Ավագ Պետրոսյան
Ավագ Պետրոսյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ավագ Գեղամի Պետրոսյան |
Ծնվել է | 1912, մարտի 16 (մարտի 29) Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 2000, նոյեմբերի 5 Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա, ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | Երգիչ, տենոր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ավագ Գեղամի Պետրոսյան (մարտի 16 (29), 1912, Կամարիս, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 2000, Երևան, Հայաստան), հայ երգիչ, դրամատիկական տենոր։ Հայկական ԽՍՀ (1956), Ադրբեջանական ԽՍՀ (1962) ժողովրդական արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ 1934 թվականից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939 թվականից՝ մեներգիչ։ 1939 թվականին մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ 1941-1989 թվականներից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1949-1950 թվականներին վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն[1][2]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համերգային երգացանկում ընդգրկված են եղել հայ, ռուս, արևմտա-եվրոպական կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգեր[3][4]։
Ազգային օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն էր։
- Սանթուր, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»
- Տիրիթ, Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»
- Կարո, Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ»
- Վահան, Հարո Ստեփանյանի «Հերոսուհին», ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1951
Դերերգերից են՝
- Սարո, Արմեն Տիգրանյանի «Անուշ»[5]
- Աշուղ և Շեյխ, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»
- Ռադամես, Ջուզեպպե Վերդիի «Աիդա»
- Մանրիկո, Վերդիի «Տրուբադուր»
Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարոյի արիան Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից
- Գոհար Գասպարյանի և Ավագ Պետրոսյանի զուգերգը Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից
- Տիրիթի արիան Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից
- Սանթուրի արիան Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից
- Կոմիտաս - Հոյ նազան իմ
- Սայաթ-Նովա - Ես քու ղիմեթն չիմ գիդի
- Գուրգեն Ալեմշահ - Իղձ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1947 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- 1951 ԽՍՀՄ Պետական մրցանակ
- 1956 Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- 1962 Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Ավագ Պետրոսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տեսնել էր պետք այդ օրերի «Դավիթ Բեկ» օպերան։ Ավագ Պետրոսյանը կատարում էր զինվոր Սանթուրի արիան, և երբ կատարում էր «Արցունք մի՛ թափեք իմ գերեզմանին» արիան, բոլորս՝ թե՛ խաղընկերները, թե՛ հանդիսատեսը հուզվում էինք իր հետ միասին։ - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյան
|
![]() |
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսի 11-ին Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում տեղադրվել է Ավագ Պետրոսյանի հուշարձանը[6]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ ««Հնագույն մշակույթ ունեցող ազգերի մենաշնորհներից է մեծարել հանճարներին»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-08-13
- ↑ «Ավագ Պետրոսյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին։ Վերցված է 2016-08-13
- ↑ «Անկրկնելի «Սարոն» 100 տարեկան է դառնում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-08-13
- ↑ Ավագ Պետրոսյան, Սարոյի արիա, «Բարձր սարեր»
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-08-13
|
- Կամարիս գյուղում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մարտի 29 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 2000 մահեր
- Հայ երգիչներ
- Տենորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ