Եվրասիական ոզնիներ
Եվրասիական ոզնի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Erinaceus | ||||||||||||||
|
Եվրասիական ոզնիներ[1] կամ անտառային ոզնիներ (լատ.՝ Erinaceus), ցեղ կաթնասունների դասի ոզնիների ընտանիքում։ Ամենասովորական ոզնիներն են, որոնք տարածված են՝ Եվրոպայում, Միջին և Կենտրոնական Ասիաներում, Սիբիրում, Չինաստանում և Կորեայում։ Սովորական ոզնին ընտելացել է Նոր Զելանդիայում։
Լատիներեն տեսակի անվանումը Erinaceus գալիս է ericius բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «Փշոտ արգելք»[2]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդամենը չորս տեսակի են[3]՝
- Ամուրյան ոզնի-Erinaceus amurensis
- Արևելաեվրոպական ոզնի-Erinaceus concolor
- Սովորական ոզնի-Erinaceus europaeus
- Հարավային ոզնի-Erinaceus roumanicus
Նկարակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք փոքր ոզնիներ են, մարմնի երկարությունը 13-27 սմ է՝ սովորական ոզնու տեսքով։ Նրանց կողմերը և մարմնի մեծ մասը ծածկված են ասեղներով։ Ասեղները աճում են բարակ,երկար, հազվագյուտ մազերեն։ Փորի կողմը ծածկված է երկար և կոպիտ մազերով,սովորաբար դարչնագույն է կամ մոխրագույն է:Մեջքի գույնը տարբերվում է մուգ շագանակագույնից և սևից՝ գրեթե սպիտակ է։ Պոչը կարճ է ՝ 1-5 սմ։ Գլուխը բավականին մեծ է,կոշտ ձևավորված, մի փոքր ձգված դեմքով։ Ականջները փոքր են, լայն, կլորացված։
Եվրասիական ոզնիները նախընտրում են բնակություն հաստատել անտառներում, փշերի, թփերի մեջ։ Ապրում են նաև անտառներում և տափաստաններում։ Խուսափում են ջրավազաններից և բարձրահասակ անտառներից։ Հաճախակի հանդիպում են նաև զարգացած լանդշաֆտներում։ Ակտիվանում են հիմնականում մթնշաղին և գիշերը։ Ձմռանը սովորական ոզնին չոր խոտի կույտից հողային բույն է պատրաստում և բնում ձմեռում է մինչև գարուն։
Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրասիական ոզնիները տարածված են, բայց նախընտրում են կենդանական սնունդ ուտում են մկների նման կրծողների, մողեսների, գորտերի,տարբեր միջատների և թրթուրների։ Ոզնիները ապրում են ինչպես ընտանի կենդանիները, չեն կերակրվում կաթնամթերքներով, քանի որ նրանք անհանդուրժող են լակտոզաի նկատմամբ։ Շների կամ կատվի սնունդը նրանց համար նույնպես հարմար չէ, քանի որ այն շատ է պարունակում ճարպեր և քիչ են պարունակում սպիտակուցներ։
Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնաշղթայի հյուսիսային մասում զուգավորում տեղի է ունենում գարնանը (ձմեռելուց հետո), տաք կլիմայում այն չի սահմանափակվում որոշակի սեզոնով։ Տարեկան ունենում են 3-8 հատ ձագեր։ Նորածիններն արդեն հստակ տեսանելի ասեղներ ունեն։ Անտառային ոզնիների շրջանում սեռական հասունությունը տեղի է ունենում 2 տարեկան հասակում։ Կյանքի տևողությունը մոտ 6 տարի է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mammal species of the world : a taxonomic and geographic reference։ Wilson, Don E., Reeder, DeeAnn M. (3rd ed ed.)։ Baltimore: Johns Hopkins University Press։ 2005։ ISBN 0-8018-8221-4։ OCLC 57557352
- ↑ Том Джексон. Кто есть кто в мире животных. — Москва, 2006 — С. 181
- ↑ The Encyclopedia of mammals։ Macdonald, David W. (David Whyte)։ New York, NY: Facts on File։ 1984։ ISBN 0-87196-871-1։ OCLC 10403800
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |