Ալեքսեյ Սմերտին
Ալեքսեյ Սմերտին ռուս.՝ Алексей Смертин | ||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1975[1][2][3] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 176 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ալեքսեյ Գենադևիչ Սմերտին (ռուս.՝ Алексе́й Генна́дьевич Сме́ртин, մայիսի 1, 1975[1][2][3], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Ռուսաստանի ազգային հավաքականում, 2004-2005 թվականներին եղել է թիմի ավագը։ 2009 թվականին հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ 2009 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ալթայի երկրամասային օրենսդիր ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Սմերտինը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 1-ին Բարնաուլում։ Հայրը՝ Գենադի Իվանովիչ Սմերտինը, եղել է տեղի «Դինամո» ակումբի խաղացող, իսկ հետագայում երկար ժամանակ աշխատել է շարժիչների գործարանում[4], մահացել է 2016 թվականի մարտի 4-ին[5]։ Մայրը՝ Անտոնինա Վասիլևնան է[6]։ Ունի նաև եղբայր՝ Եվգենի Սմերտինը, որը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[7]։ Մանկության տարիներից Ալեքսեյ Սմերտինն զբաղվել է ֆուտբոլով հոր ղեկավարությամբ[4]։ Գենադի Սմերտինը ցանկացել է, որ որդին ոչ թե աշխատի գործարանում ու ստանա ցածր աշխատավարձ, այլ դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ լավ աշխատավարձով[8]։ Ալեքսեյ Սմերտինի առաջին ակումբը եղել է «Պոլիմերը», սակայն շուտով նա տեղափոխվել է Բարնաուլի «Դինամո», որ հանդես էր գալիս Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի Առաջին դիվիզիոնում[9]։
«Դինամոյի» մարզիչ Վիկտոր Վոլինկինը վստահում էր երիտասարդ ֆուտբոլիստներին, և Ալեքսեյ Սմերտինն սկսել է դաշտ դուրս գալ մեկնարկային կազմում։ Վերջինս խաղացել է հարձակվող կիսապաշտպանի դիրքում։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում՝ Չիտայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ հանդիպման ժամանակ, Ամերտինն աչքի է ընկել գոլով[10]։ Դինամոյի կազմում անցկացրած երկու տարվա ընթացքում նա մասնակցել է 42 խաղի ու խփել 2 գոլ[11]։ Բանակ մեկնելուց խուսափելու համար ֆուտբոլիստը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ եղբայրը, ով այդ ժամանակ խաղում էր «Դինամոյում», պայմանավորվում է իր ակումբի ղեկավարության հետ, և Ալեքսեյ Սմերտինը մի որոշ ժամանակ մարզվել է ակումբի երկրորդ կազմի հետ[12]։ Սակայն վերջինս շուտով հասկացել է, որ երկրորդ կազմի մարզիչ Ադամաս Գոլոդեցը ծրագրեր չի կազմում իր վերաբերյալ։ Այդ ժամանակ նա առաջարկ է ստացել տեղափոխվել Լենինսկ-Կուզնեցկիի «Զարյա» ակումբ և պայմանագիր կնքելուց հետո լուծել բանակի հետ կապված հարցերը։ 1993 թվականի մարտին Ալեքսեյ Սմերտինը դարձել է «Զարյա» ակումբի խաղացող[13], որը հանդես էր գալիս առաջին լիգայում[13]։
Նոր ակումբի կազմում իր նորամուտն Ալեքսեյ Սմերտինը նշել է 1994 թվականի ապրիլի 3-ին կայացած «Դրոժբա» ակումբի դեմ խաղում[14]։
2000 թվականին Ալեքսեյ Սմերտինը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»։ 2003 թվականին 3,45 միլիոն ֆունտուվ ֆուտբոլիստին գնել է «Չելսին», սակայն երեք տարիներից երկուսը նա վարձավճարով անցկացրել է «Պորտսմութ» և «Չարլտոն Ատլետիկ» ակումբներում։ 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում անցկացված «Չելսի»–«Պորտու» խաղում Ալեքսեյ Սմերտինը խփել է իր առաջին գոլը «Չելսիի» կազմում։
2006 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո», սակայն մեկ մրցաշրջան խաղալուց հետո կրկին մեկնել է Անգլիա՝ մինչև 2008 թվականի օգոստոսը խաղալով «Ֆուլհեմ» ակումբում։
Ալեքսեյ Սմերտինը Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 55 հանդիպում, 2004-2005 թվականներին եղեղլ է հավաքականի թիմի ավագը։ Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանն ու 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը։
2010 թվականին Ալեքսեյ Սմերտինն սկսել է հանդես գալ լողափի ֆուտբոլի՝ նոր տեղծված «Լոկոմոտիվ» (Մոսկվա) ակումբում, որի կազմում հաղթել է Ռուսաստանի 2010 և 2011 թվականների առաջնություններում։
2010 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվել է «Լոկոմոտիվի» նախագահի խորհրդական ընտրության քաղաքականության գծով[15]։
2011 թվականի օգոստոսի 16-ին նշանակվել է «Լոկոմոտիվի» փոխնախագահ վերլուծական աշխատանքի ու սպորտի գծով[16]։ Սակայն չանցած մի տարի՝ 2011-2012 մրցաշրջանի ավարտին, ազատվել է այդ պաշտոնից[17]։
2012 թվականի մայիսի 29-ին Ալեքսեյ Սմերտինը պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան «սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ[18]։
2013 թվականի սեպտեմբերին սկսել է աշխատել Մոսկվայի «Դինամո» ակումբում որպես նախագահի խորհրդական[19]։
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Սմերտինը եղել է Բառնաուլի՝ իր անունը կրող մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիրներից մեկը. այնտեղ անվճար ֆուտբոլով են զբաղվում 650 պատանիներ։ Նա նաև հիմնադրել է «Պատանի տաղանդներ» (ռուս.՝ «Юные дарования») բարեգործական հիմնադրամը, որը հովանավորում է պատանի ֆուտբոլիստների ու արվեստի գործիչների[20]։
2007 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեքսեյ Սմերտինին շնորհվել է Բարնաուլի պատվավոր քաղաքացու կոչում[21]։
2009 թվականից սովորել է Սիբիրի պետական ծառայության ակադեմիայի Այթայի մասնաճյուղում՝ ստանալով երկրորդ բարձրագույն կրթություն «Պետական ու մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ։
2009 թվականի մարտի 1-ին ընտրվել է Ալթայի երկրամասային օրենսդիր ժողովի պատգամավոր Բառնաուլի միամանդատ շրջանից։
Ալեքսեյ Սմերտինը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի խաղերը և առաձնության խաղերը։ Որպես մեկնաբան՝ իր նորամուտը կատարել է 2007 թվականի սեպտեմբերի 12-ին՝ մեկնաբանելով Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականների հանդիպումը (3:0)։
2014 թվականի մայիսի 1-ին Ալեքսեյ Սմերտինն ընտրվել է Ալթայի երկրամասի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ[22]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[23] | Գավաթներ[24] | Եվրագավաթներ[25] | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
(Առաջին լիգայի «Արևելք» տարածաշրջան) |
1992 | 18 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 |
| 1993 | 24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 | |
| Ընդհանուր | 42 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 2 | |
(Առաջին լիգա) |
1994 | 40 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 2 |
| 1995 | 37 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 7 | |
| 1996 | 34 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 4 | |
| 1997 | 13 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
| Ընդհանուր | 124 | 13 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 131 | 13 | |
(Առաջին լիգա, Բարձրագույն դիվիզիոն) |
1997 | 23 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 |
| 1998 | 26 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 3 | |
| Ընդհանուր | 49 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 51 | 3 | |
(Բարձրագույն դիվիզիոն) |
1999 | 29 | 6 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 33 | 6 |
| 2000 | 10 | 1 | 2 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 18 | 2 | |
| Ընդհանուր | 39 | 7 | 2 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 51 | 8 | |
(Լիգա 1) |
2000/01 | 23 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 31 | 0 |
| 2001/02 | 28 | 0 | 6 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 40 | 1 | |
| 2002/03 | 33 | 2 | 6 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 44 | 2 | |
| 2003/04 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
| Ընդհանուր | 85 | 2 | 14 | 1 | 17 | 0 | 0 | 0 | 116 | 3 | |
(Պրեմիեր լիգա) |
2003/04 | 26 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 |
| Ընդհանուր | 26 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
(Պրեմիեր լիգա) |
2004/05 | 16 | 0 | 4 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 25 | 1 |
| Ընդհանուր | 16 | 0 | 4 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 25 | 1 | |
(Պրեմիեր լիգա) |
2005/06 | 18 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 0 |
| Ընդհանուր | 18 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 0 | |
(Պրեմիեր լիգա) |
2006 | 22 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 0 |
| Ընդհանուր | 22 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |
(Պրեմիեր լիգա) |
2006/07 | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
| 2007/08 | 15 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 | |
| Ընդհանուր | 22 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 2 | |
| 276 | 25 | 16 | 0 | 12 | 1 | 0 | 0 | 302 | 26 | ||
| 85 | 2 | 14 | 1 | 17 | 0 | 0 | 0 | 116 | 3 | ||
| 82 | 2 | 18 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 105 | 3 | ||
| Ընդհանուր կարիերայում | 443 | 29 | 48 | 1 | 34 | 2 | 0 | 0 | 525 | 32 | |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սմերտինի խաղերը Ռուսաստանի հավաքականի կազմում | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Սմերտինի գոլերը | Մրցաշար | |
| 1 | 14 հոկտեմբերի, 1998 | 0։ 1 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 2 | 18 նոյեմբերի, 1998 | 1։ 5 | — | Ընկերական խաղ | ||
| 3 | 31 մարտի, 1999 | 6։ 1 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 4 | 19 մայիսի, 1999 | 1։ 1 | — | Ընկերական խաղ | ||
| 5 | 5 հունիսի, 1999 | 3։ 2 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 6 | 9 հունիսի, 1999 | 1։ 0 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 7 | 18 օգոստոսի, 1999 | 2։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 8 | 4 սեպտեմբերի, 1999 | 2։ 0 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 9 | 8 սեպտեմբերի, 1999 | 2։ 1 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 10 | 9 հոկտեմբերի, 1999 | 1։ 1 | — | ԵԱ-2000 նախընտրական խաղեր | ||
| 11 | 23 փետրվարի, 2000 | 1։ 4 | — | Ընկերական խաղ | ||
| 12 | 26 ապրիլի, 2000 | 2։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 13 | 16 օգոստոսի, 2000 | 1։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 14 | 2 սեպտեմբերի, 2000 | 1։ 0 | — | ԱԱ-2002 նախընտրական խաղեր | ||
| 15 | 11 հոկտեմբերի, 2000 | 3։ 0 | — | ԱԱ-2002 նախընտրական խաղեր | ||
| 16 | 28 փետրվարի, 2001 | 3։ 3 | — | Ընկերական խաղ | ||
| 17 | 24 մարտի, 2001 | 1։ 1 | — | ԱԱ-2002 նախընտրական խաղեր | ||
| 18 | 2 հունիսի, 2001 | 1։ 1 | — | ԱԱ-2002 նախընտրական խաղեր | ||
| 19 | 6 հունիսի, 2001 | 2։ 1 | — | ԱԱ-2002 նախընտրական խաղեր | ||
| 20 | 15 օգոստոսի, 2001 | 0։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 21 | 6 հոկտեմբերի, 2001 | 4։ 0 | — | ԱԱ-2002 նախընտրական խաղեր | ||
| 22 | 14 նոյեմբերի, 2001 | 3։ 1 | — | Ընկերական խաղ | ||
| 23 | 27 մարտի, 2002 | 2։ 1 | — | Ընկերական խաղ | ||
| 24 | 17 ապրիլի, 2002 | 0։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 25 | 19 մայիսի, 2002 | 1։ 1 | — | Ընկերական խաղ | ||
| 26 | 9 հունիսի, 2002 | 0։ 1 | — | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր | ||
| 27 | 14 հունիսի, 2002 | 2։ 3 | — | ԱԱ-2002 եզրափակիչ խաղեր | ||
| 28 | 21 օգոստոսի, 2002 | 1։ 1 | — | Ընկերական խաղ | ||
| 29 | 16 հոկտեմբերի, 2002 | 4։ 1 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 30 | 12 փետրվարի, 2003 | 1։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 31 | 29 մարտի, 2003 | 1։ 3 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 32 | 30 ապրիլի, 2003 | 0։ 1 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 33 | 7 հունիսի, 2003 | 2։ 2 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 34 | 6 սեպտեմբերի, 2003 | 1։ 1 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 35 | 10 սեպտեմբերի, 2003 | 4։ 1 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 36 | 15 նոյեմբերի, 2003 | 0։ 0 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 37 | 19 նոյեմբերի, 2003 | 1։ 0 | — | ԵԱ-2004 նախընտրական խաղեր | ||
| 38 | 31 մարտի, 2004 | 2։ 2 | — | Ընկերական խաղ | ||
| 39 | 28 ապրիլի, 2004 | 2։ 3 | — | Ընկերական խաղ | ||
| 40 | 25 մայիսի, 2004 | 0։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 41 | 12 հունիսի, 2004 | 0։ 1 | — | ԵԱ-2004 եզրափակիչ խաղեր | ||
| 42 | 16 հունիսի, 2004 | 0։ 2 | — | ԵԱ-2004 եզրափակիչ խաղեր | ||
| 43 | 18 օգոստոսի, 2004 | 4։ 3 | — | Ընկերական խաղ | ||
| 44 | 4 սեպտեմբերի, 2004 | 1։ 1 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 45 | 9 հոկտեմբերի, 2004 | 4։ 0 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 46 | 9 հոկտեմբերի, 2004 | 1։ 7 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 47 | 17 նոյեմբերի, 2004 | 4։ 0 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 48 | 30 մարտի, 2005 | 1։ 1 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 49 | 4 հունիսի, 2005 | 2։ 0 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 50 | 3 սեպտեմբերի, 2005 | 2։ 0 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 51 | 7 սեպտեմբերի, 2005 | 0։ 0 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 52 | 12 հոկտեմբերի, 2005 | 0։ 0 | — | ԱԱ-2006 նախընտրական խաղեր | ||
| 53 | 1 մարտի, 2006 | 0։ 1 | — | Ընկերական խաղ | ||
| 54 | 27 մայիսի, 2006 | 0։ 0 | — | Ընկերական խաղ | ||
| 55 | 7 հոկտեմբերի, 2006 | 1։ 1 | — | ԵԱ-2008 նախընտրական խաղեր | ||
Ընդհանուր՝ 55 խաղ / 0 գոլ, 23 հաղթանակ, 20 ոչ-ոքի, 12 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուրալան»
- Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի չեմպիոն - 1997
«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1999
- Ռուսաստանի գավաթակիր - 2000
«Բորդո»
- Ֆրանսիական լիգայի գավաթակիր - 2002
«Չելսի»
- Անգլիական լիգայի գավաթակիր - 2005
- Անգլիայի չեմպիոն - 2005
«Լոկոմոտիվ» (լողափի ֆուտբոլ)
- Մոսկվայի չեմպիոն - 2010
- Ռուսաստանի չեմպիոն - 2010, 2011
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ «Спорт-Экспресс»-ի վարկածով - 1999
- Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ «Футбол» շաբաթաթերթի վարկածով - 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 FBref.com
- ↑ 4,0 4,1 Смертин, 2017, էջ 13
- ↑ «Умер отец Алексея Смертина». Альфа Новости. 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
{{cite news}}: Check|url=value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Успех Смертина его маме предсказала барнаульская гадалка». Комсомольская правда. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Смертин, 2017, էջ 26
- ↑ Смертин, 2017, էջ 20
- ↑ Смертин, 2017, էջ 32
- ↑ Смертин, 2017, էջ 34-35
- ↑ «Лучшие спортсмены отделения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ Смертин, 2017, էջ 38
- ↑ 13,0 13,1 Смертин, 2017, էջ 39
- ↑ «Алексей Смертин. Заря (Ленинск-Кузнецкий)». Официальный сайт Алексея Смертина. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Смертин назначен советником Смородской по трансферной политике». Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Смертин назначен вице-президентом «Локомотива»». sports.ru. 2011 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Смертин покинул «Локомотив»
- ↑ Психологические науки
- ↑ Алексей Смертин приступил к работе в «Динамо»
- ↑ «Школа Смертина». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Алексею Смертину торжественно вручат знак «Почетный гражданин Барнаула»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Смертин избран председателем Федерации футбола Алтайского края
- ↑ Պրեմիեր լիգա, Երկրորդ դիվիզիոն, Լիգա 1, Անգլիայի պրեմիեր լիգա
- ↑ Ռուսաստանի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիական լիգայի գավաթ, Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիական լիգայի գավաթ
- ↑ Գավաթակիրների գավաթ, ՈՒԵՖԱ գավաթ, Չեմպիոնների լիգա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Смертин, Алексей Геннадьевич Сибирский резидент. От Алтая до Альбиона / Э. Саляхов. — Москва: Эксмо, 2017. — 287 с. — (Легенды спорта). — 3000 экз. — ISBN 978-5-699-92881-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Блог на сайте РИА Новости Արխիվացված 2009-08-07 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի ազգային հավաքականի կայքում
- Профиль на сайте «Футбольные легионеры»
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Газета Спорт-Экспресс от 06.07.2009. Алексей Смертин: «Карьера закончена. Страницу перевернул. А вся книга впереди.»(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սմերտին» հոդվածին։ |
- Մայիսի 1 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պորտսմութի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ