր հատուկ հագուստ, մատանի, գոտի ու նիզակ, ինչպես նաև նստում էր հատուկ ցեղատեսակի ձի։ Օգտվելով այն հանգամանքից, որ Վրաստանը հաճախ չէր ունենում թագավոր, էրիսթավիներից ոմանք իրենց տիտղոսը դարձնում են ժառանգական՝ ինքնին դառնալով կալվածատեր իշխաններ։ Ֆեոդալական հասարակարգի վրաց բարձրաստիճան խավի ներկայացուցիչներից են նաև թավադիները։ Ժառանգական, նվիրատու և զինված հողերի՝ նրանց օտարման իրավունքով, օգտվել են հարկային, վարչական և դատական անձեռնամխելիությունից։ Ունեցել են ազնաուրներից և մսախուրներից բաղկացած ջոկատներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts. Peeters Publishers, ISBN 90-429-1318-5
  • Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation. Indiana University Press, ISBN 0-253-20915-3
  • Toumanoff, Cyril (1967). Studies in Christian Caucasian History. Georgetown University Press.