It Gets Better Project

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
It Gets Better Project
Изображение логотипа
ՏեսակՔարոզարշավ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2010-09-21 (13 տարի առաջ)
ՆպատակներԼԳԲՏ երիտասարդների շրջանում ինքնասպանությունների կանխարգելում
ՏեղագրությունԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՏարածաշրջանԱմբողջ աշխարհ
Կարևոր անձինքԴեն Սեվեջ և Թերի Միլեր
Կայքitgetsbetter.org

«It Gets Better» (անգլ. թարգմանաբար՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը», «Ամեն ինչ բարելավվում է»), գործունեությունը համացանցում ծավալող ակցիա, որը հիմնադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում գեյ ակտիվիստ, հեղինակ և լրագրող Դեն Սևեջի և նրա ամուսնու[1]՝ Թերի Միլերի կողմից[2]՝ ի պատասխան դեռահասների ինքնասպանություններին, որոնք բուլիինգ են ենթարկվել այն բանի համար, որ գեյ են, կամ նրանց հասակակիցները կասկածել են, որ նրանք գեյ են։ Դրա նպատակն է կանխել ինքնասպանությունները ԼԳԲՏ երիտասարդների շրջանում, ստիպելով մեծահասակներին հաղորդագրություն փոխանցել, որ այդ դեռահասների կյանքը կբարելավվի[3]։ Նախագիծն արագ աճել է. առաջին շաբաթվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 200 տեսանյութ[4], իսկ հաջորդ շաբաթ նախագծի ՅուԹյուբյան ալիքը հասել է 650 տեսանյութերի սահմանաչափի[5]։ Նախագիծը այժմ գործում է իր սեփական՝ It Gets Better Project կայքում[5], և ավելի քան 50,000 գրառում է ներառում տարբեր սեռական կողմնորոշումների մարդկանց[6]՝ այդ թվում, բազմաթիվ աստղերի կողմից[7]։ Տեսանյութերն ավելի քան 50 միլիոն դիտում են հավաքել։

Նախագծից ակնարկներով գիրքը լույս է տեսել 2011 թվականի մարտին[8]։ 64-րդ Primetime Creative Arts Emmy Awards մրցանակաբաշխության ժամանակ նախագիծն արժանացել է Հեռուստատեսային արվեստի և գիտությունների ակադեմիայի մարզպետի մրցանակին (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences Governor's Award) «ուսուցանելու և ոգեշնչելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ռազմավարական, ստեղծագործական և հզոր օգտագործման» համար՝ համաձայն ակադեմիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բրյուս Ռոզենբլումին[9]։

Քարոզարշավի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման տեսանյութ է ձայնագրել It Gets Better Project-ի համար (2010)

Քարոզարշավն աջակցում է ստացել մեդիայի բազմաթիվ աստղերի, ինչպես նաև տարբեր սեռական կողմնորոշումների հարյուրավոր այլ մարդկանց կողմից։ Կարճ տեսանյութերում մարդիկ պատմում են իրենց կյանքի պատմությունները։ Երգիչ Ջեֆրի Սթարը նույնիսկ հատուկ նախագծի համար «Kiss It Better» անվանմամբ երգ է ձայնագրել, որն անվճար ներբեռնման համար տեղադրել է համացանցում։

Նախագծում մասնակցություն են ունեցել երգչուհի Լեդի Գագան[10], դերասանուհի Էն Հեթուեյը[11], լրագրող Լարի Քինգը[12], երգիչ Դարրեն Հեյզը[13], դերասանուհի և հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը[14], երգչուհի Կեշան[15], ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, քաղաքական գործիչներ Հիլարի Քլինթոնը[16] և Ջո Բայդենը[17], երգչուհի և դերասանուհի Ջուելը[18], դերասան Իան Սոմերհոլդերը[11], դերասանուհի Ջուլի Բենցը[11], դերասան Քրիս Քոլֆերը[19], դերասան և կատակերգու Դեյն Քուքը[20], մոդել Էդրիան Քարին[21], երգչուհի Գլորիա Էստեֆանը[22], երգչուհի և դերասանուհի Իվ Ջեֆերսը[23], դերասան Ջեսի Ֆերգյուսոնը[24], հեռուստահաղորդավար Թիմոթի Գանը[25], դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը[26], հայտնի բլոգեր Պերես Հիլթոնը[27], երգչուհի Ջանեթ Ջեքսոնը[28], դերասան Նիլ Պատրիկ Հարիսը[29], երգչուհի Սիարան, երգիչ Ադամ Լամբերտը[30], դերասանուհի Ջենի ՄաքՔարթին[11], երգիչ Էյ Ջեյ Մաքլինը[31], դերասան Զաքարի Քուինտոն[32], եպիսկոպոս Ջին Ռոբինսոնը[33], երգիչ Prince Poppycock-ը և շատ այլք։

Նմանատիպ նախագծեր ընդունող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում նույնպես ստեղծվել է նախագծի՝ «Es wird besser» անվանմամբ գերմանալեզու տարբերակը[34], Նիդերլանդներում՝ «Het wordt beter»[35], Մոլդովայում՝ «Totul se va schimba spre bine»[36]։ Ֆինլանդիայում մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում նաև նախարար Ալեքսանդր Սթուբբը մասնակցել են «Kaikki muuttuu paremmaksi» (հայերեն՝ Ամեն ինչ փոխվում է դեպի լավը) տեսաարշավին, որը կոչ է արել դեռահասներին հարմարավետ զգալ իրենց սեռական կողմնորոշման մեջ[37]։ Մեծ Բրիտանիայում վարչապետ Դևիդ Քեմերոնը[38] և խորհրդարանի այլ անդամներ, ռազմականներ, դերասաններ, ուսուցիչներ, ծնողներ մասնակցել են նմանատիպ՝ «It gets better… today» (անգլ. թարգմանաբար՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը․․․ այսօր») քարոզարշավում[39][40][41]։ Կանադայում It Gets Better Canada կազմակերպությունը 12 րոպե տևողությամբ տեսահոլովակ է նկարահանել հայտնի կանադացիների մասնակցությամբ[42]։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահներից մեկը՝ Նելի Կրուսը ձայնագրել է «It Gets Better Europe» տեսանյութը[43]։

2017 թվականի հուլիսին սկսել է աշխատել It Gets Better Project-ի ռուսական փոխկապակցված ստորաբաժանումը։ Այն ստեղծվել է Սանկտ Պետերբուրգից մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ (Նյու Յորքում գլխավոր կազմակերպության հետ գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի մայիսի 27-ին)[44]։

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին թողարկվել է Դեն Սևեջի և Թերի Միլերի խմբագրած՝ «Ամեն ինչ փոխվում է դեպի լավը․ Քամինգ աուտ, բուլիինգի հաղթահարում և արժանապատիվ կյանքի ստեղծում» (անգլ.՝ It Gets Better: Coming Out, Overcoming Bullying, and Creating a Life Worth Living) ակնարկների գիրքը, որը նույն թեմատիկայով էր, ինչ տեսանախագիծը։ Այն ավելի քան 100 շարադրություններ և ակնարկներ է պարունակում[45], որոնցից որոշները վերցվել են տեսանյութերից, իսկ մնացածները բնօրինակ են։ Գիրքը հրատարակվել է Dutton Penguin-ի կողմից։ Այն ընդգրկվել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում[46]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wyatt Buchanan (2005 թ․ հոկտեմբերի 21). «Marriage can be right for us all, says Dan Savage. But let's not get carried away with monogamy». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Video: Authors @Google: Dan Savage and Terry Miller on the It Gets Better Project | It Gets Better Project». Itgetsbetter.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Parker-Pope, Tara (2010 թ․ սեպտեմբերի 22). «Showing Gay Teens a Happy Future». The New York Times.
  4. Savage, Dan. «Welcome to the It Gets Better Project». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 Hartlaub, Peter (2010 թ․ հոկտեմբերի 8). «Dan Savage overwhelmed by gay outreach's response». San Francisco Chronicle. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. Noreen Fagan (2011 թ․ փետրվարի 8). «Dan Savage talks teens, straight people and It Gets Better». Xtra!. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  7. «President Obama: It Gets Better». 2010 թ․ հոկտեմբերի 21.
  8. Furlan, Julia (2011 թ․ մարտի 22). «The 'It Gets Better Project' Turns the Spotlight on Anti-Gay Bullying». WNYC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  9. «"It Gets Better" to Get Governors Award». emmys.com. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. «Lady Gaga - The Monster Ball - Phoenix - "It Gets Better"». YouTube. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «The Trevor Project - It Gets Better!». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «CNN: Janet Jackson opens up about Michael/Trevor Project». Larry King Live. YouTube. 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «It gets better - a message for gay youth». YouTube. 2010 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. «An Important Message - From Ellen DeGeneres (Gay Suicide)». YouTube. 2010 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. «It Gets Better: Ke$ha». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. Bell, Melissa (2010 թ․ հոկտեմբերի 19). «Hillary Clinton: 'It will get better' (VIDEO)». Washington Post. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. «Vice President Biden: It Gets Better». 2010 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. «Jewel - It Gets Better project». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. «Chris Colfer for The Trevor Project - It Gets Better». YouTube. 2009 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «danecook's webcam video October 04, 2010, 06:00 PM». YouTube. 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  21. «It Gets Better w/Adrianne Curry».
  22. «Gloria Estefan: "It Gets Better"». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. «Eve: "It Gets Better!"». 2010 թ․ հոկտեմբերի 2.
  24. «IT GETS BETTER: "Modern Family" Stars Jesse Tyler Ferguson & Eric Stonestreet». 2010 թ․ հոկտեմբերի 9.
  25. «It Gets Better». YouTube. 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. «It Gets Better: Hewitt, Pratt, Burke and more». It Gets Better Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  27. Perez Hilton (2010 թ․ սեպտեմբերի 21). «It Gets Better». YouTube.
  28. «Janet Jackson PSA for The Trevor Project - It Gets Better». YouTube. 2010 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  29. «Neil Patrick Harris' Message to Gay Youth». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  30. «Adam Lambert: "It Gets Better"». YouTube. 2009 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  31. «AJ Mclean "IT GETS BETTER"». 2010 թ․ հոկտեմբերի 2.
  32. «it gets better - zachary quinto». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  33. «IT GETS BETTER: Gene Robinson, Bishop of New Hampshire». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  34. Marco Splettstößer (2010). «Es wird besser Deutschland». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 28 августа 2011-ին.
  35. «Het wordt beter». 9 октября 2010. Վերցված է 28 августа 2011-ին.
  36. «Totul se va schimba spre bine». 5 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 03 апреля 2013-ին.
  37. Helsingin Sanomat (4 ноября 2010). «Министр Стубб поддерживает ЛГБТ-подростков». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 5 ноября 2010-ին.
  38. «David Cameron MP Prime Minister - It gets better... today». YouTube. 2010 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  39. «Stonewall - It gets better... today. We can make it happen. - Your video messages and stories». Stonewall. 2010 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  40. «Stonewall - It gets better... today. We can make it happen. - High profile support: Video messages». Stonewall. 2010 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  41. «Stonewall YouTube Channel». YouTube. 2010 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  42. «It Gets Better Canada». 2010 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  43. «It Gets Better Europe». YouTube. 2010 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  44. Официальное открытие проекта It Gets Better Россия
  45. «Dan Savage: For Gay Teens, Life 'Gets Better'». NPR. 2011 թ․ մարտի 23.
  46. Schuessler, Jennifer (2011 թ․ ապրիլի 10). «Hardcover Nonfiction». The New York Times.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «It Gets Better Project» հոդվածին։