Թաոս Պուեբլո
Թաոս Պուեբլո | |
---|---|
![]() | |
Տեսակ | pueblo? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Թաոս շրջան |
Մակերես | 19,01 հեկտար |
Նյութ | adobe? |
![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
Թաոս Պուեբլո (իսպ.՝ Taos Pueblo), կամ Պուեբլո դե Թաոս (Pueblo de Taos), հնագույն Պուեբլոն ( հնդկացիների գաղութ), որտեղ խոսել են հյուսիսային Տիվա լեզուների խմբին պատկանող Թաոս լեզվով: Թաոս Պուեբլոն գտնվում է ժամանակակից Թաոս քաղաքից 1,6 կմ դեպի հյուսիս Ամերիկաի Նյու Մեքսիկո նահանգում։ Բնակավայրով հոսում է Ռեդ- Ուիլլոու-Կրիկ (անգլ.՝ Red Willow Creek) փոքրիկ գետը։ Պուեբլոն մտնում է ռոզերվացիաների կազմի մեջ՝ ունենալով 384 կմ² տարածք, որտեղ բնակվում են 1900 մարդ[2]։ ՈՒթ հյուսիսային Պուեբլոների (անգլ.՝ Eight Northern Pueblos) կազմի մեջ է մտնում։ Թաոս համայնքը հայտնի է իր գաղտնիությամբ և պահպանողականությամբ։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել ուշագրավ Թաոս Պուեբլոյի առանձնահատկությունն այն է, որ շագանակագույն կարմիր բազմահարկ կավե բնակելի համալիր է: Ռիո-Պուեբլո գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Ըստ Թաոս Պուեբլո կայքի համալիրը կառուցվել է Ք.ա 1000-1450 թվականներին։ 1992 թվականին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրի կարգավիճակ։ 2006 թվականի դրությամբ, մոտ 150 մարդ մշտապես ապրում է կառուցված համալիրում[2]։
Հնագետների մեծամասնության համաձայն՝ Թաոսի ժողովուրդը, ինչպես Ռիո Գրանդեի երկայնքով ապրող մի շարք այլ Պուեբլո ժողովուրդներ, գաղթել են այս տարածք չորս անկյուններից, պատմական շրջան ԱՄՆ-ի հարավում, որտեղ մինչև 15-րդ դարը կային մշակույթներ Մոգոլոնի, Պատայանի, Հոհոկամի, Անասազիի նույնպես նշանակալից էին: Բնակարանները ենթադրաբար, կառուցվել են Անասազի մշակույթի ներկայացուցիչների կողմից, ովքեր երկարատև երաշտի պատճառով հետագայում գաղթել են Ռիո Գրանդեի խորքային շրջան։
Գետի հյուսիսային ափին գտնվող Պուեբլոն համարվում է Արևմտյան կիսագնդի ամենաուշագրավ և հաճախ լուսանկարվող կառույցներից մեկը: Դա Պուեբլոյի ամենամեծ հնագույն կառույցն է, որը դեռևս օգտագործվում է (Մեսա Վերդեում կան նաև ավելի մեծ, բայց արդեն լքված «պալատներ» և այլն): Պատերը պատրաստված են կավե տարրերից և կարող են լինել մեկ մետր կամ ավելի հաստությամբ: Սկզբում տները ծառայում էին որպես պաշտպանական կառույցներ։ Մինչև 20-րդ դարի սկիզբը վերին հարկերը բարձրանում էին սանդուղքների օգնությամբ, հաճախ մուտքի սանդուղքի օգնությամբ հնարավոր էր ներս մտնել միայն տանիքի միջով: Հարձակման դեպքում արտաքին սանդուղքները ներս են տարել։ Տները սովորաբար բաղկացած են երկու սենյակներից, որոնցից մեկը հենց հյուրասենյակն է, իսկ երկրորդը` խոհանոց-ճաշարան-պահեստ։ Յուրաքանչյուր տուն փակ է, տանից տուն չկար նախատեսված անցումներ: Նախկինում թաոս հնդիկները հազվադեպ էին օգտագործում կահույք, բայց այժմ նրանք օգտագործում են սեղաններ, աթոռներ և մահճակալներ: Թաոս Պուեբլոյում արգելվում է օգտագործել տների ներսում էլեկտրաէներգիա, հոսող ջուր և խողովակաշարեր:
Պուեբլոն շրջապատված է ամուր պատով, որը խորհրդանշում է իր ինքնիշխանությունը: Նախկինում պատը զգալիորեն երկար էր և գյուղը պաշտպանում էր հարևան ցեղերի արշավանքներից։ Գետը որը հոսում է գյուղով, ծառայում է որպես խմելու և կենցաղում օգտագործվող ջրի հիմնական աղբյուր։ Ձմռանը գետը երբեք ամբողջովին չի սառցակալում, բայց դրա վրա ձևավորվում է սառույցի հաստ շերտեր։ Որը պետք է կոտրել, ջուր ստանալու համար:
Թաոսը միասնական համայնք է, որտեղ ցեղի յուրաքանչյուր անդամ պետք է կատարի «հասարակական պարտականությունները» և զերծ կմնա համայնքի շահերը վնասելուց: Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա Թաոսի ցեղը ճանաչում է ինչպես հայրական, այնպես էլ մայրական ծագում: Յուրաքանչյուր ընտանիք ապրում է առանձին տանը, հետևաբար, ամուսնությունից հետո զույգը տեղափոխվում է առանձին տնակ: Քանի որ հարազատները ապրում են մերձակայքում, սովորաբար կա մեկը, ով պետք է երեխաներին հոգ տանի, մինչ դեռ ավագ սերունդը տեղական ավանդույթները փոխանցում է կրտսերին:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաոս Պուեբլո
Թաոս-Պուեբլո եկեղեցի 1942 թվական,նկար Անսել Ադամս
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://whc.unesco.org/en/list/492
- ↑ 2,0 2,1 «Who lives in the Pueblo?» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-23-ին։ Վերցված է 2009-02-11
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bodine, John J., Taos Pueblo: A Walk Through Time. Tucson: Rio Nuevo Publishers, 1996.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Taos Pueblo (official site)
- Webcam of sacred Taos Mountain
- Taos Pueblo on National Park Service Discover Our Shared Heritage website
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թաոս Պուեբլո կատեգորիայում։ |
|
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- Համաշխարհային ժառանգություն ԱՄՆ-ում
- Նյու Մեքսիկո
- ԱՄՆ-ի ազգային պատմական վայրերի գրանցիչ
- Բնիկ ամերիկացիներ
- Հյուսիսային Ամերիկայի բնակավայրեր
- ԱՄՆ-ի ճարտարապետություն
- Էթնիկ խմբեր
- Թանգարաններ բաց երկնքի տակ
- ԱՄՆ-ի շենքեր և կառույցներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն