Jump to content

Ջոնաթան Ռիս Մայերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Ռիս Մայերս
անգլ.՝ Jonathan Rhys Meyers
Ջոնաթան Ռիս-Մայերսը «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2006 թվական
Ծնվել է1977 թվական, հուլիսի 27
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
ԿրթությունThe North Monastery?
ՔաղաքացիությունԻռլանդիա Իռլանդիա
Ազգությունիռլանդացի
Այլ անուն(ներ)Ջոնաթան Մայքլ Ֆրենսիսի Օ՚Կիֆ
Jonathan Michael Francis O’Keeffe
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1994 թվական - այժմ
Ընտրանի«Խաղա, ինչպես Բեքհեմը»,
«Ավգուստ Ռաշ»,
«Առաքելությունն անիրագործելի է 3»
Համատեղ ապրող(ներ)Ռինա Համեեր
Վիկտորիա Կեոն-Կոեն
Մառա Լեյն
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունThe Venus in Furs?
Ջոնաթան Ռիս Մայերս՝ Վիքիպահեստ

Ջոնաթան Ռիս Մայերս (անգլ.՝ Jonathan Rhys Meyers, ծնված Ջոնաթան Մայքլ Ֆրենսիս Օ՚Կիֆ (անգլ.՝ Jonathan Michael Francis O’Keeffe), հուլիսի 27, 1977(1977-07-27)[1][2][3], Դուբլին, ÉIR[4]), իռլանդացի կինոդերասան։ «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Մայքլ Ֆրենսիս Օ՚Կիֆը լույս աշխարհ է եկել 1977 թվականի հուլիսի 27-ին Դուբլինում, Իռլանդիա, Ջոն Օ՚Կիֆի և Մերի Ջերալդինի (աղջկական Մայերս) ընտանիքում[5][6]։ 1978 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կորկ կոմսություն[7]։ Երկու տարի անց հայրը լքում է ընտանիքը և Ջոնաթանին և նրա երեք կրտսեր եղբայրներին (Ջեյմի, Ալան և Պոլ) թողնում է մոր խնամքի տակ։ Մայրը մեծացնում է Ջոնաթանին և Ալանին, իսկ մյուս երկու եղբայրները ուղևորվում են բնակվելու տատիկի մոտ[8]։ Ապագա դերասանի մանկությունը ուղեկցվում է տնից մշտական փախուստներով և դպրոցից վտարումով, որտեղից նրան վերջնականապես վտարում են տասնվեց տարեկան հասակում[9]։ Այդ նշանակալի իրադարձությունից քիչ անց Ջոնաթանին հրավիրում են առաջին ունկնդրման` «Կոճակների պատերազմ» նախագծում, չնայած նրան դերը ստանալ չի հաջողվում[10]։ Սակայն արդեն հաջորդ քասթինգը հաջողությամբ է ավարտվում[11] և Ջոնաթանը մասնակցություն է ունենում հեռուստատեսային գովազդի նկարահանմանը, իսկ որոշ ժամանակ անց տեղի է ունենում նրա կինոնորամուտը՝ փաքրիկ դեր «Անանուն սեր» (1994) ֆիլմում։ Սկսելով նկարահանվել, դերասանը վերցնում է Ռիս Մայերս կեղծանունը, ի պատիվ մոր։

1995 թվականին մեկնարկում է «Ֆինբարի անհետացումը» նախագիծը, որում Ջոնաթան Ռիս Մայերսին հասնում է գլխավոր դերը։ Նկարահանումների զգալի մասը անց է կացվում Լապլանդիայում, անժամանակ սկսված հալեցումը ֆիլմի ստեղծողներին ստիպում է նրա վրա աշխատանքները հետաձգել կես ամսով։ Այդ վեց ամսվա ընթացքում Ռիս Մայերսը հասցնում է խաղալ երկու ֆիլմում։ Ականավոր իռլանդացի կիոռեժիսոր Նիլ Ջորղանի «Մայքլ Քոլինզ» պատմական դրամայում նա կատարում է երիատգսարդ մարդասպանի դերը։ Տասնութամյա դերասանի հետ հանդիպման մասին իր հուշագրություններում ջորդանը նշում է նրա նմանությունը երիտասարդ Թոմ Քրուզի հետ և, գլխավորը, նրա անկասկածելի տաղանդը։ Այնուհետև Ռիս Մայերսը ուղևորվում է Մադրիդ, կատակերգական «Մարդասպան լեզու» ֆիլմի նկարահանումների համար, այդ կինոնկարից նրա մոտ ոչ շատ հաճելի հիշողություններ են մնում՝ նկարահանումների ութ շաբաթվա ընթացքում նրան չի լքում միայնության զգացումը։ Վերջապես, Ռիս Մայերսին ետ են կանչում Իռլանդիա, «Ֆինբարի անհետացումը» ֆիլմի նկարահանումներն ավարտելու նպատակով, բազմաչարչար ֆիլմը էկրան է բարձրանում 1996 թվականի նոյեմբերին։ Մինչ 1996 թվականի վերջը Ռիս Մայերսը հասցնում է լինել Մարոկկոյում և նկարահանվել երիտասարդ Սամսոնի դերում, ավետարանական պատմություն հիման վրա նկարահանված «Սամսոն և Դալիլա» հեռուստաֆիմի երկու դրվագում։

Ջոնաթան Ռիս Մայերսը ճանաչման է արժանանում Թոդ Հեյնսի «Թավշե ոսկե ջիղ» (1998) դրամայում գլեմ-ռոքի աստղ Բրայան Սլեյդի կերպարի դերակատարումից հետո։ Դերակատարման հիմխում Ռիս Մայերսը վերցնում է Դեյվիդ Բոուիի իմիջը։ Բիսեքսուալ Սլեյդի դերը, ում խորհրդավոր մահը հետաքննում է լրագրողը (Քրիստիան Բեյլի կատարմամբ), դերասանի իմիջի մեջ մտցնում է սկանդալության որոշակի չափաբաժին՝ ամենաբաց տեսարաններում նրա չափազանց անկաշկանդ քաղալու ոճը (Էվան ՄաքԳրեգորի մասնակցությամբ) Ռիս Մայերսին երկրպագուներ է ավելացնում և Բրիտանական կինոքննադատների գիլիդիայի կողմից անվանակարգում որպես լավագույն բրիտանացի նորեկ կինոյում։

Այդ բեկումնային դերից հետո Ռիս Մայերսը փոփոխական հաջողություններով մասնակցում է մի քանի կինո- և հեռուստաբեմադրություններում, որոնցից ամենանշանակալիցը դառնում է Էնգ Լիի «Մրցարշավ սատանայի հետ» ֆիլմը։ Դերասանին լրացուցիչ հանրահայտություն բերում է նկարահանումը 2002 թվականի Մեծ Բրիտանիայի լավագույն կատակերգությունում՝ «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմում, որից հետո Ռիս Մայերսը նկարահանվում է երկու վառ հեռուստաբեմադրություններում. առաջինը՝ «Առյուծը ձմռանը», ամերիկյան հեռուստատեսության համար նկարահանված Անդրեյ Կոնչալովսկու կողմից, պարգևատրվում է «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներով։ Ռիս Մայերսը նրանւմ խաղում է Ֆրանսիայի երիտասարդ արքա Ֆիլիպին։ Երկրորդը՝ «Էլվիս» միմնի-սերիալը, որում դերասանը կրկին հայտնվում է ռոք-աստղի դերում[12]։ 2005 թվականին Էլվիս Պրեսլիի դերակատարման համար Ռիս Մայերսը անվանակարգվում է «Էմմի» մրցանակի[13], իսկ այնուհետև «Ոսկե Գրոսուս»-ի, որն էլ արդյունքում հաղթում է[14]։ Բացի այդ, Ռիս Մայերսը երկրորդական դեր է խաղում Օլիվեր Սթոունի «Ալեքսանդր» բլոկբաստերում։ Ֆիլմը շառաչյունով տապալվում է վարձույթում, վատ է ընդունվում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։

Իրական փառքը Ջոնաթան Ռիս Մայերսին գալիս է Վուդի Ալենի «Մատչ փոինթ» դրամայի էկրան բարձրանալուց հետո, 2005 թվականին։ Ֆիլմը, որը քննադատների մեծամասնության և հանդիսատեսի կողմից դիտարկվում է որպես Դոստոևսկու և Դրայզերի ժամանակակից մեկնաբանում (չնայած անձամբ Վուդի Ալենը «Ամերիկյան ողբերգության» հետ վերջինիս որևէ կապը չի բացառում), հրավիրում են 2005 թվականի Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրին, ֆիլմն արժանանում է քննադատների հիացական արձագանքների և վարձույթում հավաքում է համարյա 100 միլիոն դոլլար։ Առանձին հաճոյախոսությունների են արժանանում նաև գլխավոր դերակատարները՝ Սքարլեթ Յոհանսոնը և Ռիս Մայերսը։ Քրիս Ուիլտոնի դերը դերասանին հանում է նոր մակարդակի։ Ժամանակի առումով վերջին նախագիծը նրա համար դառնում է մասնակցությունը «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի բարձրաբյուջե սիքվելում։

2007 թվականին Ռիս Մայերսը զբաղված էր «Ավգուստ Ռաշ» անվանումով անկախ ֆիլմի նկարատումներին, ռեժիսոր Կիրստեն Շերիդան, որին թողարկումից հետո կնքում են Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստ»-ի ժամանակակից մեկնաբանում։ Ջոնաթանը խաղում է երաժիշտ Լուիս Կոնոլիին[15]։ Նաև նկարահանվել է «Փարիզից սիրով» ֆիլմում, Ջոն Տրավոլտայի հետ միասին[16]։

2008 թվականին սկսվում է «Թյուդորները» հեռուստասերիալի ցուցադրումը, Հենրի VIII արքայի կյանքի և կառավարման մասին, որում գլխավոր արքայական դերը բաժին է հասնում Ռիս Մայերսին[17][18]։

2011 թվականի հունիսի 28-ին հիվանդանոց է ընկնում նրանից հետո, երբ ընդունում է դեղահաբերի մահացու չափաբաժին, գտնվելով Լոնդոնի իր տանը։ Դերասանին անգիտակից վիճակում գտնում են հարևանները։ Բժիշկներին հաջողվում է նրան փրկել։

2012 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանում կայանում է «Սիրահարները» ֆիլմի պրեմիերան։ Այդ նույն թվականի աշնանը դերասանը մասնակցություն է ունենում «Ոսկորների քաղաքը» ֆիլմում, ըստ Կասանդրա Կլերի վեպի, որտեղ նա խաղում է Վալենտին Մորգենշտերնին։ Բացի այդ, Ռիս Մայերսը գլխավոր դեր է ստանում «Դրակուլա» հեռուստասերիալում, որի նկարահանումները անց էին կացվում 2013 թվականի փետրվարին Բուդապեշտում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից մինչև 2011 թվականը նա հանդիպել է Ռինա Համմերի հետ, Ռուբի Համմերի դստեր[19][20][21]։

2012 թվականի վերջից հանդիպել է ավստրալուհի մոդել Վիկտորիա Կեոն-Կոենի հետ։

Այժմ նրա ընկերուհին է հանդիսանում Մառա Լեյնը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1994Անանուն սերA Man of No Importanceառաջին պատանի
1996Մայքլ ՔոլինզMichael CollinsՔոլինզին սպանողը
1996Մարդասպան-լեզուLa lengua asesinaՌուդոլֆ
1996Ֆինբարի անհետացումըThe Disappearance of FinbarՖինբար Ֆլին
1997Սամսոն և ԴալիլաSamson and DelilahՍամսոն (14 տարեկան)
1997Խաղի կանոններThe MakerՋոշ
1998Ինչպես է ստել ԱմերիկայումTelling Lies in AmericaՔևին Բոյլ
1998Թավշե ոսկե ջիղVelvet GoldmineԲրայան Սլեյդ
1998ԴաստիարակչուհիThe GovernessՀենրի Կավենդիշ
1998ՑեղThe TribeԱդամ
1998Բի ՄանկիB. MonkeyԲրունո
1999Սեքսուալ անմեղության կորուստThe Loss of Sexual InnocenceՆիկ (16 տարեկան)
1999Մրցարշավ սատանայի հետRide with the DevilՊիտ
1999ՏիտուսTitusՀիրոն
2000Մութ արքայությունGormenghastՍտիրպայկ
2001Ռոք վրեժխնդրությունHappy NowՄարկ Ռայթ
2001Պրոզակ ազգըProzac NationՆոա
2001Երրորդն ավելորդ էTangledԱլան Համմոնդ
2002Հիասքանչ ԷմբերսոններըThe Magnificent AmbersonsՋորջ Էմբերսոն
2002Խաղա, ինչպես ԲեքհեմըBend It Like BeckhamՋո
2002ՏեսերակտThe TesseractՇոն
2003Կքնեմ, երբ մահանամI'll Sleep When I'm DeadԴեյվի
2003ՕկտանOctaneՀայր
2003Կայսրության գաղտնիքըThe Emperor's WifeՉեմբերլեն
2003Առյուծը ձմռանըThe Lion in WinterՖիլիպ Օգոստոս
2004Փառասիրության տոնավաճառVanity FairՋորջ Օսբորն
2004ԱլեքսանդրAlexanderԿասանդր
2005ԷլվիսElvisԷլվիս Պրեսլի
2005Մատչ փոինթMatch PointԿրիս Ուիլտոն
2006Առաքելությունն անիրագործելի է 3Mission: Impossible IIIԴեկլան
2007-2010ԹյուդորներըThe TudorsՀենրի VIII
2007Ավգուստ ՌաշAugust RushԼուիս Կոնելի
2008Հուանգ Շիի զավակներըThe Children of Huang ShiՋորջ Հոգգ
2008Ֆիլմ ինձ հետ գլխավոր դերովA Film with Me in ItՊիրս #2
2010Փարիզից սիրովFrom Paris with LoveՋեյմս Ռիս
2010ԱպաստարանShelterԴևիդ/Ադամ/Ուեսլի
2011Խորհրդավոր Ալբերտ ՆոբսAlbert NobbsՎիկոնտ Յարրել
2012ՍիրահարներըBelle du SeigneurՍոլալ
2013Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաքThe Mortal Instruments: City of BonesՎալենտին Մորգենշտերն
2013ԴրակուլաDraculaԱլեքսանդր Գրեյսոն/Դրակուլա
2013Պանդայի աչքերըAnother MeՋոն
2015ՍթոունվոլStonewallՏրևոր
2015Դամասկյան թաքստոցDamascus CoverԱրի Բեն Սիոն/Հանս Հոֆման
2015Լոնդոն ԹաունLondon TownՋո Սթրամեր
2016ԱրմատներRootsՏոմ Լի

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՄրցանակԱնվանակարգԱրդյունքՖիլմ
1999Լոնդոնի կինոքննադատների գիլդիայի մրցանակՏարվա բրիտանացի նորեկԱռաջադրված Թավշե ոսկե ջիղ
2002Վենետիկի կինոփառատոնԼավագույն երիտասարդ, խոստումնալից դերասանուհիՀաղթանակՀիասքանչ Էմբերսոնները
2005Սպուտնիկ մրցանակԼավագույն երկրորդական պլանի դերասանուհի միմնիսերիալում կամ հեռուստաֆիլմումՀաղթանակԷլվիս
2005ԷմմիԱկանավոր առաջատար դերասանուհի միմնիսերիալում կամ ֆիլմումԱռաջադրված Էլվիս
2005Կաննի կինոփառատոնԱկանավոր վերադարձՀաղթանակՄատչ փոինթ
2006GQ մրցանակՏարվա տղամարդՀաղթանակ
2006Ոսկե ԳլոբուսԼավագույն դերասան մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմումՀաղթանակԷլվիս
2008Մոնտե Կարլոյի կինոփառատոնԼավագույն դերասան դրամատիկական սերիալումՀաղթանակԹյուդորները
2008Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակԼավագույն գլխավոր դերակատար հեռուստատեսությունումՀաղթանակԹյուդորները
2008Ոսկե ԳլոբուսԼավագույն դերասան դրամատիկական սերիալումԱռաջադրված Թյուդորները
2009Մոնտե Կարլոյի կինոփառատոնԼավագույն դերասան դրամատիկական սերիալումԱռաջադրված Թյուդորները
2009Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակԼավագույն գլխավոր դերասան հեռուստատեսությունումԱռաջադրված Թյուդորները
2009Ոսկե ԳլոբուսԼավագույն դերասան դրամատիկական սերիալումԱռաջադրված Թյուդորները
2010Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակԼավագույն գլխավոր դերասան հեռուստատեսությունումԱռաջադրված Թյուդորները
2010Մոնտե Կարլոյի կինոփառատոնԼավագույն դերասան դրամատիկական սերիալումԱռաջադրված Թյուդորները
2011Մոնտե Կարլոյի կինոփառատոնԼավագույն դերասան դրամատիկական սերիալումԱռաջադրված Թյուդորները
2011Իռլանդիայի կինո և հեռուստամրցանակԼավագույն գլխավոր դերասան հեռուստատեսությունումԱռաջադրված Թյուդորները
2014People's Choice AwardsՍիրելի դերասան նոր հեռուստասերիալումԱռաջադրված Դրակուլա
2014Իռլանդիայի մամուլի մրցանակԼեգենդ մրցանակՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs(անգլերեն) — 2000.
  2. filmportal.de — 2005.
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #142021784 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Jonathan Rhys Meyers Film Reference
  6. «Meyers biography». Yahoo. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Jersey – Entertainment – the OKs». BBC. 2005 թ․ օգոստոսի 30.
  8. Victoria Moore (2007 թ․ նոյեմբերի 24). «The troubling truth about Jonathan Rhys Meyers». The Daily Mail. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Barry Roche (2011 թ․ ապրիլի 7). «Council celebrates 200th anniversary of North Monastery school's founding». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Comment:a chameleon from Cork who can pass for the King». The Sunday Times. 2006 թ․ հունվարի 22. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  11. «Jonathan Rhys Meyers profile at Yahoo! Movies». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  12. «In Step With: Jonathan Rhys Meyers». Parade Magazine. 2005 թ․ մայիսի 1.
  13. «Jonathan Rhys Meyers Emmy Award Nominee». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  14. "2006 Golden Globe Awards Nominations & Winners" Արխիվացված 2008-03-09 Wayback Machine, HFPA, January 2006; Retrieved 14 April 2008.
  15. "59 Songs Tune Up for 2007 Oscar", Oscars.org, 12 December 2007
  16. Tartaglione, Nancy "EuropaCorp begins shoot on From Paris With Love" Արխիվացված 2017-12-06 Wayback Machine, Screen Daily, 23 September 2008; Retrieved 24 September 2008.
  17. Monroe, Justin. "Reign Man" Արխիվացված 2008-03-25 Wayback Machine, Complex, October 2007; Retrieved 10 April 2008.
  18. Wolf, Matt. "Earning an 'A' for Androgyny on the Screen", New York Times, 13 September 1998; retrieved 10 April 2008.
  19. Eden, Richard (2009 թ․ նոյեմբերի 21). «Marriage to Jonathan Rhys Meyers 'would be lovely', says Reena Hammer». The Telegraph. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  20. «'Get help or I'll dump you': Jonathan Rhys Meyers returns to rehab after girlfriend issues ultimatum». Daily Mail. 2010 թ․ մայիսի 19. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  21. Tim Walker (2013 թ․ հունվարի 18). «Jonathan Rhys Meyer's former girlfriend finds a man she can bank on». The Telegraph. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Ռիս Մայերս» հոդվածին։