Սովորական ոզնի
Սովորական ոզնի | |
Սովորական ոզնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Eulipotyphla |
Ընտանիք | Ոզնիներ (Erinaceidae) |
Ցեղ | Եվրասիական ոզնի (Erinaceus) |
Տեսակ | Սովորական ոզնի (E. europaeus) |
Միջազգային անվանում | |
Erinaceus europaeus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սովորական ոզնի (լատին․՝ Erinaceus europaeus), ոզնիների ընտանիքի եվրասիական ոզնիներ ցեղի կաթնասուն։ Լայն տարածում ունի Եվրոպայում, Փոքր Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Ղազախստանի և Ամուրի մարզի հյուսիսարևմտյան հատվածներում, հյուսիսային և հյուսիսարևելյան Չինաստանում[1]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական ոզնին ոչ մեծ չափերով կենդանի է։ Մարմնի երկարությունը հասնում է 20—30 սանտիմետրի, պոչը մոտ 3 սմ է[2] զանգվածը՝ 700—800 գ[3]։ Ականջները համեմատբար մեծ չեն (սովորաբար 3,5 սմ-ից կարճ)։ Դունչը երկարավուն է։ Կենդանու քիթը սուր է և մշտապես խոնավ։ Սովորական ոզնիների մոտ, որոնք բնակվում են Կիպրոսում, ականջներն ավելի խոշորեն[4]։ Վերին ծնոտի վրա ունեն 20 մանր և սուր ատամներ, իսկ ստորին ծնոտի վրա՝ 16։ Վերին կտրիճները լայն առանձնացված են՝ տեղ թողնելով ստորին կտրիճներին կծելու համար։ Գլուխը համեմատաբար մեծ է[5]։ Թաթերի վրա ունի 5 մատներ՝ սուր եղունգներով։ Ետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևի վերջույթները[4]։ Սովորական ոզնիների փշերը կարճ են, ոչ երկար, քան 3 սմ։ Գլխի վրայի փշերը բաժանվում են 2 «հատվածների»։ Փշերի վերին մակերևույթը հարթ է, գունավորումը՝ փոփոխական՝ բաց գույնից մինչև գորշագույն[6]։ Մեջքին, կողքերին և գլխին փշերի երկարությունը հասնում է 2 սմ-ի։ Ներսից դրանք սնամեջ են՝ լցված օդով։ Փշերն աճում են այնքան արագ, որքան մազերը։ Փշերի միջև աճում են ոչ խիտ, կարճ մազեր։ Գլուխը ծածկված է կոշտ և սսովորաբար մուգ գունավորմամբ մազերով[2][5]։ Հասսուն առանձնյակներիմոտ սովորաբար հանդիպում է 5000-6000 փուշ, իսկ ավելի երիտասարդների մոտ՝ մոտ 3000[4]։
Սովորական ոզնիների դնչի, ոտքերի և փորիկի գուբժնավորումը տատանվում է դեղնասպիտակավունի և մուգ շականակագույնի միջև։ Փշերը գորշագույն են՝ բաց երանգոավորմամբ։ Կուրծքը և պարանոցը միագույն են, առանց սպիտակ բծերի։ Իսպանիայի տարածքում հանդիպող տեսակները ունեն խամրած գույն[4]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական ոզնու բնական արեալն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան և Կենտրոնական Եվրոպան, Բրիտանական կղզիները, Սկանդինավյան երկրների հարավային հատվածը, Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքը, Արևմտյան Սիբիրը[7]։ Սովորական ոզնին նաև բնակեցվել է Նոր Զելանդիայում[8][9]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է ծովի մակարդակից 700-2500 մ բարձրության վրա։ Հանդիպում է Աշոցքից մինչև Նոյեմբերյան ընկած հատվածներում, հարավում հասնում է մինչև Մեղրու շրջան։ Հանդիպում է կիսաանապատներում, լեռնատապաստաններում, մարգագետնատափաստաններում և անտառային գոտում։
Սովորաբար հանդիպում է այգիներում, թփուտներով և բուսականությամբ առկա գետերի հովիտներում, երբեմն՝ հացահատիկային ցանքատարածքներում և բանջարանոցներում։
Հայաստանի տարածքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում երկու անգամ այս տեսակը գրանցվել է Ամուլսարի հարավային ամենաստորին հատվածում՝ Գորայք գյուղից ոչ հեռու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ёж обыкновенный». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 2,0 2,1 С. П. Наумова, А. П. Кузякина. Жизнь животных в 6 томах. Том 6 Млекопитающие или звери. — М.: Просвещение, 1971 — С. 69
- ↑ Обыкновенный еж | Животный мир России
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедия животного мира
- ↑ 5,0 5,1 «Обыкновенный ёж на сайте Московского зоопарка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Флинт, Владимир Евгеньевич, Ю.Д.Чугунов, Смирин, Владимир Моисеевич, Отряд Насекомоядные, Млекопитающие СССР, Մոսկվա 21-22, էջեր 21-22 — 21-22 էջ. — 50 000 հատ։
- ↑ Флинт, Владимир Евгеньевич, Ю.Д.Чугунов, Смирин, Владимир Моисеевич, Отряд Насекомоядные, [[1], [2] Млекопитающие СССР]։
- ↑ Павлинов И.Я. Систематика современных млекопитающих. — М.: Из-во Московского Ун-та, 2003. — С. 50. — 297 с.
- ↑ «Mammalian Species of the World. Erinaceus europeus». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ոզնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ոզնի» հոդվածին։ |
|