Առյուծ (համաստեղություն)
Արտաքին տեսք
(Վերահղված է Առյուծ համաստեղությունից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առյուծ (այլ կիրառումներ)
| Համաստեղություն | |
| Լատիներեն անվանում | Leo |
|---|---|
| Հապավում | Leo |
| Կազմված է | Right Wall of the Supreme Palace Enclosure?, Seats of the Five Emperors?, Crown Prince?, Retinue?, Emperor's Bodyguard?, The Hall of Glory?, Astronomical Observatory?, Junior Officers? և Long Wall? |
| Հակում | +15 |
| Մակերես | 947 քառակուսի աստիճան |
| Հիմնական աստղեր | 9, 15 |
| Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 92 |
| Ճանաչված մոլորակներով աստղեր | 8 |
| Պայծառ աստղեր | 3 |
| Մոտակա աստղեր | 3 |
| Ամենապայծառ աստղ | Regulus (α Leo) (1.5մ) |
| Ամենամոտիկ աստղ | Wolf 359 (7.78 լտ) |
| Ասուպային հոսքեր | Լեոնիդներ |
| Հարևան համաստեղությունները | Մեծ Արջ Փոքր Առյուծ Լուսան (անկյունում) Խեցգետին Հիդրա Սեքստան Գավաթ Կույս Բերենիկեի Գես |
| Անվանված է | առյուծ, Humbaba? և Նեմեյան առյուծ |
| Տեսանելի է +90° և −65°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): | |
Առյուծ, կենդանակերպի համաստեղություններից մեկը։ Նրա սիմվոլն է
(Յունիկոդում՝ ♌)։ Առյուծը գտնվում է Խեցգետին արևելյան և Կույս համաստեղության արևմտյան կողմում։ 2-րդ դարի աստղագետ Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղություններից մեկն է։
Հետևյալ Մեսյե առարկաները գտնվում են Առյուծի համաստեղությունում[1]՝
| Մեսյե առարկա | Տեսակ | Ուղղակի ծագում | Հակում | Մեծություն | NGC համար |
|---|---|---|---|---|---|
| M65 | գալակտիկա | 11ժ 18.9 | 13ա 6 | 10.5 | 3623 |
| M66 | գալակտիկա | 11ժ 20.2 | 13ա 0 | 10.0 | 3627 |
| M95 | գալակտիկա | 10ժ 43.9 | 11ա 42 | 11.0 | 3351 |
| M96 | գալակտիկա | 10ժ 46.7 | 11ա 49 | 10.5 | 3368 |
| M105 | գալակտիկա | 10ժ 47.8 | 12ա 35 | 11.0 | 3379 |
Առյուծի համաստեղությունում են գտնվում նաև NGC-3628 և NGC-2903 գալակտիկաները, Gamma Leonis կրկնապատիկ աստղը, և Wolf 359 նվաղ կարմիր գաճաճ աստղը[1]։
Աստղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անզեն աչքով գիշերվա երկնքում երևացող Առյուծի համաստեղությունը (նկարի կենտրոնի պայծառ օբյեկտը Յուպիտեր մոլորակն է։ AlltheSky.com
- Համաստեղության ամենապայծառ և գիշերային երկնքի ամենապայծառներից մեկն է Արքայազն (α Leo, Առյուծի ալֆա) աստղը։ Երբեմն նրան ասում են նաև Առյուծի սիրտ (Cor Leonis)։ Երկրից գտնվում է 77.5 լուսատարի հեռավորության վրա։ Առաջին մեծության աստղերից Արքայազնն ամենամոտն է գտնվում Խավարածրին, այնպես որ նրան բավականին հաճախ է ծածկում Լուսինը։
- Առյուծի ֆիգուրի պոչամասում է գտնվում Դենեբոլա (Առյուծի բետա) աստղը, որի անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է առյուծի պոչ։ Պայծառությունը 2.14 աստղային մեծության է, հեռավորությունը՝ 43 լուսատարի։
- 2.0 աստղային մեծությամբ պայծառությամբ երրորդն է «առյուծի գլխի» մասում գտնվող Ալգիեբա (Առյուծի գամմա) կրկնակի աստղը։ Անունը թարգմանաբար նշանակում է առյուծի բաշ։
- Զոսմա անունով Առյուծի դելտան գտնվում է Երկրից 58 լուսատարի հեռավորության վրա։
- Առյուծի էպսիլոնը 3.0 մեծության դեղին հսկա է, Երկրից 251 լուսատարիի վրա է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Առյուծ համաստեղությունը (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
| ||||||
| Կենդանակերպը | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Աստղագիտություն | Կենդանակերպի համաստեղությունները | ||||||||||||
| Խոյ | Ցուլ | Երկվորյակներ | Խեցգետին | Առյուծ | Կույս | Կշեռք | Կարիճ | Օձակիր | Աղեղնավոր | Այծեղջյուր | Ջրհոս | Ձկներ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 545)։ |