Աբրուցցո, Լացիո և Մոլիզե (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրուցցո, Լացիո և Մոլիզե (ազգային պարկ)
Տեղագրություն Աբրուցցո, Լացիո, Մոլիզե
Ամենամոտիկ քաղաք Հռոմ
Տարածք 496.80 քառ․ կմ
Հիմնադրված է 1922 թվական

Աբրուցցո, Լացիո և Մոլիզե (նաև հայտնի է Աբրուցցո ազգային պարկ անվամբ), իտալական ազգային պարկ, որը հիմնադրվել է 1922 թվականին։ Այգու մեծ մասը գտնվում է Աբրուցո շրջանում, սակայն չի սահմանափակվում տարածաշրջանային սահմաններով և ներառում է նաև Լացիո և Մոլիզե տարածքները։ Ազգային պարկի շտաբը գտնվում է Պեսկասերոլի կոմունայի Լ'Աքվիլա նահանգում։ Պարկը ներառում է 496.80 քառ․ կմ տարածք։ Ապենիննյան լեռների ամենահին և Իտալիայի երկրորդ հանրաճանաչ զբոսայգին է՝ կարևոր դերակատարություն ունենալով տեսակների պահպանման գործում, ինչպիսիք են՝ Իտալական գայլը, Պիրենեյան քարայծը և Ապենինյան գորշ արջը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրուցցո ազգային պարկի գաղափարը ծագել է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում՝ շրջակա միջավայրի պաշտպան, Իտալիայի խորհրդարանի անդամ Էրմինիո Սիպարիի աշխատանքի շնորհիվ: 1921 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Օպի ինքնավար համայնքը վարձել է 5 քառ․ կմ այդ տարածքից մասնավոր ֆեդերացիային՝ ֆլորայի և կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով։ Այսպիսով, այգին հիմնադրվել է 1922 թվականի սեպտեմբերին։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում այգու տարածքը ընդլայնվեց հարևան համայնքներում մինչև 120 քառ․ կմ, մինչ 1923 թվականը, երբ պաշտպանությունն ամրագրվեց օրենքով։ Հետագայում ակտիվ գործունեություն ծավալվեց և այգին ավելի ընդարձակվեց մինչև մոտ 300 քառ․ կմ՝ մինչ 1933 թվականը, երբ այն վերացվեց ֆաշիստական կառավարության կողմից։ 1950 թվականին, այգու վերակառուցումը համընկավ ֆինանսական դժվարությունների հետ, որին հաջորդեցին շինարական թնդյուն՝ տների, ճանապարհների և լեռնադահուկային երթևեկության կառուցում, որը դարձավ ավելի քան 12000 ծառերի հատման պատճառ։ 1960-ականների վերջում ազգային պարկերի վերակազամավորումը հայտարարել էր ավելի լավ ժամանակներ և շնորհիվ 1976 թվականի հետագա ընդլայմանը՝ ավելի քան 400 քառ․ կմ, հետևելով հարևան Մոլիզեի գյուղերի խնդրանքին, որոնք համոզված էին այգու տնտեսական օգուտների հարցում։ Այսօր, այգու տարածքը 500 քառ․ կմ է և 100 անգամ ավելի մեծ է քան նախկին պարկի տարածքը։ Այնուամենայնիվ, ազգային պարկերի դերը մարսելյան արջերի պահպանման ծրագրի մեջ այժմ խիստ քննարկումների առարկա է․ մինչդեռ ամեն տարի անցկացվում են մոնիտորինգային գործողություններ, որոնց պատճառով վերջին տարիներին պարկի ներսում եղել են խնդիրներ կապված սահմանների ներսում իրականացվող հարթակային գործողությունների հետ, քանի որ այդ ամենը կատարվում է արջի շարժման ամենանուրբ վայրում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկում գտնվող լեռներն են՝ Պետրոսոն (2,249 մետր), Մարսիցանոն (2,245 մետր), Մետան (2,242 մետր), Տարտարոն (2,191 մետր), Յամիցցիոն (2,074 մետր), Ցավալոն (2,039 մետր), Պալոմբոն (2,013 մետր)։ Դրանք ընդգրկված են Մոնտի դելլա Մետայում։ Այգու գետերն են՝ Սանգրոն, Ջովենկոն, Մալֆան և Վոլթնոննը։ Պարկի լճերն են Վիվոն, Պանտանիելոն, Սցանոն, Մոնտագնա Սպացցատան, Կաստել Սան Վինցենզոն և Սելվա Դի կարդիտոն։

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lupo Appenninico.jpg

Վայրի բնության տեսանկյունից՝ զբոսայգու հիմնական տեսարժան վայրերն են Ապենինյան գորշ արջը և իտալական գայլը։ Մինչ պաշտոնական թվերը զեկուցում են 70-ից 100 արջերի այս գենետիկորեն մեկուսացված բնակչության մեջ, նվազեցվող բնակչությունը իրականում գնահատվում է մոտ 30։ Տեղական գյուղատնտեսությունից դեպի Աբրուցցոի զարգացումը և որսագողությունը սպառնում են այս փոքր բնակչությանը։ Թեև գայլերը միանգամից հազվադեպ էին լինում (որքան ցածր է 40-ը), վերջին տարիներին նրանց թվերը վերադարձվել են։ Այգում գտնվող սովորական լուսան ներկայությունը դեռևս հակասական է և չկան գիտական ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են այն, սակայն կան որոշ չհաստատված տեսողական ինֆորմացիաներ։ Ավելի մեծ թիվ են կազմում եղջերուն, այծյամը և վերաինտերգրված վարազը։ Անտառի մյուս բնակիչներն են գորշուկը և ջրասամույրը։ Բարձրագույն անտառի վերևում, քարայծը ապրում է միայնակ կամ փոքր խմբերով։ Կենդանիները, որոնք ավելի հեշտ են տեսնվում սրանք են՝ սովորական աղվեսը, լեռնային ճագարը, աքիսը, Եվրոպական խլուրդը, Սովորական ոզնին և սկյուռը։ Այգում գրանցված այլ կաթնասուներ են քնամուկը և անտառային կատուն։

Թռչուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգում ապրում են բազմաթիվ թռչուններ։ Նրանց մեջ հատկանշական է ոսկե արծիվը, ով չնայած ավելի անհասանելի մասերում ապրելուն, հաճախ կարելի է տեսնել զբոսայգու կենտրոնական մասերում՝ կերի փնտրտուքով, ինչպիսիք են՝ փոքր կաթնասունները կամ նույնիսկ հիվանդները։ Այգու ներսում ապրող մյուս թռչուններից են սապսան, մեծ ճուռակը։ Գիշերային այցելուին Նվազագույն տեսանելի, բայց գուցե ավելի լսելի են Տնային բվիկը, Անտառաբուն։ Անտառաշատ վայրերի թռչուներից են Կանաչ փայտփորը և սպիտակ փայտփորը։

Բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի բուսական աշխարհը հարուստ է և հետաքրքիր։ Բույսերի համապարփակ ցանկը կարող է տարածվել ավելի քան 2000 տեսակների, առանց քարաքոսերի, ջրիմուռների կամ սնկերի։ Տարածքում առկա ծաղիկներից են Բոգը, պրիմրուզը, Ալպիական մանուշակը և մանուշակը։ Այգու ամենատարածված ծառը Հաճարենին է, որը կազմում է անտառի տարածքի 60%-ը, ընդհանուր առմամբ աճում է 900-1800 մ բարձրության վրա և ապահովում է ամբողջ տարվա ընթացքում գունային տպավորություն։ Այլ ծառեր են սև սոճին, Կեչի ելունդավորը և լեռնային սոճին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]