My All (երգ, Մրայա Քերի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«My All»
Մրայա Քերիի երգը «Butterfly» ալբոմից
Թողարկված1998 թվականի ապրիլի 21
ՖորմատCD
Ձայնագրված1997
Ժանրփոփ, R&B, լատինամերիկյան
Լեզուանգլերեն
Տևողություն3:50
ԼեյբլColumbia Records
ՀեղինակՄրայա Քերի[1] և Ուոլթեր Աֆանասեֆ[1]
ՊրոդյուսերՈւոլթեր Աֆանասեֆ
Butterfly ալբոմի երգացանկ
Breakdown «My All» Sweetheart

«My All» (հայերեն՝ «Իմ ամեն ինչ»), երգ, որը գրվել է 1997 թվականին ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի և Ուոլթեր Աֆանասևի կողմից Քերիի «Butterfly» յոթերորդ ստուդիական ալբոմի համար[2]: Երաժշտական նվագակցությամբ օգտագործվել են լատինամերիկյան կիթառի հնչյուններ, ոճական լատինական ակորդներ, իսկ առաջին կրկներգում՝ ավելի ժամանակակից R&B ոճով հարվածային գործիքներից առաջ, նրբորեն օգտագործվել են լատինական հարվածային գործիքներ[3][4]: Երգի քնարական հերոսուհին ասում է, որ հանուն սիրելիի հետ անցկացրած մեկ գիշերվա կտա այն ամենը, ինչ ունի։ Երգը թողարկվել է ալբոմի հինգերորդ սինգլով 1998 թվականին:

Ուոլթեր Աֆանասյևն ասում է.

Ինձ բոլորն ասում են. «Նման է ռուսական երգի»: Ես նույնիսկ վերադաշնակման մեջ ներառել եմ ակուստիկ կիթառ, ակորդեոն, փոքր-ինչ մանդոլին, որը նման է բալալայկային: Ինձ համար կարևոր էր, որ անձամբ Մրայա Քերին զգա այդ մեղեդին. «Այո, եկեք հորինենք այսպիսի ռուսական երգ»[5][2]։
- Ուոլթեր Աֆանասյև

Առաջնելույթը շքերթներում

«My All» երգը «Butterfly» ալբոմի հինգերորդ սինգլն էր, բայց դարձավ ԱՄՆ-ում երրորդ գլխավոր միայնակ սինգլը և երկրորդ առևտրային հաջողակ սինգլը: Դա մեկն էր սակավաթիվ սինգլներից, որոնք ժամանակի ընթացքում արժեզրկվեցին մինչև 49 ցենտ, ինչը հանգեցրեց բարձր վաճառքի՝ չնայած երկրի ռադիոկայաններում ցածր շրջանառության[6]: Արդյունքում «My All»-ը դարձավ երգչուհու երաժշտական գործունեության մեջ 13-րդ հիթը՝ համաձայն ամերիկյան «Billboard Hot 100» շքերթի, և Մրայան դարձավ առավել մեծ քանակությամբ #1 հիթ ունեցող առաջին կատարողը ԱՄՆ-ում: Ի սկզբանե երգը թողարկվել է ԱՄՆ-ում «Breakdown» սինգլի հակառակ կողմում, բայց առաջնելույթը եղել է երկրորդ տեղում, և երկու շաբաթ անց բարձրացել է «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնական: Սինգլը մեկ շաբաթ շարունակ՝ 1998 թվականի մայիսի 17-ից մինչև 23-ը, մնացել է շքերթի բարձրագույն հորիզոնականում՝ դառնալով Մրայայի առաջին սինգլը, որը մեկ շաբաթ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

«My All»-ը շարունակեց Մրայայի սինգլների լավ վաճառքի միտումը, որը սկսվել էր 1997 թվականին «Honey» երգից: Այդ ժամանակ «Billboard» ամսագիրը ավելի շատ առաջնահերթություն էր տալիս ոչ թե սինգլի վաճառքին, այլ հայտերի և վերարտադրության քանակին: Այդ կապակցությամբ «Columbia Records» ընկերության ղեկավարությունը կողմնորոշվեց դեպի երգերի զանգվածային վաճառքը, քանի որ ռադիոկայաններում շրջանառությունը մեծ չէր: Սինգլը 12 շաբաթ շարունակ մնաց լավագույն տասնյակում, և 20 շաբաթ՝ հենց շքերթում: Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան սինգլին շնորհել է պլատինե վկայագիր: 1998 թվականի վերջին «My All»-ը «Billboard Hot 100» շքերթում զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ համաշխարհային շքերթում՝ 2-րդ հորիզոնականը:

Սինգլը մեծ հաջողություններ գրանցեց նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ հասնելով մինչև Թոփ 10-ի հետևյալ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Ֆրանսիա և Շվեյցարիա, իսկ մի շարք այլ երկրներում ընդգրկվեց Թոփ 20-ում։

Ռեմիքսներ և այլ տարբերակներ

«My All» երգն ունի բազմաթիվ ռեմիքսներ, երեք մաքս-սինգլներից երկուսը թողարկվել է ԱՄՆ-ում: Այս սինգլի հիմնական R&B ռեմիքսը, որում նորից գրվել են Մրայայի վոկալային հատվածները, կոչվում է «So So Def» remix[7]: Այն հիմնված է «Loose Ends» խմբի «Stay a Little While» երգի վրա։ Տեքստում միավորվել են «My All» և «Stay a Little While» երգերի առաջին տները և կրկներգերը։ Ռեմիքսի պրոդյուսերը Jermaine Dupri-ն էր՝ «Lord Tariq» և «Peter Gunz» խմբերի ռեփերների մասնակցությամբ։

Դեյվիդ Մորալեսի գլխավոր պարային ռեմիքսը, որն առավել հայտնի է որպես «Classic Club mix», դարձել է Մրայայի և Դեյվիդի առաջին համատեղ աշխատանքը։ Այս ռեմիքսում Մրայան նորից չի գրել վոկալային հատվածները, բայց, այնուամենայնիվ, ավելացվել են բեք-վոկալի համար վոկալային նոր վերադաշնակումներ։ Երգը ԱՄՆ-ում դարձել է գլխավոր պարային հիթը՝ հաստատելով Մրայայի և Դեյվիդի դիրքերը ակումբային երաժշտության ժանրում։ Ավելի ուշ այդ ռեմիքսը օգտագործվել է որպես պարային ընդմիջում Մրայայի՝ 2003 թվականի «Charmbracelet World Tour» և 2006 թվականի «Adventures of Mimi Tour» համաշխարհային շրջագայությունների ժամանակ։

Մրայան ձայնագրել է «My All»-ի իսպաներեն տարբերակը՝ «Mi Todo» (երգի թարգմանությունը՝ Մաննի Բենիտոյի), որը թողարկվել է «My All» սինգլում և «Butterfly» ալբոմի իսպանական տարբերակում։ Ի տարբերություն «Hero» և «Open Arms» երգերի՝ Մրայան այս երգի իսպանական տարբերակը ձայնագրել է կրճատ տեքստով՝ համեմատած «My All»-ի բնօրինակ տարբերակի։ Երգի առաջին տողը սխալ է թարգմանվել և պարունակել է քերականական սխալներ։ Ավելի ուշ երգչուհին իր կայքում նշել է, որ այլևս իր երգերը չի կատարի իսպաներեն տարբերակներով, մինչև չստուգի թարգմանության ճշտությունը և տեքստի արտասանությունը («My All»-ը նրա վերջին երգն է, որը գրանցվել է իսպաներենով և անգլերենով)։ «Columbia Records»-ը լիազորել է «Ippocratis» «Grego» Bournellis խմբին (DJ Grego-յի գլխավորությամբ) կատարել նույնատիպ ռեմիքսներ «Mi Todo» երգի համար, բայց այդ չորս ռեմիքսները թողարկվել են միայն Մեքսիկայի պրոմոընկերության համար։

  • My All [Album Version] 3:52—
  • My All ['My' Club Mix] 7:10
  • My All [Classic Club Mix] 9:15
  • My All [Classic Club Radio Mix] 4:17
  • My All [Full Crew Main Mix] 4:39
  • My All [Full Crew Main Mix Instrumental] 4:40
  • My All [Full Crew Main Mix w-o Rap] 4:39
  • My All [Full Crew Radio Mix] 3:57
  • My All ['Def' Club Mix] 7:16
  • My All [Def Instrumental] 7:01
  • My All-Stay Awhile [So So Def Remix — No LTPG] 3:48
  • My All-Stay Awhile [So So Def Remix Instrumental] 4:42
  • My All-Stay Awhile [So So Def Remix A Cappella] 4:44
  • My All-Stay Awhile [So So Def Remix — No LTPG & No JD] 3:43
  • My All-Stay Awhile [So So Def Remix] 4:44
  • Mi Todo [Album Version] 3:49
  • Mi Todo [Version Mi Fiesta] 4:29
  • Mi Todo [Por Una Noche Mas En Los Clubs] 7:02
  • Mi Todo [Por Una Noche Mas Instrumental] 3:24
  • Mi Todo [Version Por Una Noche Mas] 3:24
  • Mi Todo [Fiesta Mix] 4:31
  • Mi Todo My All [Remix] 3:43

Տեսահոլովակ

Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ երանգներով՝ Պուերտո Ռիկոյից ոչ հեռու, և համարվում է «Herb Ritts» նորաձևության տան լուսանկարչի վերջին աշխատանքներից մեկը մահվանից առաջ։ Տեսահոլովակը (թողարկվել է 1998 թվականի մարտին) սկսվում է Մրայայի կերպարով, որը պառկած է օվկիանոսում գտնվող թիանավակում, և շարունակվում է լողափում, որտեղ նա գտնվում է փարոսի ճառագայթներից լուսավորվող ծաղիկների մեջ։ Ծաղիկներից ոչ հեռու գտնվող ծովային խեցիում պառկած Մրայայի կերպարը ներշնչվել է Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» կտավից։ Կուլմինացիոն պահը սիրահարների հանդիպումն է, բայց տեսահոլովակի վերջում Մրայան մնում է միայնակ։

Բնօրինակ տեսահոլովակը վերամշակվել և վերաթողարկվել է՝ որպես «Classic Club Radio Mix» ռեմիքսի պաշտոնական հոլովակ։ Տեսահոլովակ է նկարահանվել նաև «So So Def» ռեմիքսի համար (ռեժիսոր՝ Diane Martel): Տեսահոլովակում նկարահանվել են Մրայան, Դյուպրին, Lord Tariq-ը և Peter Guns-ը, որոնք ընկերների տանը մասնակցում էին երեկույթի։ Տեսահոլովակը նկարահանվել է վատ որակով և դասվում է տնային տեսահոլովակների շարքին։

Դիրքերը չարտերում

Շքերթի անվանում (1998) Բարձրագույն
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա Սինգլների շքերթ 39
Բրազիլիա Բրազիլիա Սինգլների շքերթ 4
Կանադա Կանադա Սինգլների շքերթ[8] 5
Ֆրանսիա Ֆրանսիա Թոփ 100 սինգլներ 6
Գերմանիա Գերմանիա Սինգլների շքերթ[9] 30
Իսրայել Իսրայել Սինգլների շքերթ 1
Նիդերլանդներ Նիդերլանդներ Թոփ 100 սինգլներ 32
Նորվեգիա Նորվեգիա Թոփ 20 սինգլներ 15
Շվեդիա Շվեդիա Թոփ 60 սինգլներ 14
Շվեյցարիա Շվեյցարիա Թոփ 100 սինգլներ 7
Շքերթի անվանում (1998) Բարձրագույն
հորիզոնական
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Սինգլների շքերթ 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ARC Weekly Top 40 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot 100 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot R&B/Hip-Hop Singles & Tracks 1 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hot Dance Music/Club Play 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Mainstream Top 40 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Rhythmic Top 40 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Adult Contemporary 18
Միացյալ համաշխարհային շքերթ 2

1 «My All»/«Breakdown»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.ascap.com/repertory#ace/search/workID/430556008
  2. 2,0 2,1 Bronson 2003, p. 868
  3. Nickson 1998, էջ. 167
  4. «Mariah Carey – My All – Digital Sheet Music». Musicnotes.com. Alfred Music Publishing. Վերցված է May 5, 2009-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  5. Ъ - "Здесь просто не знают, как писать музыку для самых лучших вокалистов"
  6. Higher and Higher. LLC. November 12, 1998. Վերցված է September 28, 2010-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  7. Nickson 1998, էջեր. 168–169
  8. «Mariah Carey Awards». AllMusic. Վերցված է June 1, 2015-ին.
  9. «Mariah Carey – My All» (German). GfK Entertainment. Վերցված է May 26, 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)