Լարի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Քինգը 2010թ․ սեպտեմբերին

Լարի Քինգ (անգլ.՝ Larry King, իսկական անունը Լոուրենս Հարվի Զայգեր, անգլ.՝ Lawrence Harvey Zeiger, նոյեմբերի 19 1933, Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» զրույց-հա­ղոր­դումով (անգլ.՝ talk show), որի անփոփոխ հաղորդավարն է եղել 1985 թվականից մինչև 2010 թվականը։ Իր գործունեության ընթացքում ավելի քան 50000 հարցազրույց է վարել [1] քաղաքական գործիչների, դերասանների, արվեստագետների, սպորտսմենների հետ։ Էմմի, Պիբոդի (երկակի) և Cable ACE (10 անգամ) մրցանակների դափնեկիր է։

Ծանոթագրություններ[խմբագրել]