Hero (երգ, Մրայա Քերի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Hero»
Մրայա Քերիի սինգլը
«Music Box» ալբոմից
Թողարկված19 հոկտեմբերի, 1993
Ֆորմատ
  • CD-սինգլ
Ձայնագրված1992-93
Ժանր
Տևողություն4:19
ԼեյբլColumbia
Պրոդյուսեր
Մրայա Քերիի սինգլների ժամանակագրություն
«Dreamlover»
(1993)
«Hero»
(1993)
«Without You / Never Forget You»
(1994)
"Hero" ՅուԹյուբում

«Hero» («Հերոս»), ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի երգը նրա Music Box ալբոմից, որ թողարկվել է 1993 թվականի օգոստոսի վերջին[1]։ Նույն թվականի հոկտեմբերին երգը թողարկվել է որպես առանձին սինգլ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հեղինակներ Մրայա Քերին (տեքստ) և Ուոլտեր Աֆանասեֆը (երաժշտություն, եղել է նաև ձայնագրության ռեժիսորը) նշել են, որ սկզբում երգը նախատեսված է եղել որպես «Հերոս» ֆիլմի գլխավոր երգ, որի գլխավոր դերում հանդես է գալիս Դասթին Հոֆմանը, ընդ որում՝ գլխավոր երաժշտական թեման այնտեղ պետք է կատարեր Գլորիա Էստեֆանը[1]։

Ուոլտեր Աֆանասեֆը Մրայա Քերիի հետ այդ ժամանակ աշխատում էին երգչուհու ապագա Music Box ալբոմի վրա։ Աֆանասեֆը պատմել է, թե ընդմիջման ժամանակ «նստած էի դաշնամուրի մոտ և ասացի Մրայային այդ ֆիլմի մասին։ Երկու ժամվա ընթացքում մենք նախապատրաստեցինք հիանալի նախահումք «Hero» երգի համար։ .... Այն նախատեսված չէր նրա համար, որ Մրայան երգի այն։ Նրա պատկերացմամբ՝ մենք երգը գրել էինք Գլորիա Էստեֆանի համար այս ֆիլմի համար։ Եվ մենք մտանք այն ոլորտը, ուր Մրայան չէր մտած. ըստ նրա խոսքերի՝ այն [երգը] չափազանց քաղցր-մեղցր ու սենտիմենտալ էր կամ չափազանց փոփ-բալադային կամ չափազանց հնաոճ մեղեդով ու տեքստով»[1]։

Songfacts կայքում նշվել է, թե երբ երգը գրեթե պատրաստ էր, Քերին ու Աֆանասեֆը կատարել են այն Sony Music Entertainment ընկերության նախագահի՝ Մրայա Քերիի փեսացու (ապագա ամուսին) Թոմի Մոտոլայի համար։ Նրանք Մոտոլային պատմել են, որ երգը «Հերոս» ֆիլմի համար է։ Վերջինս ասել է. «Դուք կատակո՞ւմ եք։ Դու չեք կարող այդ երգը տալ այդ ֆիլմի համար։ Այն չափազանց լավն է։ Մրայա՛, դու պետք է վերցնես այդ երգը։ Դու պետք է անես դա»[1]։

Ֆիլմի պրոդյուսերները հետագայում օգտագործել են «Heart of a Hero» երգը Լյութեր Վենդրոսի կատարմամբ[1]։

Songfacts կայքը պնդում է, որ սկզբում Մրայա Քերիին երգը դուր չի եկել, և նա մտածել է, որ այն չափազանց նվնվան է։ Սակայ հետագայում, երբ սկսել է երախտագիտության նամակներ ստանալ այն մասին, թե երգը մարդկանց օգնել է կյանքում, սկսել է գնահատել այն իր ուժի ու զգացմունքի համար, որ առաջացնում է մարդկանց մոտ[1]։

Երգը թողարկվել է 1993 թվականին, և դրանից կարճ ժամանակ հետո Մրայան Քերին ու Մոտոլան ամուսնացել են։ Նրան ամուսնությունը տևել է չորս տարի[1] (նրանք ամուսնացել են 1993 թվականի հունիսի 5-ին, իսկ շուրջ չորս տարի հետո՝ 1997 թվականի մայիսի 30-ին, հայտարարել են այն մասին, որ ապրելու են առաձին, իսկ հետո պաշտոնապես ամուսնալուծվել են։ 2000 թվականին Մոտոլան ամուսնացել է մեքսիկացի փոփ երգչուհի Թալիայի հետ)։

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1993-94) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[2] 7
Բելգիա Ultratop Flanders[3] 45
Կանադա (The Record)[4] 10
Եվրոպա (European Hot 100 Singles)[5] 19
Ֆրանսիա SNEP[6] 5
Գերմանիա (Official German Charts)[7] 41
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[8] 23
IRMA[9]
Ճապոնիա (Oricon Albums Chart)[10] 42
Նիդերլանդներ Dutch Top 40[11] 10
Նիդերլանդներ Mega Single Top 100[12] 13
Նոր Զելանդիա RIANZ[13] 2
Նորվեգիա VG-lista[14] 2
Շվեդիա Sverigetopplistan[15] 27
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[16] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[17] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[18] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Songs (Billboard)[19]
Spanish version: "Héroe"
40
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[20] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[21] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[22] 2
Զիմբաբվե (ZIMA)[23] 1

Տասնամյակի հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1990–99) Հորիզոնական
US Billboard Hot 100[24] 53

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1993) Հորիզոնական
Canada Top Singles (RPM)[25] 63
Canada Adult Contemporary (RPM)[26] 97
Նիդերլանդներ (Dutch Top 40)[27] 118
UK Singles (Official Charts Company)[28] 58
Հիթ-շքերթ (1994) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[29] 59
Canada Top Singles (RPM)[30] 22
Canada Adult Contemporary (RPM)[31] 17
Ֆրանսիա (SNEP)[32] 19
Գերմանիա (Official German Charts)[33] 91
Նիդերլանդներ (Dutch Top 40)[34] 223
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[35] 41
US Billboard Hot 100[36] 5
US Adult Contemporary (Billboard)[36] 7
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[36] 44

Հավաստագրումներ և վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[37] Platinum 70 000^
Ֆրանսիա (SNEP)[38] Silver 125 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[39] Platinum 15 000*
Նորվեգիա (IFPI Norway)[40] Gold 5000*
Մեծ Բրիտանիա (BPI)[41] Silver 270,000[42]
ԱՄՆ (RIAA)[43] Platinum 1,145,000 (ֆիզիկական)[44]
668,000 (թվային)[44]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Hero by Mariah Carey Songfacts»։ Songfacts։ Վերցված է 2017-03-14 
  2. Australian-charts.com — Mariah Carey — Hero. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է May 21, 2015.
  3. Ultratop.be — Mariah Carey — Hero (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 21, 2015.
  4. «Hits of the World»։ Billboard։ February 12, 1994։ էջ 82։ Վերցված է June 1, 2015 
  5. «Hits of the World»։ Billboard։ November 27, 1993։ էջ 90։ Վերցված է May 25, 2015 
  6. Lescharts.com — Mariah Carey — Hero (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 21, 2015.
  7. «Mariah Carey - Hero» (German)։ GfK Entertainment։ Վերցված է May 21, 2015 
  8. «Íslenski Listinn Topp 40 (11.11.1993-17.11.1993)» (իսլանդերեն)։ Dagblaðið Vísir - Tónlist։ Վերցված է 2018-02-04 
  9. "The Irish Charts – Search Results – Hero". Irish Singles Chart. Ստուգվել է May 21, 2015.
  10. マライア・キャリーのアルバム売り上げランキング (Japanese)։ Oricon։ Արխիվացված է օրիգինալից November 8, 2013-ին։ Վերցված է May 21, 2015 
  11. Nederlandse Top 40 - week 50, 1993 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է May 21, 2015.
  12. Dutchcharts.nl — Mariah Carey — Hero (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 20, 2015.
  13. Charts.org.nz — Mariah Carey — Hero. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է May 21, 2015.
  14. Norwegiancharts.com — Mariah Carey — Hero. VG-lista. Hung Medien. Ստուգվել է May 21, 2015.
  15. Swedishcharts.com — Mariah Carey — Hero. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է May 21, 2015.
  16. Mariah Carey: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է May 20, 2015.
  17. Mariah Carey Album & Song Chart History Billboard Hot 100 for Mariah Carey. Ստուգվել է May 21, 2015.
  18. Mariah Carey Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Mariah Carey. Ստուգվել է May 21, 2015.
  19. Mariah Carey Album & Song Chart History Billboard Latin Songs for Mariah Carey. Ստուգվել է May 26, 2015.
  20. Mariah Carey Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Mariah Carey. Ստուգվել է May 21, 2015.
  21. Mariah Carey Album & Song Chart History Billboard Pop Songs for Mariah Carey. Ստուգվել է May 21, 2015.
  22. Mariah Carey Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Mariah Carey. Ստուգվել է May 21, 2015.
  23. * Zimbabwe. Kimberley, C. Zimbabwe: singles chart book. Harare: C. Kimberley, 2000
  24. «Hot 100 Singles of the '90s»։ Billboard։ December 25, 1999։ Վերցված է October 15, 2010 
  25. «The RPM Top 100 Hit Tracks of 1993»։ RPM։ December 18, 1993։ Արխիվացված է օրիգինալից August 24, 2017-ին։ Վերցված է April 12, 2011 
  26. «The RPM Top 100 AC Tracks of 1993»։ RPM։ December 18, 1993։ Վերցված է June 2, 2015 
  27. «Jaarlijsten 1993» (Dutch)։ Stichting Nederlandse Top 40։ Վերցված է May 21, 2015 
  28. «Najlepsze single na UK Top 40-1993 wg sprzedaży» (Polish)։ Official Charts Company։ Վերցված է October 11, 2015 (չաշխատող հղում)
  29. «The ARIA Australian Top 100 Singles 1994»։ Australian Record Industry Association Ltd.։ Արխիվացված է օրիգինալից October 25, 2015-ին։ Վերցված է October 25, 2015 
  30. «The RPM Top 100 Hit Tracks of 1993»։ RPM։ December 25, 1993։ Վերցված է April 12, 2011 
  31. «RPM Top 100 AC Tracks of 1994»։ RPM։ December 12, 1994։ Վերցված է May 21, 2015 
  32. «Classement Singles - année 1994» (French)։ SNEP։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2013-ին։ Վերցված է May 21, 2015 
  33. «Top 100 Single-Jahrescharts» (German)։ GfK Entertainment։ Վերցված է June 5, 2015 
  34. «Jaarlijsten 1994» (Dutch)։ Stichting Nederlandse Top 40։ Վերցված է May 21, 2015 
  35. «Top Selling Singles of 1994»։ RIANZ։ Վերցված է May 21, 2015 
  36. 36,0 36,1 36,2 «The Year in Music: 1994»։ Billboard։ December 24, 1994։ Վերցված է May 21, 2015 
  37. David Kent (2006)։ Australian Chart Book 1993-2005։ Australia: Turramurra, N.S.W. : Australian Chart Book։ ISBN 0-646-45889-2 
  38. «Certifications Singles Argent - année 1994» (French)։ SNEP։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2012-ին։ Վերցված է May 21, 2015 
  39. «New Zealand single certifications – Mariah Carey – Hero»։ Recorded Music NZ։ Վերցված է May 21, 2015 
  40. «IFPI Norsk platebransje» (Norwegian)։ IFPI Norway։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2012-ին։ Վերցված է May 21, 2015 
  41. «British single certifications – Mariah Carey – Hero»։ British Phonographic Industry։ Վերցված է October 27, 2017  Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Hero in the "Search BPI Awards" field and then press Enter.
  42. «Mariah Carey Official Top 20 Best Selling Singles in the UK»։ MTV. MTV Networks Europe։ Արխիվացված է օրիգինալից June 6, 2011-ին։ Վերցված է November 10, 2010 
  43. «American single certifications – Mariah Carey – Hero»։ Recording Industry Association of America։ Վերցված է December 12, 2012  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  44. 44,0 44,1 Trust Gary (February 19, 2014)։ «Ask Billboard: Katy Perry Regains No. 1 Momentum»։ Billboard։ Վերցված է February 19, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]