Աննա Մարիա Մայոլինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Մարիա Մայոլինո
Ծնվել էմայիսի 20, 1942(1942-05-20)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՍկալեա, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա[3]
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, նկարազարդող, ինստալյացիոն արտիստ, նկարիչ և կոնցեպտուալ արվեստագետ
Ոճֆեմինիստական արվեստ
Թեմաներկարճամետրաժ ֆիլմ

Աննա Մարիա Մայոլինո (պորտ.՝ Anna Maria Maiolino, մայիսի 20, 1942(1942-05-20)[1][2], Սկալեա, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), բրազիլացի նկարչուհի, որը գործում է ժամանակակից արվեստի ուղղությամբ[4][5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մարիա Մայոլինոն ծնվել է Սկալեայում (Կալաբրիա)՝ Իտալիայի հարավում։ Նրա հայրն իտալացի էր, իսկ մայրը՝ էկվադորցի։ 1954 թվականին նրանք արտագաղթել են Վենեսուելա[6], որտեղ նա 1958 թվականին սկսել է սովորել Կրիստոբալ Ռոխասի ազգային դպրոցում (իսպ.՝ Escola Nacional Cristobal Rojas)[7]: 1960 թվականին Աննա Մարիան իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)։ Այստեղ նա Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում հաճախել է գեղանկարչության և փայտի փորագրության դասընթացների[6], որտեղ էլ ծանոթացել է նկարիչներ Անտոնիո Դիասի և Ռուբենս Գերհմանի հետ, որոնց հետ հետագայում մասնակցել է բրազիլական գեղարվեստական վաղ շարժումներին[8]։

Մասնակցություն գեղարվեստական շարժումների[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Աննա Մարիա Մայոլինոն սկսել է մասնակցել 1960-ական և 1970-ական թվականների գեղարվեստական շարժումներին՝ ներառյալ նոր փոխդասավորությանը, նեոկոնկրետիզմին և 1967 թվականին նոր բրազիլական շարժման օբյեկտիվությանը, որը փոխել է բրազիլական արվեստի բնույթը։ Բրազիլական շարժման օբյեկտիվության շարժման օրերին նա համագործակցել է բազմաթիվ հեղինակավոր բրազիլացի նկարիչների հետ, ինչպես Լիժիա Կլարկը և Լիժիա Պապեն[9]։ Այդ շրջանում նրա նկարները դիտարկվել են որպես բրազիլական ռազմական ռեժիմի, ինչպես նաև երկրում աճող սոցիալական անհավասարության հակադրություն[8]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայոլինոյի աշխատանքը այգեպանի նախկին տանը

Մայոլինոյի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1967 թվականին, Գելդի պատկերասրահում, որտեղ ներկայացվել են նրա փորագրությունները փայտի վրա[10]։ Ստանալով Բրազիլիայի քաղաքացիություն՝ նա 1968 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որպեսզի ավելի կենտրոնանա մինիմալ արթի և կոնցեպտուալիզմ արվեստի վրա[8]։ Այդ ժամանակ է Մայոլինոն ստեղծել աշխատանքներ առարկաների և դիտողների փոխներգործության ամբողջությամբ։ 1971 թվականի կեսերին նա Լուիս Կամնիցերի հանձնարարականով ստացել է Պրատ համալսարանի Միջազգային գրաֆիկական կենտրոնի սեմինարի կրթաթոշակ[4]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Maria Maiolino, M Catherine de Zegher; Drawing Center (New York, N.Y.); Museu de Arte Moderna de São Paulo.; Paço Imperial do Rio de Janeiro New York : Drawing Center, 2002[11].
  • Anna Maria Maiolino : order and subjectivity, Asbury, Michael. Nicosia, Cyprus : Pharos Centre for Contemporary Art, 2009[12].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Anna Maria Maiolino — 2008.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. 4,0 4,1 de Laforcade, Sonia [oxfordartonline.com Maiolino, Anna Maria](անգլ.) : journal. — Oxford Art Online - Grove Art Online, 2018. — doi:10.1093/oao/9781884446054.013.2000000113
  5. Villarreal Jose։ «Brazilian Artist Anna Maria Maiolino Exhibits at Camden Arts Centre»։ artdaily։ Վերցված է 2019-09-03 
  6. 6,0 6,1 de Zegher, Catherine Women's work is never done: an anthology. — Gent: AsaMER, 2014. — С. 171. — ISBN 9789490693473
  7. WACK! : art and the feminist revolution. — Los Angeles: Museum of Contemporary Art, 2007. — ISBN 978-0914357995
  8. 8,0 8,1 8,2 «Pharos Art»։ Pharos Art։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-09-03 
  9. Calirman, Claudia "Epidermic" and Visceral Works: Lygia Pape and Anna Maria Maiolino(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2014. — Т. 35. — № 2. — С. 19—27. — ISSN 0270-7993.
  10. Marcio., Doctors A forma na floresta : espaço de instalações permanentes : Iole de Freitas, outubro, 1999 : Anna Maria Maiolino, novembro, 1999. — Rio de Janeiro: Museu do Açude, 1999. — ISBN 978-8587008039
  11. Maiolino, Anna Maria; Zegher, M. Catherine de; Drawing Center (New York, N.Y.); Museu de Arte Moderna de São Paulo; Paço Imperial do Rio de Janeiro Anna Maria Maiolino: vida afora = A life line. — New York: Drawing Center, 2002. — ISBN 978-0942324167
  12. Asbury, Michael; Keheyan, Garo; Fer, Briony; Lambert, Maria de Fátima; Pharos Centre for Contemporary Art (Nicosia, Cyprus) Anna Maria Maiolino: order and subjectivity. — Nicosia, Cyprus: Pharos Centre for Contemporary Art, 2009. — ISBN 9789963919956