Ալֆոնսինա Ստորնի
Ալֆոնսինա Ստորնի իսպ.՝ Alfonsina Storni | |
|---|---|
| Ծննդյան անուն | իսպ.՝ Alfonsina Storni[1] |
| Ծնվել է | մայիսի 29, 1892[2][3][4][…] |
| Ծննդավայր | Capriasca, Capriasca Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա |
| Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1938[2][3][4][…] (46 տարեկան) |
| Վախճանի վայր | Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա |
| Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
| Մասնագիտություն | օրագրի հեղինակ, բանաստեղծուհի, լրագրող, գրող, ուսուցչուհի, սոցիոլոգ և դերասանուհի |
| Լեզու | իսպաներեն |
| Քաղաքացիություն | |
| Գրական ուղղություններ | պոստմոդեռնիզմ |
Ալֆոնսինա Ստորնի (իսպ.՝ Alfonsina Storni, մայիսի 29, 1892[2][3][4][…], Capriasca, Capriasca Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - հոկտեմբերի 25, 1938[2][3][4][…], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), լատինամերիկյան բանաստեղծուհի և գրող, լատինամերիկյան մոդեռնիզմի և ֆեմինիզմի առավել նշանավոր դեմքերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորնին ծնվել է Սալա Կապրիասկայում (Շվեյցարիա), արգենտինացի ձեռնարկատիրոջ ընտանիքում, որը որոշ ժամանակ ապրել է Շվեյցարիայում։ Դրա շնորհիվ Ալֆոնսինան սովորել է իտալերեն։ Ընտանեկան բիզնեսը Եվրոպայում չի ստացվել և Ստորնին տեղափոխվել է Արգենտինա, որտեղ Ռոսարիո քաղաքում բացել է հյուրանոց։
1907 թվականին Ալֆոնսինան միացել է թափառական թատերախմբի, որի հետ ճանապարհորդել է ողջ երկրով մեկ։ Թատրոնում նա խաղացել է բազմաթիվ դերեր, մասնավորապես Հենրիկ Իբսենի, Պերես Գալդոսի և Ֆլորենսիո Սանչեսի պիեսներում[5]։
Վերադառնալով Ռոսարիո նա վերապատրաստվում է որպես տարրական դասարանի ուսուցիչ, ինչպես նաև համագործակցում է տեղական Mundo Rosarino, Monos y Monadas և Mundo Argentino ամսագրերի հետ։
1911 թվականին նա տեղափոխում է Բուենոս Այրես և կորչում մեծ քաղաքում։ Հաջորդ տարի ծնվում է Ալֆոնսիայի և լրագրող Կորոնդայի ապորինածին որդին՝ Ալեխանդրոն։

Չնայած ֆինանսական դժվարությունների նա 1916 թվականին կարողանում է հրատարակել «La inquietud del rosal» գիրքը, իսկ ավելի ուշ սկսել է համագործակցել Caras y Caretas ամսագրի հետ։
Որոշ ժամանակ անց Ստորնին ծանոթացել է այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Խոսե Էնրիկե Ռոդոն (իսպ.՝ José Enrique Rodó) և Ամադո Ներվոն (իսպ.՝ Amado Nervo):
Բարելավելով իր ֆինանսական վիճակը, Ալֆոնսինան կատարել է ուղևորություն դեպի Մոնտեվիդեո (Ուրուգվայ)։ Այստեղ նա հանդիպել է բանաստեղծուհի Խուանա դե Իբարբուրոյին և բանաստեղծ Օրասիո Կիրոգայի հետ, որոնց հետ մտերիմ է մնացել երկար տարիներ։ 1920 թվականին լույս է տեսել նրա «Languidez» գիրքը, որը նրան բերեց Մունիցիպալ բանաստեղծական (Municipal Poetry Prize) և Ազգային գրական մրցանակները (National Literature Prize)[6]:
Ալֆոնսինա Ստորնին Escuela Normal de Lenguas Vivas դպրոցում դասավանդել է գրականություն, շարունակել է բանաստեղծական փորձերը։ Նրա պոեզիան ձեռք է բերել ֆեմինիզմ ուղղվածություն։
Անկարգվածությունը և միայնությունը ազդել են բանաստեղծուհու առողջության վրա։ Առաջացած խնդիրները նրան ստիպել են թողնել ուսուցչական գործունեությունը։
Ստորնին մեկնել է Եվրոպա, ինչը ազդել է նրա բանաստեղծական ոճի վրա՝ պոեզիային հաղորդելով լիրիզմ[7]։
Ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Ալֆոնսինա Ստորնիի ընկերը՝ բանաստեղծ Օրասիո Կիրոգը, ինքնասպան է եղել։ Այս դեպքը, ինչպես նաև բանաստեղծուհու մոտ հայտնաբերված կրծքագեղծի քաղցկեղը Ալֆոնսինային դրդել են գրելու իր վերջին բանաստեղծությունը՝ «Voy a dormir», որը 1938 թվականի հոկտեմբերին ուղարկվել է La Nación խմբագրություն։ Հոկտեմբերի 25-ին Ալֆոնսինա Ստորնին լքել է իր սենյակը և ուղղվել է դեպի Մար դել Պլատայի La Perla ծովախորշ։ Նույն առավոտյան երկու աշխատողներ Ալֆոնսինային գտել են ափին[8]։ 1942 թվականին բանաստեղծուհու մահվան վայրում տեղադրվել է հուշարձան, որի քանդակագործը Լուիս Պերլոտտին է (իսպ.՝ Luis Perlotti):
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1916 La inquietud del rosal
- 1918 El dulce daño
- 1919 Irremediablemente
- 1920 Languidez
- 1925 Ocre
- 1926 Poemas de amor («Սիրային լիրիկա»)
- 1927 El amo del mundo: comedia en tres actos - պիես
- 1932 Dos farsas pirotécnicas - պիես
- 1934 Mundo de siete pozos («Յոթ ջրհորների աշխարհ»)
- 1938 Mascarilla y trébol («Դիմակ և երեքնուկ»)
Հետմահու հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.swissinfo.ch/spa/cultura/70-aniversario-de-su-muerte_alfonsina--esa-mujer-inolvidable/6992166
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Alejandra Guibert Alfonsina Storni // mujeres para pensar. — WordPress.com, 2008.
- ↑ «Alfonsina Storni». Easy Buenos Aires City. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Alberto Acereda La autenticidad de Alfonsina Storni // es Radio. — Мадрид: Libertad Digital SA, 17 марта 2005. Архивировано из первоисточника 12 հուլիսի 2010.
- ↑ Tomado del Proyecto Cervantes. «Biografía de Alfonsina Storni». Los Poetos. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ana Silvia Galán, Graciela Gliemmo La otra Alfonsina. — Buenos Aires: Aguilar, 2002. — 391 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Альфонсина Сторни в Виртуальной Библиотеке Сервантеса (իսպ.)
- «Alfonsina», биографический фильм 1957 года
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսինա Ստորնի» հոդվածին։ |
| ||||||||||||||||