Անդրես Սեգովիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրես Թորես Սեգովիա
Andrés Segovia (1963) by Erling Mandelmann.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Andrés Segovia Torres
Ծնվել է 1893 թվականի փետրվարի 21
Լինարես
Երկիր Իսպանիա Իսպանիա
Մահացել է 1987 թվականի հունիսի 3
Մադրիդ Իսպանիա Իսպանիա
Մասնագիտություն երաժիշտ,կոմպոզիտոր
Գործիքներ Կիթառ

Անդրես Թորես Սեգովիա (իսպ.՝ Andrés Torres Segovia կամ Անդրեաս Թորես Սեգովիա փետրվարի 21 1893, Լինարես - հունիսի 3 1987, Մադրիդ), իսպանացի կիթառահար։ Ելույթներ է ունեցել 15 տարեկանից Եվրոպայում և Ամերիկայի երկրներում։ Սեգովիայի նվագը առանձնացել է բացառիկ վարպետությամբ, մեկնաբանման խորությամբ։ Նա ընդարձակել է կիթառի տեխնիկական և արտահայտչական հնարավորությունները, երկացանկ է մտցրել դասական և ժամանակակից երաժշտության նմուշներ, կիթառի կատարողական արվեստը բարձրացնելով գեղարվեստական բարձր մակարդակի։ Մահացել է Մադրիդում՝ 94 տարեկան հասակում, սրտի կատվածից[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]