Ալեքսիս Մաք Ալիստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսիս Մաք Ալիստեր
իսպ.՝ Alexis Mac Allister
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1998(1998-12-24)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Սանտա Ռոսա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Արգենտինա Արխենտինոս Խունիորս 77 (11)
2019-2023 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ ալբիոն 98 (16)
1019 Արգենտինա Արխենտինոս Խունիորս 10 (2)
2019 Արգենտինա Բոկա Խունիորս 13 (1)
2023-ն․ժ․ Անգլիա Լիվերպուլ
Ազգային հավաքական
2020-2021 Արգենտինա Արգենտինա (մինչև 23տ) 9 (5)
2019-ն․ժ․ Արգենտինա Արգենտինա 14 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսիս Մաք Ալիստեր (իսպ.՝ Alexis Mac Allister, դեկտեմբերի 24, 1998(1998-12-24)[1][2], Սանտա Ռոսա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ» ակումբի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Ալիստերը ծնվել է ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը՝ Կառլոսը, հայտնի նախկին ֆուտբոլիստ է, իսկ ավագ եղբայրները՝ Ֆրենսիսն ու Քևինը, նույնպես պրոֆեսիոնալ խաղացողներ են[3]։ Ալեքսիսի քեռին՝ Պատրիսիոն, նույնպես հանդես է եկել բարձր մակարդակով[4]։ Խաղացողի ազգանունը ակնարկում է նրա բրիտանական ծագման մասին․ Մաք Ալիստերի նախնիները եկել են Արևելյան Շոտլանդիայից։ Հետագայում նրանք ապրել են Իռլանդիայում, իսկ 1868 թվականին տեղափոխվել են Հարավային Ամերիկա[5]։

2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Ալեքսիսը դարձել է իր հայրենի քաղաքի՝ Սանտա Ռոսայի պատվավոր բնակիչը[6]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Ալիստերը Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի թիմում

Ալեքսիսը ֆուտբոլով սկսել է զբաղվել չորս տարեկանում՝ «Դեպորտիվո Պարկում»։ Ավելի ուշ նա եղբայրների հետ տեղափոխվել է «Արխենտինոս Խունիորսի» ակադեմիա։ Երիտասարդ տարիներին Մաք Ալիստերը ցուցադրել է ռմբարկուի տաղանդ՝ չլինելով կենտրոնական հարձակվող բազմիցս դառնալով մրցաշարերի լավագույն ռմբարկու[7]։

Ալեքսիսը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին Արգենտինայի Պրիմերա B-ի խաղում՝ ընդդեմ «Սենտրալ Կորդոբայի», երբ թիմի մարզիչ Գաբրիել Հայնցեն նրան փոխարինման է դուրս բերել 72-րդ րոպեին[7]։ «Արխենտինոս Խունիորսի» կազմում 2017 թվականի մարտի 11-ին Ալեքսիսը «Ինստիտուտոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը[8]։ Մրցաշրջանի վերջում Մաք Ալիստերն օգնել է ակումբին հասնել Արգենտինայի բարձրագույն լիգա[7]։ Սեպտեմբերի 9-ին առաջնությունում նա իր նորամուտը նշել է «Պատրոնատոյի» դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 25-ին «Սան-Լորենսո դե ալմագրո» ակումբի դեմ խաղում «Խունիորսի» կազմում միաժամանակ հանդես են եկել 3 Մաք Ալիստեր եղբայրները․ Ալեքսիսն ու Ֆրանսիսը դուրս են եկել դաշտ առաջին իսկ րոպեից, իսկ Քևինը դուրս է եկել փոխարինման[10]։ Արգենտինայի էլիտար դիվիզիոնում երկու կիսատ մնացած մրցաշրջաններում կիսապաշտպանը անցկացրել է 33 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Նրա վստահ հանդես գալը գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը[7]։

2019 թվականի հունվարի 24-ին չորսուկես տարով պայմանագիր է կնքել անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Պայմանագրի համաձայն 2018-2019 մրցաշրջանի մյուս մասը վարձակալմամբ անց է կացրել «Արխենտինիոս Խունիորսում»[11]։ Քանի որ Ալեքսիսը Անգլիայում աշխատելու հնարավորություն չուներ, «Բրայթոնը» ստիպված էր նրան տալ ևս մեկ վարձակալման[12]։ Ֆուտբոլիստով հետաքրքրվել է Մոսկվայի «Սպարտակը», սակայն Ալեքսիսին մեկ տարով ուղակել են «Բոկա Խունիորս»[13]։ Նոր կաումբի կազմում իր նորամուտը նշել է օգօստոսի 5-ին «Պատրոնատո» ակումբի դեմ խաղում[14]։ Հուլիսի 25-ին Լիբերտադորեսի գավաթի մրցաշարում բրազիլական «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի դեմ խաղում Ալեքսիսը խփել է իր առաջին գոլը «Բոկա Խունիորսի» կազմում[15]։

2020 թվականի սկզբին Մաք Ալիստերը վերարձել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն», որպեսզի օգնի ակումբին գոյատևման համար պայքարում։ «Բոկայի» հետ պայմանագրի խզման համար «ճայերը» վճարել են 1 միլիոն դոլլար[12]։ Մարտի 7-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում նանշել է անգլիական պրեմիեր Լիգայի իր նորամուտը[16]։ Այս հանդիպումից հետո մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով և վերսկսվել է միայն հունիսին[17]։

Սեպտեմբերի 17-ին «Պորտսմուտի» դեմ Լիգայի գավաթի խաղում Մաք Ալիստերը խփել է իր դեբյուտային գոլը իր նոր ակումբի կազմում[18]։ Վեց օր անց նա կրկին աչքի է ընկել այս մրցաշարում՝ խոցելով «Պրեստոնի» դարպասը[19]։ Հոկտեմբերի 18-ին «Քրիսթալ Փելասի» դեմ առաջնության խաղում Ալեքսիսը խփեց իր առաջին գոլը «Բրայթոն Էնդ Հոուվ Ալբիոն» ակումբի կազմում, ընդ որում դա արեց 90-րդ րոպեին՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը (1:1)[20]։ 2020/21 մրցաշրջանում արգենտինացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում[21]։

Նոր մրցաշրջանի առաջին խաղում՝ ընդդեմ «Բըրնլիի», Մաքալիսթերը իր գոլով «Բրայթոն»-ին հաղթանակ է բերել (2:1)[22]։ 2022 թվականի հունվարի 2-ին Ալեքսիսը դուբլի հեղինակ է դարձել «Էվերթոնի» դեմ խաղում․ հանդիպումն ավարտվել է 3։ 2 հաշվով՝ հօգուտ ճայերի[23]։ Հունվարի 18-ին արգենտինացին գոլային փոխանցում է կատարել Լոնդոնի «Չելսիի» դեմ ոչ-ոքի խաղում՝ անկյունայինից դիպուկ փոխանցելով Ադամ Վեբստերին[24]։ Բրայթոնը մրցաշրջանն ավարտեց աղյուսակի 9-րդ տեղում, ինչը ակումբի պատմության լավագույն արդյունքն էր։ Մաք Ալիստերն անցկացրել է 33 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ[21]։

2022/23 մրցաշրջանի սկզբում Մաք Ալիստերը 3 անգամ 11 մետրանոց է խփել՝ «Վեսթ Հեմ Յունայթեդի», «Ֆուլհեմի» և «Լեսթեր Սիթիի» դեմ[25][26][27]։ Հոկտեմբերի 24-ին Ալեքսիսը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսը[28]՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[29]։ Նոյեմբերի 13-ին նա գոլ խփեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղի առաջին րոպեին, չի կարողացել օգնել «ճայեր»-ին խուսափել պարտությունից[30]։ Նոյեմբերին Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին կիսապաշտպանին հրավիրել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը «ալբիսելեստե»-ի համար հաղթական էր։ Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Մաք Ալիստերն անմիջապես դուբլի հեղինակ է դարձել «Միդլսբրոի» դեմ Անգլիայի գավաթի առաջնության խաղում[31][32]։

Լիվերպուլ

2023 թվականի հունիսի 13-ին Ալեքսիսը պայմանագիր է կնքել «Լիվերպուլ» ակումբի հետ։ Գինը կազմել է մոտ 40 միլիոն եվրո։ Խաղացողը վերցրել է իր մշտական խաղային համարը 10։ Նա իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2023 թվականի օգոստոսի 13-ին՝ «Չելսիի» դեմ խաղում։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին պրոֆեսիոնալ ֆուտբոլում դեբյուտից անմիջապես հետո Մաք Ալիստերը Կլաուդիո Ուբեդոյի կողմից հրավիրվել է Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքական[33]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղում նա իր նորամուտը նշել է Արգենտինայի հավաքականի կազմում[34]։

2021 թվականի հուլիսին Մաք Ալիստերը մտել է Օլիմպիական հավաքականի կազմ Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[35][36]։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրալիայի[37], Եգիպտոսի[38] և Իսպանիայի դեմ հանդիպումներին[39]։ Արգենտինացիները դուրս չեկան խմբից՝ զբաղեցնելով երրորդ տեղը[40][41]։

2022 թվականի հունվարին Լիոնել Սկալոնին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ հավաքական է հրավիրել Մաք Ալիստերին։ Ալեքսիսը կորոնավիրուսի պատճառով բաց է թողել Չիլիի դեմ 2022 թվականի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի խաղը[42][43]։ Մարտի 25-ին կիսապաշտպանը վերջապես դուրս է եկել խաղադաշտ հավաքականի մարզաշապիկով Վենեսուելայի դեմ խաղում, որը ավարտվեց Արգենտինայի հաղթանակով (3:0)[44]։ Հինգ օր անց Մաքալիսթերը ընդգրկվել է Էկվադորի դեմ խաղի մեկնարկային կազմում, բայց երկրորդ խաղում ծանր բախումից հետո ստիպված է եղել դաշտից հեռանալ վնասվածքի պատճառով[45]։ Հունիսի 1-ին Ֆինալիսիմայում Արգենտինան «Ուեմբլի» մարզադաշտում հաղթել է Իտալիային, Ալեքսիսը մնացել է պահեստային[46]։

2022 թվականի նոյեմբերին Մաքալիսթերը ընդգրկվել է Կատարի աշխարհի առաջնության հավաքականի հայտում[47]։ Նա մնացել է պահեստայինների նստարանին առաջին խաղում, որում արգենտինացիները սենսացիոն կերպով պարտվեցին Սաուդյան Արաբիային։ Մեքսիկայի դեմ խաղում Ալեքսիսը խաղադաշտ դուրս է եկել առաջին րոպեներից ու փոխարինվել 69-րդ րոպեին։ Նոյեմբերի 30-ին Լեհաստանի դեմ խմբային փուլի եզրափակիչ հանդիպման ժամանակ կիսապաշտպանը խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսի հենց սկզբում բացելով հաշիվը։ Խաղն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով (2:0) իսկ «Ալբիսելեստե»-ները փլեյ-օֆֆ են դուրս եկել առաջին տեղից։ Ալեքսիսը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[48]։ Բոլոր խաղերում Մաք Ալիստերը ընդգրկվել է մեկնարկային կազմում։ Ֆրանսիայի դեմ եզրափակչում Ալեքսիսը գոլային փոխանցում է կատարել Անխել դի Մարիային։ Արգենտինան հաղթել է մրցակիցներին 11 մետրանոցներով. Մաք Ալիստերը փոխարինվել է երկրորդ լրացուցիչ ժամանակահատվածում[49]։ Մաք Ալիստերի ելույթը մրցաշարում, ըստ բազմաթիվ փորձագետների և վերլուծաբանների, այն գործոններից մեկն էր, որի շնորհիվ Արգենտինան կարողացավ հաջողությունների հասնել Կատարում[6][50][51]։

Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Ալիստեր, խաղացող դաշտի կենտրոնում, որը օգտակար է թիմի համար ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ։ Այդ պատճառով մարզիչները անհրաժեշտության դեպքում նրան օգտագործում են որպես հենակետային, կենտրոնական կամ հարձակվող կիսապաշտպան[52], բայց արգենտինացին ունակ է խաղալ նաև եզրում[53]։ Ինքը՝ արգենտինացին, 2022 թվականին ասել է, որ իրեն ավելի շատ պաշտպանողական խաղացող է համարում, նշելով, որ նախկինում ավելի հաճախ խաղադաշտ դուրս է եկել որպես կիսապաշտպան[54]։ Ալեքսիսը լավ տեխնիկա ունի, կարողանում է իրեն առաջարկել փոխանցում ստանալու համար, արդյունավետ է պրեսինգում[52][54]:։ Նա լավ է իրացնում անկյունային և տուգանային հարվածները[12]։ Ֆուտբոլիստի թերությունները ներառում են նրա ոչ միշտ ճիշտ որոշումները հարձակման վերջնական փուլում, ինչպես նաև ոչ այնքան ակնառու ֆիզիկական ցուցանիշները[52]։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ նշում են Ալեքսիսի առաջընթացն այս բաղադրիչներում[12]։

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունվարի 21-ի դրությամբ։

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Ընդհանուր
Մրցաշար Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արխենտինոս Խունիորս 2016/17 Պրիմերա B 23 3 1 0 24 3
2018/19 Պրիմերա 24 2 1 1 25 3
2018/19 Պիրմերա 9 3 2 0 0 0 11 3
Ընդհանուր 56 8 4 1 0 0 60 9
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2018/19 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
2019/20 Պրեմիեր Լիգա 9 0 0 0 0 0 9 0
2020/21 Պրեմիեր Լիգա 21 1 3 0 3 2 27 3
2021/22 Պրեմիեր Լիգա 33 5 1 0 2 0 36 5
2022/23 Պրեմիեր Լիգա 17 5 1 2 0 0 18 7
Ընդհանուր 80 11 5 2 5 2 90 15
Վարձակալում Արխենտինոս Խունիորսում 2018/19 Պիրմերա 10 2 2 0 5 1 2 0 19 3
Վարձակալում Բոկա Խունիորսում 2019/20 Պիրմերա 13 1 1 0 0 0 6 1 20 2
Ընդհանուր Կարիերայի ընթացքում 158 22 12 3 10 3 8 1 188 29

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ

Թիմ Տարի Խաղեր Գոլեր
Արգենտինա 2019 2 0
2022 12 1
Ընդհանուր 14 1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Արգենտինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Triple Mac». Olé. 2017 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. Daniel Avellaneda (2018 թ․ մարտի 6). «La dinastía Mac Allister: Alexis, Kevin, Francis, los brotes colorados de Argentinos Juniors» (իսպաներեն). Clarin. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  5. Mark White (2022 թ․ դեկտեմբերի 18). «Why does Alexis Mac Allister have a British name?». FourFourTwo. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  6. 6,0 6,1 «Llega la Selección y La Pampa espera a Mac Allister» (իսպաներեն). La Arena. 2022 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Alexis Mac Allister» (իսպաներեն). AFA. 2022 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  8. «Институто VS. Архентинос Хуниорс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  9. «Патронато VS. Архентинос Хуниорс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  10. «Los (tres) hermanos sean unidos...» (իսպաներեն). Olé. 2017 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  11. «Albion sign Argentinian midfielder» (անգլերեն). Brighton & Hove Albion. 2019 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Andy Naylor, Ed Malyon (2020 թ․ հուլիսի 30). «From scouting with his dad to playing with Messi: the Alexis Mac Allister story» (անգլերեն). The Athletic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  13. «Макалистер, которым интересовался «Спартак», на правах аренды перешел в «Боку»». Матч ТВ. 2019 թ․ հունիսի 19. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  14. «Патронато VS. Бока Хуниорс 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. «Атлетико Паранаэнсе VS. Бока Хуниорс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. «Вулверхэмптон Уондерерс VS. Брайтон энд Хоув Альбион 0:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. «Premier League statement on impact of COVID-19». Premier League. 2020 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  18. «Brighton fringe players impress in win». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  19. «Preston North End 0–2 Brighton & Hove Albion: Seagulls set up Man Utd tie – BBC Sport». BBC Sport. 2020 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. «Crystal Palace 1–1 Brighton: Wilfred Zaha and Alexis Mac Allister score – BBC Sport». BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. 21,0 21,1 Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  22. «Burnley 1–2 Brighton & Hove Albion: Substitute Alexis Mac Allister seals comeback win – BBC Sport». BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  23. «Everton 2–3 Brighton & Hove Albion: Alexis Mac Allister scores twice in Seagulls win – BBC Sport». BBC Sport. 2022 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  24. «Brighton 1–1 Chelsea: Albion further damage Blues' title hopes – BBC Sport». Brighton & Hove Albion F.C. 2022 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  25. Mann, Mantej (2022 թ․ օգոստոսի 21). «West Ham 0–2 Brighton & Hove Albion: David Moyes 'concerned' by toothless start». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «Fulham 2–1 Brighton & Hove Albion: Aleksandar Mitrovic strikes as Cottagers go sixth». BBC Sport. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  27. «Brighton 5–2 Leicester: Graham Potter's side maintain excellent start to Premier League season». BBC Sport. 2022 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  28. «Alexis Mac Allister Signs New Contract with Brighton; Contracted until June of 2025». BrightonandHoveAlbion.com. 2022 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  29. «Brighton star Alexis Mac Allister signs new contract | The Argus». www.theargus.co.uk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  30. «Mac Allister scores after 49 seconds then Villa hit back». BrightonandHoveAlbion.com. 2022 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  31. «FA Cup: Middlesbrough 1-5 Brighton: Alexis Mac Allister scores twice». BBC Sport. 2023 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  32. «Five-star Albion cruise into the fourth round». Brighton & Hove Albion. 2023 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  33. «El semillero de los Mac Allister» (իսպաներեն). Argentine Football Association. 2017 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  34. «Чили VS. Аргентина 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  35. «Brighton's Alexis Mac Allister heads to Tokyo Olympics». The Argus. 2021 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  36. «Olympics: Tokyo 2020 chief does not rule out cancelling Games». BBC News. 2021 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  37. «Аргентина (до 23) VS. Австралия (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  38. «Египет (до 23) VS. Аргентина (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  39. «Испания (до 23) VS. Аргентина (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  40. «Football – Egypt vs Argentina – Group C results – Tokyo 2020». Olympics. 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  41. «Spain vs Argentina – Group C results – Tokyo 2020». Olympics. 2021 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  42. Howard, Derren (2022 թ․ հունվարի 27). «Brighton and Aston Villa international stars ruled-out with Covid-19 – Brighton & Hove Independent». Brighton & Hove Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  43. «Chile suffer World Cup qualifier loss to Argentina – BBC Sport». BBC Sport. 2022 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  44. «Argentina 3–0 Venezuela – FIFA World Cup Qatar 2022». FIFA. 2022 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  45. «Alexis Mac Allister in injury scare with Argentina – The Argus». The Argus. 2022 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  46. «Italy 0–3 Argentina: Messi and Di Maria shine in impressive Finalissima win – BBC Sport». BBC Sport. 2022 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  47. «Lista de la Selección Argentina para el Mundial de Qatar 2022» (իսպաներեն). TyC Sports. 2022 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  48. «World Cup 2022: Poland 0–2 Argentina – South Americans top group after dramatic night». BBC Sport. 2022 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  49. «2022 FIFA World Cup final report». FIFA. 2022 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  50. «Де Дзерби считает, что Макаллистер был одним из лучших игроков на ЧМ-2022». Спорт-Экспресс. 2022 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  51. «Макаллистер не спешит уходить из "Брайтона"». FAPL.ru. 2023 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  52. 52,0 52,1 52,2 «Player Analysis: Alexis Mac Allister» (անգլերեն). Breaking the lines. 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  53. ZK Goh (2022 թ․ նոյեմբերի 22). «World Cup-bound Alexis Mac Allister: "My biggest dream was to play for Argentina's national team"». Olympics. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  54. 54,0 54,1 «Mac Allister: The Argentina star who flew in under the radar» (անգլերեն). FIFA. 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Մաք Ալիստեր» հոդվածին։