Ալեքսանդր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալեքսանդր
Alexander
ԵրկիրՖրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Նիդերլանդներ
Ժանրդրամա[1][2], մարտաֆիլմ, կենսագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվականնոյեմբերի 16, 2004, նոյեմբերի 24, 2004[3], նոյեմբերի 26, 2004[4], դեկտեմբերի 23, 2004, հունվարի 5, 2005 և հունվարի 14, 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն[5][2][6][7][8][9][10]
ՊրոդյուսերMoritz Borman? և Իեն Սմիթ
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն[9]
ԴերակատարներՔոլին Ֆարել[1][11][2][6][7][8][9][10], Անջելինա Ջոլի[1][11][2][6][9], Վել Քիլմեր[11][2][6][8][9][10], Ջարեդ Լետո[11][2][6][8][9][10], Ռոզարիո Դոուսոն[1][11][6][9], Էնթոնի Հոփքինս[1][11][2][6][9], Քրիստոֆեր Պլամմեր[11][6], Ջոնաթան Ռիս Մեյերս[11], Raz Degan?[11][6], Բրայան Բլեսիդ[11][6], Francisco Bosch?[11], John Kavanagh?[11][6], Ռորի Մակկան[11], Connor Paolo?[11][6], Elliot Cowan?[11], David Bedella?[11], Fiona O'Shaughnessy?[11], Gary Stretch?[11][9], Նիք Դանինգ[11], Միք Լալլի[11], Ժոզեֆ Մորգան[11], Neil Jackson?[11], Թիմ Պիգոտ-Սմիթ[11], Erol Sander?[11], Annelise Hesme?[11], Թոբի Քեբել[11], Laird Macintosh?[11], Ֆեոդոր Ատկին[11], Ian Beattie?[11], Օլիվեր Սթոուն[11], Marie Meyer? և Stéphane Ferrara?
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունՎանգելիս
Պատմվածքի վայրՀին Հունաստան
Նկարահանման վայրԹաիլանդ, Մալթա, Pinewood Studios և Մարոկկո
ԿինոընկերությունIntermedia և France 3
Տևողություն175 րոպե
Բյուջե155 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ167 298 192 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
Alexander (film) Վիքիպահեստում

«Ալեքսանդր» (անգլ.՝ Alexander), ռեժիսոր Օլիվեր Սթոունի[12] պատմական ֆիլմը Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու մահվան մասին: Ֆիլմը, որ նկարահանվել էր ռեկորդային բյուջեով (150 մլն դոլար), տապալվեց ամերիկյան կինովարձույթում՝ ստացանալով ինչպես քննադատների, այնպես էլ հեռուստադիտողների բացասական արձագանքը: ԱՄՆ-ում «Ալեքսանդր» ֆիլմի հասույթը կազմել է 34 մլն դոլար[13]: Չնայած դրան, այլ երկրներում ֆիլմը հավաքեց ավելի քան 130 մլն դոլար: Այն նկարահանվել է 2004 թվականին[14]։

Ֆիլմի կարգախոսը՝ «Ճակատագիրը բարեհաճ է քաջերին»[12]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Ալեքսանդրի պատմությունը պատմում է ծեր Պտղոմեոս Լագոսը, որը երբեք չի եղել նրա դաշնակիցը ու դարձել է Պտղոմեոսյան Եգիպտոսի թագավորը, և կենտրոնացել է Ալեքսանդրի բոլոր նվաճումների վրա Պարսկաստանում և Հնդկաստանում: Իրադարձությունները տեղի են ունենում մեծ զորավարի անձնական կյանքի ֆոնին: 20 տարեկանում դառնալով թագավոր, Ալեքսանդրը 13 տարվա ընթացքում գրավեց այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը: Ռեժիսորը փորձել է իմաստ տալ Ալեքսանդրի այնպիսի հաջողություններին ու ճակատագրին, ինչով հիանում էին այնպես, ինչպես աստծով:

Ֆիլմում բավական մանրամասնորեն, կարծես ոչ պատմական ճշգրտությամբ, ցուցադրվում է երկու մարտ` Գավգամելայի ճակատամարտը պարսիկ Դարեհ 3-րդ արքայի դեմ և Հյուդասպի ճակատամարտը հնդիկ Պոր արքայի դեմ:

Ֆիլմի սկզբում Պտղոմեոսը պատմում է Ալեքսանդր Մեծի ծնողների` Մակեդոնիայի արքա Փիլիպոս II Մակեդոնացու և նրա կին Օլիմպիադայի ու նրանց համատեղ անհաջող կյանքի մասին: Ցուցադրվում է, թե ինչպես է Ալեքսանդրը ուսանել փիլիսոփա Արիստոտելի մոտ, հնազանդեցրել Բուկեփալոսին, վիճել հոր հետ խնջույքի ժամանակ: Փիլիպոսը մահանում է իր թիկնապահ սիրեկանի՝ Պավսանիոսի ձեռամբ խնջույքի ժամանակ։ Ալեքսանդրը դառնում է Մակեդոնիայի թագավոր, իսկ Օլիմպիադան, ում կասկածում էին սպանության մեջ, վրեժխնդիր է լինում արքայի նորաթուխ կնոջից և նրա երեխայից:

Վերջինս կիսում է իշխանությունը ծեր հրամանատար` երիտասարդ զինվորական Կասանդրի հայր Անտիպատրոսի հետ, իսկ Ալեքսանդրը ուղարկվում է դեպի Արևելք արշավի, որի ընթացքում Գավգամելայում պարսիկների դեմ տանում է որոշիչ հաղթանակ և միաժամանակ գրավում Բաբելոնը: Երիտասարդ և անպարտելի արքան Բաբելոնը հռչակում է իր նոր կայսրության մայրաքաղաք: Խնջույքներից մեկի ժամանակ պարողների մեջ Ալեքսանդրը տեսնում է իշխանուհի Ռոքսանային: Նա մտադրվում է կնության առնել Ռոքսանային, բայց դա ռազմական ղեկավարների կողմից դիմադրություն է առաջացնում, ավելին` Կասանդրը կոնֆլիկտ է ունենում թագավորի հետ:

Չնայած դրան, Ալեքսանդրը ամուսնանում է Ռոքսանայի հետ: Շուտով Ալեքսանդրը պատիժ է կազմակերպում ընդդեմ իր մարտական ընկերների` Պարմենիոնի և նրա որդի Ֆիլիոտի, ապա Ֆիլիոտը պաշտոնական դատից հետո ենթարկվում է մահապատժի, իսկ Պարմենիոնը մահանում է թագավորական զորահրամանատար Անտիգոն Ցիկլոպի ձեռքերի մեջ: Դրանից հետո անհաղթ թագավորը հաղթահարում է Հինդուկուշի լեռները և տանում բանակը Ինդոս գետի հովիտ, սակայն նրան այնտեղ ծանր կորուստ էր սպասվում: Խնջույքի ժամանակ Ալեքսանդրը վեճի ընթացքում սպանում է իր ընկեր և դաշնակից Սև Կլիտոսին, ավելին` նա իր համար սիրելի է դարձնում պարսիկ Բագոսին, ում նկատել էր դեռ Բաբելոնում: Բանակը, հատկապես վետերանները դժգոհում էին և իրար մեջ խոսում տուն վերադառնալու մասին: Ալեքսանդրը օգտագործելով իր պերճախոսությունը, մարում է դժգոհության ալիքը: Շուտով մակեդոնական բանակը հաղթանակ է տանում Հնդկաստանի թագավոր Պորի դեմ տարած ծանր մարտում, որի ընթացքում Ալեքսանդրը վիրավորվում է, իսկ նրա ձի Բուկեփալոսը մահանում է: Արդյունքում մակեդոնական թագավորը, գիտակցելով իր բանակի բոլոր դժվարությունները երկար և դաժան արշավի ընթացքում, վերադառնում է Բաբելոն: Այնտեղ հիվանդությունից մահանում է արքայի մոտ ընկեր Հեփեստիոնը, իսկ հետո մահանում է ինքը` Ալեքսանդրը: Այդ ժամանակ Օլիմպիադան նշան է տեսնում`օձ կրող արծիվը հանկարծ մեռած ընկնում է, և նա գոռում է` զգալով, որ իր որդին մահացել է:

Ֆիլմի վերջում Պտղոմեոսը ավարտում է Ալեքսանդրի ընտանիքի և նրա կայսրության ճակատագրի մասին պատմությունը, որը պատմում էր իր քարտուղարին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քոլին Ֆարել Ալեքսանդր
Անջելինա Ջոլի Օլիմպիադա
Վել Քիլմեր Փիլիպոս
Ջարեդ Լետո Հեփեստիոն
ժոսեֆ Մորգան Ֆիլոտա
Նիք Դանինգ Ատտալոս
Էլիոտ Կաուեն Պտղոմեոս Լագոս
Էնթոնի Հոփկինս տարեց Պտղոմեոս
Ջոնաթան Ռիս-Մայերս Կասանդր
Ռոզարիո Դոուսոն Ռոքսանա
Քրիստոֆեր Պլամմեր Արիստոտել
Գերի Ստրետչ Կլիտոս
Քոնոր Պաոլո Երիտասարդ Ալեքսանդր
Թոբի Քեբել Պավսանիոս
Ռազ Դեգան Դարեհ III
Ռորի Մակին Կրատերոս
Ֆրանցիսկո Բոշ Բագոս
Նիլ Ջեքսոն Պերդիկա
Ջոն Քավանա Պարմենիոն
Թիմ Փիգոթ-Սմիթ ընթերցող Օմեն
Բրայան Բլեսիդ մարզիչ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե ազնվամորի» 2005

  • Նոմինացիաներ
    • «Վատագույն ֆիլմ»
    • «Տղամարդու վատագույն դեր» (Քոլին Ֆարել)
    • «Կնոջ վատագույն դեր» (Անջելինա Ջոլի)
    • «Երկրորդ պլանի տղամարդու վատագույն դեր» (Վել Քիլմեր)
    • «Վատագույն ռեժիսոր» (Օլիվեր Սթոուն)
    • «Վատագույն սցենար»

«Սատուրն» 2005

  • Առաջադրումներ (1)
    • «Լավագույն հատուկ Blu-Ray/DVD-թողարկում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]