Նիլ Պատրիկ Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Նիլ Պատրիկ Հարիս
Neil Patrick Harris
Neil Patrick Harris - Streamy Awards 2009 (3).jpg
Հարիսը 2009թ. «Ստրիմի» մրցանակաբաշխության ժամանակ
Բնօրինակ անուն Neil Patrick Harris
Հասակը 1,83 մ
Ծնվել է՝ հունիսի 15, 1973 (1973-06-15) (41 տարեկան)[1]
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, իլյուզիոնիստ
Ակտիվ շրջան 1988-այժմ
Համատեղ ապրող(ներ) Դեյվիդ Բուրտկա (2004–այժմ)
Երեխա(ներ) 2
IMDb ID 0000439

Նիլ Պատրիկ Հարիս (անգլNeil Patrick Harris, ծնվ.՝ հունիսի 15, 1973թ.), ամերիկացի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և աճպարար։

Հարիսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Հարոլդ և Կումար» կինոսերիաները, իսկ առավել հայտնի հեռուստադերերից են Դագի Հաուսերը՝ «Բժիշկ Դուգի Հաուսերը» հեռուստասերիալից և սրտակեր Բառնի Սթինսոնը՝ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիտկոմից։

2010 թվականին Հարիսը տեղ էր գտել «Թայմ» ամսագրի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակում։ [2]

«Էմմի» մրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել «Ոսկե գլոբուսի»։ 2011 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղ։ [3]

2009, 2011, 2012 և 2013 թվականներին վարել է Բրոդվեյի «Թոնի» մրցանակաբաշխությունը։ [4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]