Ֆրանսիական թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
French Quarter, looking north with Mississippi River to the right 2011.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես1,7 կմ²
ԲԾՄ7 ֆուտ
Բնակչություն3888 մարդ (2010)
Ժամային գոտիԿենտրոնական ժամային գոտի
Փոստային ինդեքսներ70116
##Ֆրանսիական թաղամաս (ԱՄՆ)
Red pog.png
Բուրբոն սթրիթ, Ֆրանսիական թաղամասի կենտրոնական փողոցը

Ֆրանսիական թաղամաս (անգլ.՝ French Quarter, ֆր.՝ Vieux Carré), Նոր Օռլեանի ամենահին փողոցներից մեկը։

Համառոտ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Օռլեանի աճին զուգընթաց երկար ժամանակ քաղաքը ընդլայնվել է Ֆրանսիական թաղամասի շուրջ։ Նոր Օռլեանի ֆրանկֆոնների շրջանում թաղամասը հայտնի է որպես «Հին թաղամաս» (ֆր.՝ Vieux Carré)։ Այսօր քաղաքացիներն այն անվանում են ուղղակի «Թաղամաս»[1]։ Ամենահայտնի և կենտրոնական փողոցներից է Բուրբոն սթրիթը (ֆր.՝ Rue Bourbon

1788 թվականին հրդեհը ոչնչացրեց կամ վնասեց Թաղամասի մեծ մասը։ 1794 թվականին ևս հրդեհ եղավ, որը վնասեց Թաղամասի մի շարք շինություններ։ Ամերիկացիների կողմից Լուիզիանայի գնմանը զուգահեռ 1804 թվականից քաղաքում սկսեցին բնակվել անգլոֆոններ, ինչի արդյունքում Նոր Օռլեանը սկսեց արագ ընդարձակվել։ 19-րդ դարի վերջին Ֆրանսիական թաղամասի շրջանում սկսեցին բնակվել Իռլանդիայից և Իտալիայից եկածները։

Ֆրանսիական թաղամասը եվրոպացիների կողմից Լուիզիանայի յուրացման կարևորագույն պատմական վայրերից մեկն է։ 1965 թվականի դեկտեմբերի 21-ին այն դարձավ Ազգային պատմական հուշարձան, իսկ 1966 թվականի հոկտեմբերի 15-ից Թաղամասը ընդգրկվեց ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[2][3]։

2000 թվականին Ֆրանսիական թաղամասի տարածքում բնակվում էր 4176 մարդ[4]։ 2005 թվականին Կատրինա փոթորիկը Նոր Օռլեանին զգալի վնաս հասցրեց, բայց Թաղամասի կրած վնասներն ավելի թեթև էին[5]։

Ֆրանսիական թաղամասի հիմնական տեսարժան վայրերն են՝ Բուրբոն սթրիթը, Կանալ սթրիթը, Ջեքսոնի հրապարակը, Սուրբ Լյուդովիկոսի տաճարը։ Ֆրանսիական թաղամասը նաև սկիզբ է տվել Մարդի Գրայի ժամանակ զգեստավորված ներկայացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Orleans French Quarter History»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-25-ին։ Վերցված է 2010-07-15 
  2. Vieux Carre Historic District
  3. «National Register of Historic Places Inventory-Nomination: Vieux Carre Historic District»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2019-08-30 
  4. «Данные American FactFinder»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2020-12-28 
  5. Есть ли завтра у Нового Орлеана?