Լիժիա Պապե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիժիա Պապե
Ծնվել էապրիլի 7, 1927(1927-04-07)[1][2]
ԾննդավայրՆովա Ֆրիբուրգու, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]
Վախճանվել էմայիսի 3, 2004(2004-05-03)[4][5][2] (77 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]
Քաղաքացիություն Բրազիլիա[6]
ԿրթությունՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան (1980) և Escola Nacional de Belas Artes?
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, գծանկարիչ, գծանկարիչ, ինստալյացիոն արտիստ և կինեմատոգրաֆ
Ոճկոնկրետ արվեստ
Պարգևներ
ԱնդամակցությունGrupo Frente? և Նեոկոնկրետիզմ[7]
ԶավակներՊաուլա Պապե
 Lygia Pape Վիքիպահեստում

Լիժիա Պապե (պորտ.՝ Lygia Pape, ապրիլի 7, 1927(1927-04-07)[1][2], Նովա Ֆրիբուրգու, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3] - մայիսի 3, 2004(2004-05-03)[4][5][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]), բրազիլացի նկարչուհի, քանդակագործ, փորագրող և ռեժիսոր, որը նշանակալի կերպար է եղել իր երկրում կոնկրետ արվեստի շարժման ժամանակ, իսկ ավելի ուշ՝ 1950-ական և 1960-ական թվականներին, եղել է Բրազիլիայում նեոկոնկրետիզմի հիմնադիրներից մեկը[8]։ Էլիո Օյտիսիկայի և Լիժիա Կլարկի հետ եղել է Բրազիլիայում ժամանակակից արվեստի զարգացման առանցքային նկարչուհիներից մեկը[9]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիժիա Պապեն ծնվել է 1927 թվականի ապրիլի 7-ին Նովա Ֆրիբուրգուում (Բրազիլիա)[8]։ Կերպարվեստ է սովորել Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանում Ֆայգա Օստրովերի մոտ[10]։

Կոնկրետ արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

20 տարեկանից Լիժիա Պապեն միացել է կոնկրետ արվեստի շարժմանը, որը հիմնել է հոլանդացի նկարիչ Թեո վան Դուսբուրգը 1930 թվականին[11]։ Բրազիլիայում կոնկրետ արվեստը առաջին անգամ դրսևորվել է Սան Պաուլոյի արվեստի բիենալեի ժամանակ 1951 թվականին[9], որից հետո ձևավորվել են այդ ուղղության բրազիլական երկու գեղարվեստական խմբեր՝ «Խզում» (պորտ.՝ Ruptura)՝ հիմնված Սան Պաուլոյում, և «Ճակատ խումբ» (պորտ.՝ Grupo Frente)՝ հիմնավորված Ռիո դե Ժանեյրոյում[9]։ Պապեն վերջինիս անդամ էր, որը 1954 թվականին գլխավորել է Իվան Սերպան[12]։ Պապեի համախմբակիցներից էին Լիժիա Կլարկը և Էլիո Օյտիսիկան[12]։

Նեոկոնկրետիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիժիա Պապեն հետագայում միացել է նեոկոնկրետիզմի կարճաժամկետ ալիքին։ 1959 թվականին նա եղել է Նեոկոնկրետ հռչակագրի ստորագրողներից մեկը Լիժիա Կլարկի և Էլիո Օյտիսիկայի հետ[13]։ Այդ շրջանում Պապեին հետաքրքրել է «մարմնով ապրելու առաջարկությունը»[14]. այն, թե ինչպես է ֆիզիկական մարմինը ներգործում զգացմունքային վերապրումների վրա։ Պապեն ձգտել է ուսումնասիրել այդ գաղափարը՝ կապված մարմնի և շրջակա միջավայրի հետ՝ իր արվեստում պատկերելով զգացմունքայնությունն իր բոլոր տարատեսակներով[14]։

Հետագա գործունեություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ՝ 1960-ական և 1970-ական թվականներին Պապեն ստեղծել է բազմաթիվ վիդեոներ և ինստալյացիաներ՝ սարկաստիկ և քննադատական փոխաբերությունների կիրառմամբ՝ ընդդեմ բրազիլական բռնապետության։ 1980-ական թվականներից այդ այլաբերությունները դարձել են ավելի նուրբ[15]։ 1967 թվականի «Սկիզբ» (պորտ.՝ O Ovo) աշխատանքում դիտողներին առաջարկվել է սողալ փայտե տախտակներից խորանարդաձև կառուցվածքի մեջ, իսկ հետո առաջ անցնել թաղանթով՝ նմանվելով ծնվելու գործընթացի[16]։

1972-1985 թվականներին Պապեն նշանագիտություն է դասավանդել Ռիո դե Ժանեյրոյի Սանտա Ուրսուլայի համալսարանի ճարտարապետության դպրոցում։ 1980 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ֆեդերալ համալսարանում նա ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան, իսկ 1983 թվականին դարձել է Նրբագեղ արվեստների դպրոցի պրոֆեսոր[8]։

Մահացել է 2004 թվականի մայիսի 3-ին Ռիո դե Ժանեյրոյում, 77 տարեկանում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://www.tate.org.uk/art/art-terms/n/neo-concrete
  8. 8,0 8,1 8,2 8,3 Johnson, Ken (2004 թ․ մայիսի 16). «Lygia Pape, a Brazilian Artist Of Concrete Reality, Dies at 77». The New York Times.
  9. 9,0 9,1 9,2 Cocchiarale, Fernando. «Between the Eye and the Spirit: Lygia Pape and the Renewal of Brazilian Art». Projeto Lygia Pape. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  10. "Artist - Lygia Pape", Serpentine Galleries
  11. Ramirez, Mari Carmen Inverted Utopias: Avant-Garde Art in Latin America. — Houston: The Museum of Fine Arts, 2004. — С. 204. — ISBN 0300102690
  12. 12,0 12,1 "Grupo Frente", Tate.
  13. Basilio, Miriam Latin American & Caribbean Art: MoMA at El Museo. — New York: The Museum of Modern Art, 2004. — С. 103—117. — ISBN 0870704605
  14. 14,0 14,1 Rebollo Goncalvez, Lisbeth. «The Poetic Space by Lygia Pape.» ‘’Art Nexus’’ 10.81 (2011): 44-48.
  15. Bowron, Astrid Experiment: Art in Brazil 1958-2000. — Oxford: Museum of Modern Art, 2001. — С. 92—99. — ISBN 1901352137
  16. Fajardo-Hill, Cecilia; Andrea Giunta Radical Women: Latin American Art, 1960-1985. — Prestel, 2017. — ISBN 9783791356808

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]