Խաղա, ինչպես Բեքհեմը
«Խաղա, ինչպես Բեքհեմը» (անգլ.՝ Bend It Like Beckham), 2012 թվականին թողարկված կատակերգական, ռոմանտիկ ընտանեկան ֆիլմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեսմինդեր «Ջես» Բհամրան (Պարմինդեր Նագրա) հանդիսանում է փենջաբյան սիկհերի, ովքեր ապրում են Լոնդոնում, 18-ամյա դուստրը։ Ջուլիետ «Ջուս» Պեկստոնը (Քիրա Նայթլի) նույն տարիքի աղջիկ է, անգլիական ընտանիքի զավակ։ Ջեսը հրապուրված է ֆուտբոլով և այն պատճառով, որ նա աղջիկ է, ընտանիքը նրան թույլ չի տալիս խաղալ։ Այնուամենայնիվ, նա երբեմն խաղում է զբոսայգում տղաների հետ, այդ թվում իր լավագույն ընկեր Տոնիի (Ամետ Չանա), ով հոմոսեքսուալիստ է։
Զբոսայգում վազքի ժամանակ Ջուսը հայտնաբերում է Ջեսի ունակությունները, ընկերանում է նրա հետ և առաջարկում է նրան ուժերը փորձել աղջիկների տեղական թիմում՝ «Hounslow Harriers», որը մարզում է Ջոն (Ջոնաթան Ռիս Մայերս)։ Ջեսը շատ հուզված է և ուրախ փորձելու համար, չնայած Ջոնը շատ թերահավատ է վերաբերվում թիմի նորեկի հանդեպ։ Ջեսի ունակությունների ունկնդրումից հետո Ջոն նրան ընդունում է թիմի մեջ։ Ջեսի մոտ զարգանում են Ջոի նկատմամբ հրապուրանքները և երբ թիմը խաղում էր Համբուրգում և ժամանակ էր անց կացնում գիշերային ակումբում, Ջուսը նրանց տեսնում է համբուրվելիս, ով նույնպես անտարբեր չէր Ջոի նկատմամբ։ Նրանց միջև ընկերությունը խաթարվում է։ Երբ Ջեսը գնում է Ջուսի տուն, որպեսզի փորձի վերականգնել իրենց ընկերությունը, Ջուսի մայրը (Ջուլիեթ Սթիվենսոն) մոլորության մեջ է ընկնում, կասկածելով որ նրանք թաքցնում են իրենց լեսբիական հարաբերությունները։
Միևնույն ժամանակ, հայտնաբերելով, որ Ջուսը գաղտնի ֆուտբոլ է խաղում, նրա ծնողները (Անուպամ Խեր և Շահին Խան) ավելի խիստ են դառնում և Ջեսին արգելում են այլևս խաղալ։ Ավագ Բհամրաներին նաև հուզում է իրենց ավագ դուստր Պինկիի (Առչի Պանջաբի) բարդ ամուսնական ծրագրերը։ Շնորհիվ Ջուսի և Ջեսի ունակությունների նրանց թիմը հասնում է լիգալի առաջնության եզրափակիչ։ Սակայն, ցավոք սրտի, եզրափակիչը և Պինկիի հարսանիքը պետք է տեղի ունենան միևնույն օրը։ Ջոն պարոն Բհամրային խնդրում է, որ նա Ջեսին թույլ տա խաղալ, սակայն պարոն Բհամրան մերժում է, ասելով, որ նա չի ցանկանում, որ իր աղջիկը տառապի այնպես, ինչպես տառապել է նա, երբ նրան դուրս էին արել կրիկետի թիմից, քանի որ նա հնդիկ էր։
Ջոն ընդունում է, որ Ջեսին թույլ չեն տալիս խաղալ և եզրափակիչ խաղը սկսում են առանց նրա։ Սակայն հարսանիքի միջնամասում Տոնին համոզում է պարոն Բհամրային, որ Ջեսին թույլ տա խաղալ։ Վերջինս համաձայնվում է և Տոնին նրան տանում է մարզադաշտ, որտեղ Ջեսիի թիմը խաղի ավարտից 30 րոպե առաջ պարտվում է 1-0 հաշվով։ Ջեսը և Ջուլը համատեղ ուժերով հավասարեցնում են խաղի հաշիվը և Ջեսը իրավունք է ստանում ազատ տուգանային հարվածի, որտեղ նա պետք է հարվածով գնդակը շրջանցի պատում կանգնած խաղացողներին։ Ջեսին դա հաջողվում է և նրա թիմը հաղթանակ է տանում։ Ջեսին և Ջուլին հրավիրում են ամերիկյան Սանտա Կլարա համալսարանի թիմ և տեղի համալսարանում ուսանելու՝ կրթաթոշակով, որի մասին Ջուլն անմիջապես տեղյակ է պահում ծնողներին։ Իսկ Ջուսը այդ հարցում խնդիրներ ունի։ Ջուլը և մայրը ժամանում են հարսանիքին, քանի որ նա ցանկանում էր Ջեսի հետ տոնել իրենց հաղթանակը։ Երբ տիկին Պեկստոնը Ջասին մեղադրում է երկերեսանության և լեսբիության մեջ, Ջուլը ամոթից մոր հետ հեռանում է այնտեղից։
Ջեսը առայժմ ծնողներին տեղյակ չի պահել համալսարանի հրավերի և կրթաթոշակի մասին։ Տոնին որոշում է ստել ընտանիքին և նրանց հայտնում է, որ նրանք ցանկանում են ամուսնանալ՝ պայմանով, որ Ջեսը կշարունակի իր ուսումը որտեղ ցանկանա։ Ջեսը բացահայտում է սուտը և նրա մայրը Ջեսի հորը մեղադրում է աղջկան խաղալու թույլտվություն տալու համար և հրաժարվում է Տոնիի առաջարկից։ Ջեսի հայրը համոզում է մորը և ասում, որ չի ցանկանում, որ Ջեսը տառապի այնպես, ինչպես ինքը։ Ջեսը վազում է ֆուտբոլի խաղադաշտ, որպեսզի Ջոին հայտնի իր ծնողների որոշման մասին։ Երկու համբույրից հետո Ջեսը հետ է կանգնում և ասում, որ ծնողները դեմ կլինեն և չնայած նրան, որ նրանք բավականին հեռուն են գնացել, թողնելով նրան մեկնել Ամերիկա ուսանելու և խաղալու, սակայն չեն դիմանա նրա երկրորդ ընդվզման դեմ։
Ջեսի և Ջուլի մեկնման օրը Ջուլի մայրը նրան է հանձնում Ջերսիի մարզահագուստը և նրան հաջողություն է մաղթում։ Ինքնաթիռ մստելուց առաջ Ջոն գալիս է և Ջեսին խոստովանում իր սիրո մասին։ Երկու համբույրից հետո Ջեսը համաձայնվում է գլուխ հանել իրենց հարաբերությունների հարցում, երբ Սուրբ Ծննդին հետ կգա։ Ջեսը և Ջուլը այնտեղից ուղարկում են իրենց թիմային լուսանկարը։ Պարոն Բհամրան կրիկետ է մարզվում Ջոի օգնությամբ։
Ցուցադրումը Հյուսիսային Կորեայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպեսզի նշվի Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների տասներորդ տարեդարձը, որոշում է կայացվում ցուցադրել «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմի խմբագրած տարբերակը հյուսիսկորեական պետական հեռուստատեսությունով։ Դա տեղի է ունենում 2010 թվականի դեկտեմբերի 26-ին։ Հարավային Կորեայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարտին Ուդենը Twitter-ում գրում է, որ դա կլինի արևմուտքում ստեղծված առաջին ֆիլմը, որը երբևիցե ցուցադրվում է Հյուսիսային Կորեայում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Քիրա Նայթլի | Ջուլիետ «Ջուս» Պեկստոն |
Պարմինդեր Նագրա | Ջեսմինդեր «Ջես» Բհամրան |
Ջոնաթան Ռիս Մայերս | Ջո |
Անուպամ Խեր | պարոն Բհամրա |
Շահին Խան | տիկին Բհամրա |
Ֆրենկ Հարպեր | Ալան Պեկստոն |
Ջուլիեթ Սթիվենսոն | Պոլա Պեկստոն |
Առչի Փենջաբի | Պինկի Բհամրա |
Դևիդ Բեքհեմ | ինքն իրեն |
Դևիդ Բեքհեմը էկրանին հայտնվում է ընդամենը մի քանի վարկյանով։ Ըստ որոշ տվյալների, նա այդ ֆիլմում համաձայնվել է նկարահանվել անվճար։ Քիրա Նայթլիի մասնակցությամբ առաջին ֆիլմը, որը լայն տարածում է ստացել, չհաշված 1999 թվականին նկահանված «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» ֆիլմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 europeanfilmawards.eu
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film3670_kick-it-like-beckham.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/podkrec-jak-beckham
- ↑ http://www.imdb.com/title/tt0286499/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.adorocinema.com/filmes/filme-43170/
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 http://www.imdb.com/title/tt0286499/fullcredits
- ↑ http://www.metacritic.com/movie/bend-it-like-beckham
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 https://web.archive.org/web/20190720125139/https://www.europeanfilmacademy.org/2002.100.0.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=benditlikebeckham.htm
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Բրիտանական ընտանեկան ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր ֆուտբոլի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- 2002 ֆիլմեր
- Հինդի լեզվով ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Գերմանական կինոկատակերգություններ
- Գերմանական դրամա ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Գերմանական ռոմանտիկ ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Բրիտանական երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ