Կեշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեշա
Կեշան 2014 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKesha
Ի ծնե անունԿեշա Ռոուզ Սեբերտ
Նաև հայտնի է որպեսKesha
Ծնվել էմարտի 1, 1987 (37 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՍինտփոփ, էլեկտրոփոփ, փոփ ռեփ, ռոք, պարային
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ, ռեփեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ և սինթեզատոր
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլRCA Records, Kemosabe Records
ԿրթությունFranklin High School?, Brentwood High School? և Բերնարդ քոլեջ
Պարգևներ
Կայքkeshasparty.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Kesha Վիքիպահեստում

Կեշա Ռոուզ Սեբերտ (անգլ.՝ Kesha Rose Sebert, մարտի 1, 1987(1987-03-01)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և ռեփեր։ 2005 թվականին ստորագրել է պայմանագիր պրոդյուսեր Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման լեյբլի հետ և դարձել է դրա անդամ[4]։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Ֆլո Ռայդայի «Right Round» սինգլում, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[5]։ 2010 թվականի հունվարին թողարկվեց երգչուհու առաջին՝ «Animal» կոչվող ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը և վաճառվել է միլիոնավոր օրինակներով[6]։ Այդ ալբոմի «Tik Tok» սինգլը գլխավորեց միջազգային հիթ շքերթներ, այդ թվում՝ Billboard Hot 100-ը[7]։ 2010 թվականին թողարկվեց նաև «We R Who We R» սինգլը, որը նույնպես գլխավորեց Billboard Hot 100-ը՝ դառնալով նրա երրորդ երգը, որն այդ հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։

2012 թվականի նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Կեշայի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Warrior» անվանումը[9]։ 2013 թվականին երգչուհին իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Պիտբուլի «Timber» սինգլում, որը Billboard Hot 100-ում և միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեշան բիսեքսուալ է[11]։ Նա երաժշտական կատարումներով է հանդես եկել թե՛ հետերոսեքսուալ և թե՛ հոմոսեքսուալ զույգերի հարսանեկան արարողությունների ժամանակ[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
Մինի ալբոմներ
Հավաքածու ալբոմներ
  • «I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album» (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. GeneaStar
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #137732562 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Kesha: The Billboard Cover Story». Billboard. 2010 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.
  5. «Ask Billboard: Swift's Lucky 13 Top 40 Hits». Billboard. 2009 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2009 թ․ Դեկտեմբերի 19-ին.
  6. «Ke$ha Ends Boyle's 'Dream' With No. 1 Debut On Billboard 200». Billboard. 2010 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.
  7. «Kesha Clocks Her First Hot 100 No. 1». Billboard. 2009 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.
  8. «Ke$ha To Crash Hot 100 At No. 1». Billboard. 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.
  9. «Kesha's new single could feature Rihanna». BigPond. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.(չաշխատող հղում)
  10. «Pitbull - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.
  11. «Kesha comes to Marquee Theatre; Talks Roadkill, Glitter and 'SNL'». Phoenix New Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.
  12. «Ke$ha Performs Commitment Ceremony for Lesbian Friends». The Advocate. 2012 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]