Jump to content

Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկ

Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկ
Academic Ranking of World Universities (ARWU)
Տեսակհանդես և բուհերի վարկանիշային համակարգ
ԼեզուՏասը լեզվով, այդ թվում` անգլերեն և չինարեն
Հիմնադրվել է2003
ՀիմնադիրՇանհայի Ծիաո Թոն Համալսարան
ՀրատարակիչShanghai Ranking Consultancy (2009 թվականից ի վեր)
Շանհայի Ծիաո Թոն համալսարան (2003–2008)
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հաճախականությունամենամյա
Կայքshanghairanking.com

Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկ (ԱԲԱՎՑ) (անգլ.՝ Academic Ranking of World Universities, ARWU) կամ Շանհայան վարկանիշային ցանկ, աշխարհի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշների ցանկերից մեկը։ Հրապարակվում է ամենամյա պարբերականությամբ Shanghai Ranking Consultancy կազմակերպության կողմից։ Ամեն տարի, ըստ ԱԲԱՎՑ վականիշային համակարգի, փաստացի գնահատվում է ավելի քան 1800 համալսարան, սակայն ցանկում հրապարակվում է լավագույն հազարյակը[1]։

Հրապարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկն ի սկզբանե կազմվել և հրապարակվել է 2003 թվականին Շանհայի Ծիաո Թոն համալսարանի կողմից` դառնալով բուհերի վարկանիշների առաջին համաշխարհային ցանկը, որը կազմվել է գնահատման բազմակի ցուցանիշների հիման վրա[2][3]։

2009 թվականից ԱԲԱՎՑ-ն ամեն տարի հրատարակվում է Shanghai Ranking Consultancy կազմակերպության կողմից, որին էլ պատկանում են հրապարակման հեղինակային իրավունքները։ Ընկերությունը բարձրագույն կրթության ուսումնասիրության ոլորտում գործող անկախ կազմակերպություն է և չի գտնվում որևէ բուհի կամ պետական կառույցի ենթակայության ներքո[4]։

2011 թվականին առաջարկություններով հանդես գալու նպատակով ստեղծվել է գիտնականներից և հետազոտողներից կազմված միջազգային խորհրդատվական խորհուրդ[5][6]։

Shanghai Ranking Consultancy կազմակերպությունը, բացի բուհերից, վարկանիշային աղյուսակներ է հրապարակում նաև առանձին բուհական առարկաների (Global Ranking of Academic Subjects[7]), իսկ 2016 թվականից սկսած` նաև մարզական գիտություններում մասնագիտացած բուհերի համար (Global Ranking of Sport Science Schools and Departments[8]):

Անաչառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԲԱՎՑ-ն համարվում է համալսարանների գնահատման երեք ամենաազդեցիկ և հեղինակավոր վարկանիշային ցանկերից մեկը՝ «Աշխարհի բուհերի QS վարկանիշային ցանկի» (անգլ.՝ QS World University Rankings) և «Աշխարհի համալսարանների THE վարկանիշային ցանկի» (անգլ.՝ Times Higher Education World University Rankings) հետ միասին[9][10][11][12][13][14][15]։ Ցանկը դրական կարծիքներ է ստացել անաչառության և մեթոդաբանության համար[13][14][15], սակայն նաև լայն քննադատության է արժանացել, քանի որ գնահատման ընթացքում անտեսվում է կրթական հաստատության մեծությունը, ինչի հետևանքով ավելի մեծ բուհերը վարկանիշային աղյուսակում սովորաբար ավելի բարձր տեղ են զբաղեցնում, քան ավելի փոքրերը[12][16][17]։

Մեթոդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհերի գնահատման համար կիրառվում է վեց օբյեկտիվ ցուցանիշ[18]։

Գնահատման մեթոդաբանություն
Չափանիշ Ցուցանիշ Կոդ Կշիռ Աղբյուր
Կրթության որակ Նոբելյան և Ֆիլդսյան մրցանակակիր շրջանավարտներ Alumni 10% Նոբելյան և Ֆիլդսյան մրցանակների պաշտոնական կայքեր
Դասավանդողների որակ Նոբելյան և Ֆիլդսյան մրցանակակիր դասավանդողներ Award 20% Նոբելյան և Ֆիլդսյան մրցանակների պաշտոնական կայքեր
21 մասնագիտական ոլորտներում ամենամեջբերվող հետազոտողներ HiCi 20% Ամենամեջբերվող հետազոտողների ցանկ[Ն 1]
Հետազոտությունների արդյունավետություն «Nature» և «Science» ամսագրերում հրապարակված հոդվածներ[Ն 2] N&S 20% «Science Citation Index Expanded» և «Social Science Citation Index» հղումների ինդեքս
«Science Citation Index Expanded»[Ն 3] և «Social Science Citation Index»[Ն 4] հղումների ինդեքսում ներառված գիտական հրատարակություններ PUB 20%
Ակադեմիական արդյունավետություն Բուհի ակադեմիական արդյունավետությունը մեկ ակադեմիական աշխատակցի հաշվով PCP 10% -

Բուհերի վարկանիշային ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին 50 հորիզոնականները զբաղեցնող բուհեր[1]
Բուհ 2021 2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարվարդի համալսարան 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթենֆորդի համալսարան 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 3 2 2 2 3 3 2
Միացյալ Թագավորություն Քեմբրիջի համալսարան 3 3 3 3 3 4 5 5 5 5 5 5 4 4 4 2 2 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ 4 4 4 4 4 5 3 3 4 3 3 4 5 5 5 5 5 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆոռնիայի համալսարան (Բերքլի) 5 5 5 5 5 3 4 4 3 4 4 2 3 3 3 4 4 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փրինսթոնի համալսարան 6 6 6 6 6 6 6 6 7 7 7 7 8 8 8 8 8 7
Միացյալ Թագավորություն Օքսֆորդի համալսարան 7 9 7 7 7 7 10 9 10 10 10 10 10 10 10 10 10 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբիայի համալսարան 8 7 8 8 8 9 8 8 8 8 8 8 7 7 7 7 7 9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ 9 8 9 9 9 8 7 7 6 6 6 6 6 6 6 6 6 6
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագոյի համալսարան 10 10 10 10 10 10 9 9 9 9 9 9 9 9 9 8 9 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Եյլի համալսարան 11 11 11 12 11 11 11 11 11 11 11 11 11 11 11 11 11 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոռնելի համալսարան 12 12 13 12 14 13 13 13 13 13 13 12 12 12 12 12 12 12
Ֆրանսիա Փարիզ-Սաքլե համալսարան 13 14 37 42 41 46 41 42 39 37 40 45 43 49 52 64 61 48
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆոռնիայի համալսարան (Լոս Անջելես) 14 13 11 11 12 12 12 12 12 12 12 13 13 13 13 14 14 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փենսիլվանիայի համալսարան 15 19 17 16 17 18 17 16 15 14 14 15 15 15 15 15 15 15
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնս Հոփքինսի համալսարան 16 15 16 18 18 16 16 17 17 17 18 18 19 20 19 20 19 22
Միացյալ Թագավորություն Լոնդոնի համալսարանական քոլեջ 17 16 15 17 16 17 18 20 21 21 20 21 21 22 25 26 26 25
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆոռնիայի համալսարան (Սան Դիեգո) 18 18 18 15 15 14 14 14 14 15 15 14 14 14 14 13 13 13
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոնի համալսարան 19 16 14 14 13 15 15 15 16 16 16 16 16 16 16 17 17 20
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆոռնիայի համալսարան (Սան Ֆրանցիսկո) 20 21 20 21 21 21 18 18 18 18 17 18 18 18 18 18 18 17
Շվեյցարիա Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց 21 20 19 19 19 19 20 19 20 23 23 23 23 24 27 27 27 27
Կանադա Տորոնտոյի համալսարան 22 23 24 23 23 27 25 24 28 27 26 27 27 24 23 24 24 24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոնի Սենթ-Լուիսի համալսարան 23 23 22 20 20 23 32 32 32 31 31 30 29 29 28 28 28 28
Ճապոնիա Տոկիոյի համալսարան 24 26 25 22 24 20 21 21 21 20 21 20 20 19 20 19 20 14
Միացյալ Թագավորություն Լոնդոնի կայսերական քոլեջ 25 25 23 24 27 22 23 22 24 24 24 26 26 27 23 23 23 23
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միչիգանի համալսարան 26 22 20 27 24 23 22 22 23 22 22 22 22 21 21 21 21 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորքի համալսարան 27 27 30 32 29 29 27 27 27 27 29 31 32 31 30 29 29 32
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ցինխուայի համալսարան 28 29 43 45 48 58 101-150 101-150 151-200 151-200 151-200 151-200 201-302 201-302 151-202 151-200 153-202 202-301
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսիսային Կարոլինայի Չափլ Հիլի համալսարան 29 30 33 30 33 35 39 36 43 41 42 41 39 38 58 59 55 56
Դանիա Կոպենհագենի համալսարան 30 33 26 29 30 30 35 39 42 44 43 40 43 45 46 56 57 59
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան 31 32 27 28 28 28 24 24 19 19 19 17 17 17 7 16 12 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դյուք համալսարան 32 27 28 26 26 25 31 31 31 36 35 35 31 32 32 31 32 31
Ավստրալիա Մելբուռնի համալսարան 33 35 41 38 39 40 44 44 54 57 60 62 75 73 79 78 82 82
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսիսարևմտյան համալսարան 34 30 29 25 22 26 27 28 30 30 30 29 30 30 29 33 31 30
Ֆրանսիա Սորբոնի համալսարան 35 39 44 36 / / / / / / / / / / / / / /
Միացյալ Թագավորություն Մանչեստրի համալսարան 35 36 33 34 38 35 41 38 41 40 38 44 41 40 48 50 53 78
Ճապոնիա Կիոտոյի համալսարան 37 34 32 35 35 32 26 26 26 26 27 24 24 23 22 22 22 21
Ֆրանսիա Փարիզի գիտությունների և գրականության համալսարան 38 36 / / / / / / / / / / / / / / / /
Միացյալ Թագավորություն Էդինբուրգի համալսարան 38 42 31 32 32 41 47 45 51 51 53 54 53 55 53 52 47 47
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտայի համալսարան 40 40 41 37 34 33 30 30 29 29 28 28 28 28 33 32 32 33
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տեխասի Օստինի համալսարան 41 41 45 40 51 44 37 39 36 35 35 38 38 39 38 39 36 40
Շվեդիա Կարոլինյան ինստիտուտ 42 45 38 44 44 44 48 47 44 42 44 42 50 51 53 48 45 46
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոքֆելլերի համալսարան 42 43 35 30 36 37 33 33 34 32 33 34 32 32 30 30 30 29
Կանադա Բրիտանական Կոլումբիայի համալսարան 42 38 35 43 31 34 40 37 40 39 37 36 36 35 36 36 37 36
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկինի համալսարան 45 49 53 57 71 71 101-150 101-150 151-200 151-200 201-300 151-200 201-302 201-302 203-304 201-300 203-300 202-301
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլորադո Բոլդերի համալսարան 46 44 38 38 43 38 34 34 33 33 32 32 34 34 34 34 35 34
Միացյալ Թագավորություն Լոնդոնի թագավորական քոլեջ 47 47 51 56 46 50 55 59 67 68 68 63 65 81 83 83 80 77
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տեխասի համալսարանի Դալասի Հարավարևմտյան բժշկական կենտրոն 48 48 49 48 48 43 44 45 46 48 51 49 48 41 39 38 38 36
Գերմանիա Մյունխենի համալսարան 48 51 52 53 57 51 52 49 61 60 54 52 55 55 53 51 51 51
Նիդերլանդներ Ուտրեխտի համալսարան 50 52 49 51 47 65 56 57 52 53 48 50 52 47 42 40 41 39
  1. Անգլ.՝ Highly Cited Researchers (HCR), ներկայումս հրատարակվում է ամերիկյան Clarivate Analytics ընկերության կողմից։
  2. Կիրառելի չէ հումանիտար և հասարակական գիտություններում մասնագիտացված բուհերի համար, ինչպես օրինակ` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը։ Վերջիններիս համար N&S ցուցանիշը հաշվի չի առնվում, և N&S կշիռը տեղաբաշխվում է այլ ցուցանիշների վրա։
  3. Հղումների ինդեքս, որի տվյալների շտեմարանը ներառում է գիտության և տեխնոլոգիայի բնագավառի ավելի քան 9200 հայտնի ամսագիր 178 գիտակարգերում՝ սկսած 1900 թվականից։ Տվյալների շտեմարանը ստեղծվել է 1964 թվականին։
  4. Հղումների ինդեքս, որի տվյալների շտեմարանը ներառում է հասարակական գիտությունների ավելի քան 3,400 հայտնի ամսագիր 58 գիտակարգերում՝ սկսած 1900 թվականից։ Տվյալների շտեմարանը ստեղծվել է 1978 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «ShanghaiRanking's Academic Ranking of World Universities». www.shanghairanking.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. Pavel, Adina-Petruta (2015). «Global university rankings - a comparative analysis». Procedia Economics and Finance. 26: 54–63. doi:10.1016/S2212-5671(15)00838-2.
  3. «World university rankings: how much influence do they really have?». The Guardian. 2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին. «The first international rankings, the Academic Ranking of World Universities or Shanghai Rankings»
  4. «ShanghaiRanking's Academic Ranking of World Universities». www.shanghairanking.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Shanghai rankings rattle European universities». ABS-CBN Interactive. 2010 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին. «France's higher education minister travelled to Jiaotong University's suburban campus last month to discuss the rankings, the Norwegian education minister came last year and the Danish minister is due to visit next month.; The idea for the rankings was born in 1998, when Beijing decreed China needed several world-leading universities.»
  6. «ARWU International Advisory Board». Shanghai Ranking Consultancy. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  7. «Global Ranking of Academic Subjects». www.shanghairanking.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «Global Ranking of Sport Science Schools and Departments 2020». www.shanghairanking.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Network, QS Asia News (2018 թ․ մարտի 2). «The history and development of higher education ranking systems - QS WOWNEWS». QS WOWNEWS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  10. «About Academic Ranking of World Universities | About ARWU». www.shanghairanking.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  11. Ariel Zirulnick (2010 թ․ սեպտեմբերի 16). «New world university ranking puts Harvard back on top». Christian Science Monitor. «Those two, as well as Shanghai Jiao Tong University, produce the most influential international university rankings out there»
  12. 12,0 12,1 Indira Samarasekera & Carl Amrhein. «Top schools don't always get top marks». The Edmonton Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. «There are currently three major international rankings that receive widespread commentary: The Academic World Ranking of Universities, the QS World University Rankings and the Times Higher Education Rankings.»
  13. 13,0 13,1 Philip G. Altbach (2010 թ․ նոյեմբերի 11). «The State of the Rankings». Inside Higher Ed. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին. «The major international rankings have appeared in recent months — the Academic Ranking of World Universities, the QS World University Rankings, and the Times Higher Education World University Rankings (THE).»
  14. 14,0 14,1 «Strength and weakness of varsity rankings». NST Online. 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  15. 15,0 15,1 Marszal, Andrew (2012 թ․ հոկտեմբերի 4). «University rankings: which world university rankings should we trust?». Daily Telegraph. ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  16. «"Shanghai Academic Ranking: a French Controversy" by Marc Goetzmann, for La Jeune Politique». Lajeunepolitique.com. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  17. Bahram Bekhradnia (2016 թ․ դեկտեմբերի 15). «International university rankings: For good or ill?» (PDF). Higher Education Policy Institute. էջ 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին. «ARWU presents a further data issue. Whereas in the case of the other rankings the results are adjusted to take account of the size of institutions, hardly any such adjustment is made by ARWU. So there is a distortion in favour of large institutions. If two institutions were to merge, the very fact of merger would mean that the merged institution would do nearly twice as well as either of the individual institutions prior to merger, although nothing else had changed.»
  18. «ShanghaiRanking's Academic Ranking of World Universities Methodology 2021». www.shanghairanking.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]