Jump to content

Այլևս երբեք (նկար, Գոգեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլևս երբեք
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1897
բարձրություն60 սանտիմետր
լայնություն161 սանտիմետր
ժանրնյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԿուրտոյի արվեստի ինստիտուտ
հավաքածուԿուրտոյի արվեստի ինստիտուտ
հիմնական թեմաPau'ura a Tai?
կայք
Ծանոթագրություններ
 Nevermore (Gauguin), Courtauld Վիքիպահեստում

«Այլևս երբեք» (անգլ.՝ Nevermore), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1897 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 83,7 × 139,1 սմ։ «Այլևս երբեք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կուրտոյի արվեստի ինստիտուտում[2] (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

«Այլևս երբեք» ստեղծագործությունը համարվում է «մերկ պառկած» թեմայի տարատեսակություն։ Հոլանի տահիտուհի աղջիկը պառկած է փարթամ մահճակալին։ Թվում է, թե երիտասարդ աղջիկը լարված է ինչ-որ մեկի ներկայությունից։ Հետին պլանում Պոլ Գոգենը պատկերել է դռան որմնախոռոչ, որտեղ զետեղել է միմյանց հետ զրուցող երկու մարդկանց։ Նկարի վերին ահյակ անկյունում կա մի գրություն՝ «Nevermore»՝ «Այլևս երբեք», որի տակ նկարիչն իր ստորագրությունն է թողել։ Գրվածքներից աջ պատկերված է մի սև թռչուն, որն հիշեցնում է Էդգար Ալլան Պոյի «Ագռավը»[3] բանաստեղծությունը.

Ինչ որ է՛ քո պիղծ անունը՝ ա՛յս լինի մեր բաժանումը,
Ե՛տ դարձիր դեպ քո անհունը, քո ափերը հեռավոր։
Չթողնե՛ս քո սև փետուրը, չե՛ս եղել երբեք իմ հյուրը․
Մի՛ խախտիր իմ մենությունը, թո՛ղ իմ տունը մենավոր—
Քո կտուցն հանի՛ր սրտիցս — թո՛ղ իմ դուռը մենավոր․․․»
Ագռավն ասաց — Այլևս երբեք։

«Այլևս երբեք» ստեղծագործությունը հաստատակամ է և արտասովոր՝ նկարված մռայլ գունային երանգներով։ Կտավն արտացոլում է ավելի շատ տագնապ, քան թե հեշտասիրություն։ Մահճակալին ընկողմանած կնոջը Պոլ Գոգենը պատկերել է անհանգիստ վիճակում։ Պարզ չէ, թե վերջինս ում է նայում՝ առգավի՞ն, թե՞ հարևան սենյակում գտնվող երկու զրուցակիցներին։

Նկարման ոճում առկա են թանձրախիտ վրձնահարվածները, վառ ու արտահայտիչ գույները, որոնք բնորոշ են էքսպրեսիոնիստներին։

Ռենտգենյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Nevermore» ստեղծագործությունը նկարվել է մեկ այլ նկարի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/nevermore-207187
  2. «Fitxa del Courtauld Institute of Art». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. Carta de Paul Gauguin a Daniel de Monfreid, 14 de febrer de 1897, citada a Paul Gauguin, la búsqueda del paraíso, de Bernard Denvir, Odín Editores, Barcelona: 1994. ISBN 84-493-0081-9