ԱՄՆ-ի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի համաշխարհային ժառանգության վայր, Թոմաս Ջեֆերսոնի կալվածք

Ամերիկայի Միացյալ Նահանգների ճարտարապետությունը ցույց է տալիս ճարտարապետական ոճերի և ձևերի լայն շրջանակ, որոնք միմյանց հաջորդել են երկրի պատմության ընթացքում, որը ներառում է ավելի քան չորս դար պատմություն՝ ինչպես անկախություն, այնպես էլ իսպանական և բրիտանական տիրապետություն։

ԱՄՆ-ի ճարտարապետությունը նույնքան բազմազան է, որքան նրա բազմամշակութային հասարակությունը, ձևավորվել է բազմաթիվ ներքին և արտաքին գործոններով և տարածաշրջանային տարբերություններով։ Ընդհանուր առմամբ, այն բնութագրվում է զգալի էկլեկտիկությամբ և նորարարությամբ[1]։

Մինչկոլումբյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորադոյի հնագույն բնակելի համալիր

Ներկայիս Միացյալ Նահանգների տարածքում պահպանված ամենահին բնօրինակ կառույցները ստեղծվել են պուեբլոյի նախորդների կողմից Չորս անկյան շրջանում[2]։ Ավելի քան 1000 տարի տիվայի լեզուներով խոսող մարդիկ շարունակաբար բնակվել են Թաոս Պուեբլոյում։ Հյուսիսային Կարոլինայի ափամերձ ալգոնկիական Պոմեյոկ (անգլ.՝ Pomeiooc) և Սեկոտան (անգլ.՝ Secotan) գյուղերը թվագրվում են XVI դարի վերջին։ Մասնավորապես, նրանց մշակույթը կարելի է տեսնել այն ժամանակվա եվրոպացիների պահպանված պատկերներում։ Այսպիսով, նկարիչ և քարտեզագիր Ջոն Ուայթը, ով մնացել էր Ռոանոկ գաղութում, 13 ամսվա ընթացքում ստեղծում է ավելի քան 70 ջրաներկ պատկերներ բնիկ ժողովուրդների կյանքից, տեղական բուսական և կենդանական աշխարհից տեսարաններով։

Հին Հավայան կղզիների[en] տարածքում նախագաղութային ճարտարապետությունը ավելի երկար ժամանակ զբաղեցնում էր առաջատար դիրքեր՝ Հյուսիսային Ամերիկայից Հավայան կղզիների հեռավոր դիրքի պատճառով։ Վաղ կառույցները արտացոլում են Պոլինեզիայի ժառանգությունը և բարդ Հավայան կղզիների մշակույթը։ XIX դարի վերջի Հավայան կղզիների ճարտարապետությունը ցույց է տալիս եվրոպական այնպիսի միտումների ազդեցությունը, ինչպիսիք են գեորգիական, վիկտորյանական և նեոիսպանական[en], որոնք տարածված էին Հին աշխարհում համապատասխանաբար XVIII, XIX և XX դարերի սկզբին։

Գաղութային ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ եվրոպացիները սկսել էին բնակություն հաստատել Հյուսիսային Ամերիկայում, նրանք իրենց հետ բերել էին ճարտարապետական ավանդույթներ և շինարարական տեխնիկա։ Ապագա գաղութային ճարտարապետության տեսքը նույնպես կախված էր առկա ռեսուրսներից։ Փայտը և աղյուսը դարձել էրն անգլիական շենքերի ամենատարածված տարրերը Նոր Անգլիայում, Միջատլանտյան հատվածում և ափամերձ հարավում։ Գաղութարարները սկսել էին յուրացնել բնիկ ժողովուրդների տարածքներն ու բնակավայրերը՝ նոր ամրոցներ, կացարաններ, միսիոներական շենքեր, եկեղեցիներ և գյուղատնտեսական կառույցներ կառուցելու համար։

Գաղութային չափանիշներով հնդկացիների բնակելի շենքերի և բնակավայրերի կառուցման մեթոդները որևէ արժեք չէին ունենում, ուստի նրանց շենքերը, որոնք արդեն գոյություն ունեին այդ տարածքներում, նվաճվել, ավերվել և փոխարինվել էին ամերիկյան գաղութային ճարտարապետությամբ[en]։

Իսպանական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

1559-1821 թվականներին Ֆլորիդա նահանգում և ԱՄՆ-ի հարավ-արևելքում զարգանում է իսպանական գաղութային ճարտարապետություն[en]։ Կոնչի ոճը (անգլ.՝ conch style) լայնորեն տարածվել է Ֆլորիդայի արևմուտքում՝ Փենսակոլայում։ Այնտեղ տները զարդարված են կռած երկաթով պատշգամբներով, ինչը բնորոշ է հիմնականում Նոր Օռլեանի (Լուիզիանա) ֆրանսիական թաղամասի իսպանական շենքերին, որոնց բնօրինակ ֆրանսիական շենքերը այրվել են 1788 և 1794 թվականներին հրդեհների ժամանակ։

ԱՄՆ-ում շարունակաբար զբաղեցրել են եվրոպական երկու ամենավաղ բնակավայրերը՝ ֆլորիդական Սենթ Օգաստին, հիմնադրվել է 1565 թվականին և Սանտա Ֆե, (Նյու Մեքսիկո)։ Կաստիլյո դե Սան Մարկոսը[en], որը կառուցվել է 1672-1695 թվականներին, ամենահին և ամենամեծ պահպանված ամրոցն է Սենթ Օգաստինում և մայրցամաքային ԱՄՆ։ Բացառությամբ դրան, Կալիֆորնիայի առաքելության շենքերը նույնպես մնում են որպես 17-րդ դարի իսպանական գաղութային ճարտարապետության հազվագյուտ նմուշներ ժամանակակից ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ի հարավ-արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկո դե Ասիսի միսիոներական եկեղեցին, որի հովանավորն է Ֆրանցիսկ Ասսիզեցին

Իսպանացիների կողմից հյուսիսամերիկյան անապատների՝ ներկայիս հարավ-արևմտյան ԱՄՆ-ի ուսումնասիրությունը սկսվել է 1540-ականներին, երբ նվաճող Ֆրանցիսկո Վասկես դե Կորոնադոն հատել է տարածքը՝ փնտրելով «ոսկե քաղաքներ»։ Հարստությունների փոխարեն հայտնաբերվել է պուեբլոյի ժողովրդի հնագույն մշակույթն ու ճարտարապետությունը։ Նրանք տներ են կառուցել արևից չորացած ցեխի աղյուսներից, գորշից։ Շենքերի խորանարդ ձևի և միմյանց մոտ լինելու պատճառով պուեբլոների գյուղերի համեստ անզարդ շինությունները միշտ զով էին։ Հետագայում իսպանացիները նվաճել են այս վայրերը, և նոր ճարտարապետությունը չի ընդունել ինչպես իսպանական, այնպես էլ հնդկական մշակույթի առանձնահատկությունները։ 1610-1614 թվականներին կառուցվել է Նահանգապետի պալատը։ Այս շենքի արտաքին տեսքում բախվել են երկու մշակույթների միտումները, այն ունի երկարավուն ձև՝ ներքին բակով։

Երկրի ամենաբարձր փարոս

Ոսկե դար և 19-րդ դարի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ վիկտորյանական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրիսուոլդի տուն

Հյուսիսի և հարավի պատերազմի ավարտից մինչև 20-րդ դարի սկիզբը ամերիկյան ճարտարապետության մեջ շատ հարակից ոճեր, ուղղություններ և շարժումներ դիտարկվել են վիկտորյանական համատեքստում, քանի որ դրանք ընդհանուր առմամբ արձագանքել են Վիկտորյա թագուհու թագավորության ավարտին Բրիտանական կայսրության ճարտարապետությանը բնորոշ շարժումներին։ վիկտորիանական ճարտարապետության մեջ կան մի շարք տարբեր ոճեր, որոնք կապված են վիկտորիանական ճարտարապետության հետ։

Այդ ժամանակ աշխատող շատ ճարտարապետներ տարբեր ոճեր էին խառնում` կախված ստացված պատվերներից։ Այս ժամանակաշրջանի ամերիկացի նշանավոր ճարտարապետներից են Ռիչարդ Մորիս Հանթը, Ֆրենկ Ֆերնեսը[en] և Հենրի Հոբսոն Ռիչարդսոնը։

Պատերազմից հետո՝ 1860-ական թվականներին, արդի դարձավ սթիք ոճը[en] (անգլ.՝ stick style), որը օգտագործվում էր հիմնականում բնակելի շենքերի, հյուրանոցների և երկաթուղային պահեստների կառուցման համար։ Այս ոճի շինությունները գրեթե ամբողջությամբ կառուցված էին փայտից, նույնիսկ կրող կառուցվածքը հավաքված էր փայտե ձողերից, իսկ արտաքին պատերը զարդարված էին ճառագայթներով՝ փայտե կոնստրուկցիաների նմանակման համար։ Շենքերը պսակված էին բարձր տանիքներով՝ թեքությամբ և առատ զարդարված մույթերով։ Թեև հարմարավետությունն առաջնահերթություն էր, սթիք ոճով արտաքին հարդարման պակաս չկար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chaney, Sheldon. "The New World Architecture" Tudor Publishing Company, New York, 1935, p. 14
  2. Sanford, Trent Elwood, The Architecture of the Southwest: Indian, Spanish, American, WW Norton & Company, Inc, New York, 1950