Անսել Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսել Իսթոն Ադամս
Ansel Adams and camera.jpg
Ծնվել է փետրվարի 20, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2]
Ծննդավայր Սան Ֆրանցիսկո, San Francisco County, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 22, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2] (82 տարեկանում)
Մահվան վայր Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ստեղծագործություն(ներ) Լուսնածագ, Հերնանդեզ, Նոր Մեքսիկա
Մասնագիտություն լուսանկարիչ, դաշնակահար, գրող, լեռնաբնակ և համալսարանի պրոֆեսոր
Ծնողներ հայր՝ Չարլզ Հիչհոկ Ադամս
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայք anseladams.com
Ստորագրություն
Ansel Adams autograph.svg
Ansel Adams Վիքիպահեստում

Անսել Ադամս (անգլ.՝ Ansel Adams, փետրվարի 20, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2], Սան Ֆրանցիսկո, San Francisco County, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 22, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի լուսանկարիչ և բնապահպան։ Նրա՝ Ամերիկայի արևմտյան հատվածի՝ հատկապես Յոսեմիթե ազգային պուրակի բնապատկերների սև և սպիտակ լուսանկարները ներկայացվել են օրացույցներում, պաստառներին և գրքերում։[3]։ Ադամսը նաև մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից է երեք գրքերից բաղկացած հավաքացուն՝ «Տեսախցիկ» (անգլ.՝ "The Camera"), «Նեգատիվ» (անգլ.՝ "The Negative"), «Տպագրություն» (անգլ.՝ "The Print"

Բացի այդ Ադամսը և Ֆրեդ Արչերը միասին հիմնեցին տարածքային համակարգ, որը թույլ է տալիս լուսանկարիչներին բարելավել նեգատիվի որակի հսկողությունը։ Իսկ Վիլլարդ Վան Դայքի և Էդվարդ Վեսթոնի հետ Ադամսը ստեղծեց լուսանկարչական խումբ, որը հայտնի է «f/64 խումբ» անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյի արևմտյան հատվածում, Կալիֆորնիա նահանգում, Չարլզ Հիչհոկ Ադամսի և Օլիվիա Բրեյ Ադամսի ընտանիքում։ Ընտանիքի միակ երեխային կոչեցին հորեղբայր Անսել Իսթոնի անունով։ Անսել Ադամսի մոր ընտանիքը եկել էր Բալթիմորից, որտեղ նրա մայրական կողմի պապիկը ուներ մի հաջողակ բեռնափոխադրողական բիզնես։ Սակայն նա կորցրեց իր հարստությունը՝ ներդնելով այն նևադայում գտնվող սնանկացած հանքագործության և անշարժ գույքի գործակալությունների մեջ։ 18-րդ դարի սկզբին Ադամսների ընտանիքը գաղթել էր Իռլանդիայի հյուսիսային հատվածից և բնակվել Նոր Անգլիայում։ Նրա հայրական կողմի պապիկը հիմնեց մի ծաղկուն անտառահատման բիզնես, որը ավելի ուշ ղեկավարեց Անսել Ադամսի հայրը, չնայած նրա բնատուր տաղանդները ավելի շատ կապված էին գիտությունների հետ քան բիզնեսի։ Ադամսը ավելի ուշ դատապարտեց այդ նույն արդյունաբերությունը սեքվոյա անտառների մեծ մասը հատելու համար։

1903 թ․ Ադամսների ընտանիքը տեղափոխովեց մի նոր բնակավայր, որը գտնվում էր Սիքլիֆի և Փրեսիդիո շրջան հարևանությամբ։ Տան դիմաց փռված էր Ոսկե Դարպասների և Մարտին Հիդլանդսի շքեղ տեսարանը։ 1906 թ ապրիլի 18 Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Առաջին ցնցումից չվնասվելով՝ չորս ամյա Անսել Ադամսը 3 ժամ անց հետցնցման ընթացքում դեմքով խփվեց պարտեզի պատին, ինչի հետևանքով էլ ջարդեց քիթը։ Չնայած բժիշկը խորհուրդ տվեց հասունության տարիքում վիրարահատել քիթը, Ադամսի քիթը նրա ամբողջ կյանքի ընթացքում կոտրված մնաց։ Ադամսը շատ ակտիվ երեխա էր, սակայն տառապում էր հիպոքոնդրիա (մելամաղձություն) հիվանդությամբ։ Նա քիչ ընկերներ ուներ, բայց նրա հայրական տունը և Ոսկե Դարպասների դիմաց փռված բարձունքների շրջակա միջավայրը ապահովեցին Ադամսի մանկության շրջանում կատարած ակտիվությունները։ Չնայած Անսելը սպորտի և խաղերի նկատմամբ սեր չուներ, բնության գեղեցկությունը ուշագրավ էր հետաքրքրասեր երեխայի համար արդեն իսկ վաղ տարիքում։ Նա հավաքում էր միջատներ, հետազոտում Լոբոս Քրիքի տարածքը՝ հասնելով մինչև Բեյքեր լողափ, զննում ծովային ժայռերը, որոնք տանում են դեպի Լանդս Էնդ՝ Սան Ֆրանցիսկոյի ամենավայրի և ամենաքարքարոտ ափը, որը ողողված է նավաբեկորներով և հարուստ է սողանքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. «Legacy: Think Like Ansel Adams Today»։ Outdoor Photographer։ Werner։ փետրվարի 3, 2009։ Վերցված է հունվարի 17, 2013