Foo Fighters

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Foo Fighters
Foo Fighters-ի ելույթը 2017 թվականի սեպտեմբերին։ Ձախից աջ` Քրիս Շիֆլեթ, Ռամի Ջաֆի, Թեյլոր Հոքինս, Դեյվ Գրոլ, Փեթ Սմիր և Նեյթ Մենդել
Նաև հայտնի է որպեսThe Holy Shits[1]
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն1994-այժմ
Լեյբլ
ԿապվածNirvana
Sunny Day Real Estate
The Fire Theft
Scream
Them Crooked Vultures
The Germs
No Use for a Name
ՊարգևներԱմբողջական ցանկ
Կայքfoofighters.com
Անդամներ
  • Դեյվ Գրոլ
  • Նեյթ Մենդել
  • Փեթ Սմիր
  • Թեյլոր Հոքինս
  • Քրիս Շիֆլեթ
  • Ռամի Ջաֆի[2]
Նախկին անդամներ
  • Ուիլյամ Գոլդսմիթ
  • Ֆրանց Սթալ
 Foo Fighters Վիքիպահեստում

Foo Fighters, ամերիկյան ռոք խումբ, որը կազմավորվել է 1994 թվականին Nirvana խմբի նախկին թմբկահար Դեյվ Գրոլի կողմից։

Խմբի անվանումը փոխառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի օդաչուների սլենգից։ Նրանք այդպես էին անվանում որոշ չբացահայտված թռչող օբյեկտները և տարօրինակ մթնոլորտային ֆենոմենները, որոնք տեսել են երկնքում։

Խմբի ամբողջ կարիերայի ընթացքում դրա չորս ալբոմները «Գրեմմի» մրցանակ են ստացել «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորում և դեբյուտային ալբոմ (1994-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվ Գրոլը հանդես է եկել Nirvana գրանջ խմբում որպես թմբկահար։ Գաստրոլների ժամանակ նա իր հետ կիթառ էր վերցնում և երգեր ձայնագրում։ Գրոլը երբեմն ստուդիայում ժամանակ էր ամրագրում դեմո ձայնագրելու համար, և նույնիսկ 1992 թվականին՝ «Late!» կեղծանվամբ թողարկել է այդ երգերից մի քանիսով ձայներիզը, որը կոչվում է «Pocketwatch»[4]:

1994 թվականի ապրիլի 8-ին Nirvana խմբի կիթառահար/վոկալիստ Կուրտ Քոբեյնին մահացած են գտել Սիեթլի իր տանը, և հետագայում լեգենդար խումբը փլուզվել է։ Գրոլն առաջարկներ է ստացել աշխատել տարբեր երաժիշտների հետ, և նա գրեթե մշտական աշխատանքի է ընդունվել որպես Tom Petty and the Heartbreaker խմբի թմբկահար։ Վերջ ի վերջո նա հրաժարվել է և դրա փոխարեն 1994 թվականի հոկտեմբերին եկել Robert Lang Studios՝ իր կողմից գրված քառասուն երգերից տասներկուսը ձայնագրելու համար։ «Ես պետք է միանայի այլ խմբի և ամբողջ կյանքիս ընթացքում թմբկարար լինեի », ավելի ուշ ասել է Գրոլը։ Ալբոմի համար նյութի ձայնագրությունն ավարտելուց հետո, Գրոլը հինգ օրվա ընթացքում ալբոմի պատճեններ էր բաժանում ընկերներին։

Գրոլը հույս ուներ պահպանել իր անանունությունը և թողարկել ձայնագրություններ սահմանափակ քանակով՝ «Foo Fighters» անվանումով։ Սակայն երաժշտական արդյունաբերության մեջ տարածված դեմոն հետաքրքրություն էր առաջացնում նաև ձայնագրման ընկերությունների մոտ։ Գրոլը սկսել է խումբ ստեղծել՝ ի աջակցություն ալբոմի, տեղեկանալով Sunny Day Real Estate խմբի փլուզման մասին, Գրոլը համոզել է խմբի նախկին անդամներին՝ բասիստ Նեյթ Մենդելին և թմբկահար Ուիլյամ Գոլդսմիթին միանալ իր նորաստեղծ խմբին։ Գրոլը նաև համոզել է Փեթ Սմիրին, որը եղել է Nirvana-յի կիթառահարը, միանալ որպես երկրորդ կիթառահար։ Ի վերջո, նա արտոնագրել է ալբոմը Capitol Records-ում՝ թողարկելով այն Roswell Records լեյբլում։

Foo Fighters-ի դեբյուտային ելույթը տեղի է ունեցել 1995 թվականի փետրվարի 19-ին Boat House-ում՝ Սիեթլում։ Խումբը 1995 թվականի գարնանը ձեռնարկել է մեծ շրջագայության առաջին փորձը։ «This Is A Call» առաջին սինգլը թողարկվել է 1995 թվականի հունիսին, իսկ ալբոմը թողարկվել է 1995 թվականի հուլիսին։ «I’ll Stick Around», «For All The Cows», և «Big Me» սինգլները թողարկվել են որպես հաջորդ սինգլներ։ Հաջորդ ամիս խումբը գաստրոլներ է անցկացրել։ Foo Fighters-ի առաջին բարձրագոչ ելույթը տեղի է ունեցել Անգլիայի Ռեդինգի փառատոնում։

The Colour and the Shape (1996-1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայությունից հետո 1996 թվականի գարնան ամբողջ ընթացքում խումբը գտնվել է Վաշինգտոն նահանգի Վուդինվիլ քաղաքում՝ ստուդիայում, պրոդյուսեր Նորթոն Գիլի հետ՝ իրենց երկրորդ ալբոմը ձայնագրելու համար։ Գրոլը կրկին ինքն է ձայնագրել ալբոմի ամբողջ նյութը, այդ թվում՝ թմբուկի պարտիաները[5]։ Իմանալով այդ մասին՝ Ուիլյամ Գոլդսմիթը լքել է խումբը[6]։

Թմբկահար Թեյլոր Հոքինսը միացել է խմբին 1997 թվականին

Գոլդսմիթի փոխարինման համար Գրոլը կապ է հաստատել Ալանիս Մորիսեթի գաստրոլային թմբկահար Թեյլոր Հոքինսի հետ այն բանի համար, որ նա խորհուրդ տա ինչ-որ մեկին, որը կարող է դառնալ Foo Fighters խմբի թմբկահար։ Գրոլը զարմացել է, երբ Հոքինսն ինքն իրեն է առաջարկել այդ դերի համար։ Հոքինսը դեբյուտել է խմբի հետ երկրորդ ալբոմի՝ «The Colour and the Shape»-ի պաշտոնական թողարկման ժամանակ, 1997 թվականի մայիսին։ Ալբոմն իր մեջ է ներառում «Monkey Wrench», «My Hero» և «Everlong» հայտնի սինգլները։

Փեթ Սմիրը հայտարարել է, որ ցանկանում է լքել խումբը։ Չորս ամիս անց՝ 1997 թվականի սեպտեմբերին կայացած MTV Video Music Awards-ի ժամանակ Փեթ Սմիրը պաշտոնապես հայտարարել է, որ լքում է խումբը, և նույն օրը Foo Fighters-ը պաշտոնապես հայտարարել են խմբի նոր կիթառահարի՝ Scream խմբում Դեյվ Գրոլի նախկին ընկերակից Ֆրանց Սթալի մասին[7]։ Սթալը շրջագայել է Foo Fighters-ի հետ և հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նվագել «Walking After You» և «А320» թրեքներում։

There Is Nothing Left to Lose (1998-2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Foo Fighters-ն ուղևորվել են Վիրջինիա՝ Գրոլի հայրենի նահանգ, իրենց երրորդ ալբոմի համար նյութ ձայնագրելու համար։ Սակայն Գրոլը և Սթալը չեն կարողացել համաձայնության գալ։ Գրոլը դժվարությամբ ընդունել է Ֆրանց Սթալի՝ աշխատանքից հեռացնելու որոշումը, քանի որ նրանք ընկերներ էին դեռ մանուկ հասակից։ Մնացած տրիոն՝ Գրոլը, Մենդեսը և Հոքինսն անցկացրել են հաջորդ մի քանի ամիսները երրորդ ալբոմի համար նյութեր ձայնագրելով։

Ալբոմի ձայնագրման ավարտից հետո Foo Fighters-ը սկսել է պոտենցիալ կիթառահարի լսումներ անցկացնել, որոնց արդյունքում ընտրվել է Քրիս Շիֆլեթը, որը հանդես էր գալիս Me First and the Gimme Gimmes-ի հետ[8]։

One by One (2001-2004)[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի վերջին խումբը նորից հավաքվել է իր չորրորդ ալբոմը ձայնագրելու համար։ Այն բանից հետո, երբ ալբոմի վրա աշխատանքն ավարտվել է, Գրոլը մասնակցել է Queens of the Stone Age խմբի 2002 թվականի «Songs for the Deaf» ալբոմին։ Գրոլն այնքան է ներշնչվել աշխատանքով, որ որոշել է կրկին հավաքել Foo Fighters-ը՝ նոր ալբոմի որոշ երգերը վերաձայնագրելու համար։ Դրա փոխարեն խումբը Գրոլի Վիրջինիայում գտնվող ստուդիայում վերաձայնագրել է գրեթե բոլոր երգերը 10 օրվա ընթացքում։ «One by One»-ի բնօրինակ տարբերակն այդպես էլ երբեք լրիվությամբ չի լսվել, բացառությամբ մասերի, որոնք ներթափանցվել են մինչև պրեմիերան, և մասերի, որոնք 2007 թվականին տեղադրվել են խմբի վեբ կայքում երկրպագուների կողմից[9]։

Ալբոմի վերջնական տարբերակը թողարկվել է 2002 թվականի հոկտեմբերին՝ «One by One» անվանմամբ։ Ալբոմը ներառում է այնպիսի սինգլներ, ինչպիսիք են «All My Life»-ը, «Times Like These»-ը, «Low»-ն և «Have It All»-ը։ Ավելի ուշ խումբը խոստովանել է, որ դժգոհ է ալբոմից։

In Your Honor (2005-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես տարի անցկացնելով «One By One» ալբոմի աջակցման համար, Գրոլը չէր շտապում ձայյնագրել հաջորդ ալբոմը։ Սկզբնական փուլում նա մտադիր է եղել ինքնուրույն ձայնագրել ակուստիկ նյութը, սակայն արդյունքում նախագիծև ներառել է ամբողջ խմբին[10]։ Իրենց 5-րդ ալբոմը ձայնագրելու համար, Foo Fighters-ը տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ սարքավորել են իրենց ստուդիան, որն անվանվել է «Studio 606 West»։ Գրոլը պնդում էր, որ ալբոմը բաժանվի երկու սկավառակի․ մեկը՝ ռոք երգերով, իսկ մյուսը՝ միայն ակուստիկ տարբերակներով[11]։ Ալբոմն իր մեջ է ներառել «Best of You», «DOA», «Resolve», «No Way Back/Cold Day in the Sun» և «Miracle» սինգլները։

Foo Fighters-ի ելույթը 2007 թվականի ակուստիկ շոուից

2006 թվականի հունիսի 17-ին Foo Fighters հանդես են եկել որպես Լոնդոնի Հայդ պարկի համերգի հեդլայներներ[12]։ Համերգին մասնակցել են նաև Juliette and the Licks, Angels & Airwaves, Queens of the Stone Age և Motörhead խմբերը։ Ավելի ու Լեմին՝ Motörhead-ի վոկալիստը, միացել է խմբին բեմի վրա, Գրոլի «Probot» ալբոմի «Shake Your Blood» երգը կատարելու համար։ Դրանից հետո Foo Fighters-ին են միացել նաև Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, ինչից հետո նրանք կատարել են «We Will Rock You»-ի մի մասը և «Tie Your Mother Down»-ը։

2006 թվականի ամռանը՝ «In Your Honor»-ի հետագա գովազդման համար, խումբը որոշել է կարճատև ակուստիկ շրջագայույթյուն կազմակերպել։ Շրջագայությանը մասնակցել են նաև խմբի նախկին անդամ Փեթ Սմիրը, որը միացել է որպես լրացուցիչ կիթառահար, Փեթրա Հեյդենը՝ որպես ջութակահար և բեք վոկալիստ, Դրյու Հեսթերը՝ պերկուսիայի վրա և Ռամի Ջաֆին The Wallflowers խմբից՝ ստեղնաշարերի վրա։ Շրջագայության երգացանկի մեջ է մտել ինչպես «In Your Honor» ալբոմի կեսը, այնդպես էլ ոչ այդքան երգերը, ինչպիսիք են «Ain’t It The Life»-ը, «Floaty»-ն և «See You»-ն։ Խումբը նաև կատարել է դեբյուտային՝ «Pocketwatch» ալբոմից «Marigold» երգը։

2006 թվականին Foo Fighters խումբը թողարկել է իր առաջին կենդանի ձայնագրությամբ CD-ն՝ «Skin and Bones»-ը։

Echoes, Silence, Patience & Grace և Greatest Hits (2007-2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի կենդանի ելույթը 2007 թվականին

«In Your Honor» ալբոմի լրացուցիչ մշակման համար Foo Fighters-ը ոշոշել են վարձել The Colour and the Shape խմբի պրոդյուսերին։ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկվել է «Echoes, Silence, Patience & Grace» վեցերորդ ստուդիական ալբոմը[13]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «The Pretender»-ը գլխավորել է Billboard ժամանակակից ռոք ամսագրի չարթը։ Երկրորդ սինգլը՝ «Long Road to Ruin»-ը թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերին[14]։

2007 թվականի հոկտեմբերին Foo Fighters-ը համաշխարհային շրջագայություն են սկսել «Echoes, Silence, Patience & Grace» ալբոմի աջակցման համար։ Խումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ասիայում[15]։ Եվրոպական MTV Music Awards-ում Փեթ Սմիրը հաստատել է իր վերադարձը խմբի կազմի մեջ։ Խումբն ավարտել է շրջագայությունը 2008 թվականի սեպտեմբերին Տորոնտոյում՝ Virgin Festival-ում։

John Paul Jones, Taylor Hawkins, Jimmy Page, and Dave Grohl hugging and smiling onstage
Հոքինսը (ձախից երկրորդ) և Գրոլը (աջից)՝ Led Zeppelin-ից Ջոն Փոլ Ջոնսի (ձախից) և Ջիմի Փեյջի (աջից երկրորդը) հետ, 2008

«Echoes, Silence, Patience & Grace» ալբոմն առաջադրվել է Գրեմմի մրցանակի հինգ անվանակարգերում։ Foo Fighters-ը մրցանակների են արժանացել «Լավագույն ռոք ալբոմ» և «Լավագույն հարդ ռոք կատարում» անվանակարգերում։ Ալբոմն առաջադրվել է նաև «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ «The Pretender»-ը՝ «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն ռոք երգ»։

2009 թվականի նոյեմբերի 3-ին խումբը թողարկել է հավաքածու ալբոմը՝ «Greatest Hits»-ը[16], որն իր մեջ է ներառել երկու նոր երգ՝ «Word Forward»-ը և «Wheels»-ը[17]։

Wasting Light (2010-2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը սկսել է ձայնագրել իր յոթերորդ ստուդիական ալբոմը 2010 թվականի օգոստոսին պրոդյուսեր Բութչ Վիգի հետ, որն ավելի վաղ Greatest Hits ալբոմից երկու թրեք է պրոդյուսերավորել։ Ալբոմը ձայնագրվել է Դեյվ Գրոլի ավտոտնակում՝ միայն անալոգային սարքավորումների օգտագործմամբ։ Փեթ Սմիրը ներկայացվել է բազմաթիվ լուսանկարներում, որոնք Գրոլը հրապարակել է իր թվիթթերյան էջում, ինչպես նաև դեկտեմբերի մամլո հաղորդագրությունը հաստատել է, որ Սմիրը նվագում է նոր ալբոմի յուրաքանչյուր թրեքում և կրկին մտնում է խմբի հիմնական կազմի մեջ։

Խումբը հայտարարել է իր ելույթները որպես հեդլայներ մի քանի եվրոպական երաժշտական փառատոների ժամանակ։ Իրենց երկու սեփական համերգները նախատեսված են եղել Milton Keynes National Bowl-ում՝ Մեծ Բրիտանիայում, 2011 թվականի հուլիսի 2-ին և 3-ին։

«White Limo»-յի տեսահոլովակը հրապարակվել է 2011 թվականի փետրվարի 12-ին, այն ներկայացնում է լիմուզինով շրջող խումբ, որի վարորդը Լեմմի Քիլմիսթերն է Motörhead-ից։

Խմբի պատմության մասին վավերագրական ֆիլմը՝ «Ետ և առաջ»-ը, հայտարարվել է ապրիլի 5-ին։ Ֆիլմը նկարահանվել է Ջեյմս Մոլի կողմից և ճանաչվել է 2011 թվականի լավագույն յոթ վավերագրական ֆիլմերից մեկը՝ կապված երաժշտության հետ[18]։

Գրոլի կոլեկտիվը հինգ «Գրեմմի» արձանիկ է ստացել 2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության 54-րդ արարողության ժամանակ[19][20][21]։

Saint Cecilia և իններորդ ստուդիական ալբոմ (2015-ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Foo Fighters-ի կենդանի ելույթը Rock am Ring-ում, 2018
Foo Fighters-ի ելույթը Տորոնտոյի Molson Amphitheatre-ում, 2015 թվականի հուլիս

2015 թվականի նոյեմբերի 23-ին թողարկվել է անակնկալ սինգլը (Foo Fighters-ի կայքում մեկ ամիս տևողությամբ հետհաշվարկից հետո)։ Ազատ ներբեռնման համար թողարկվել է «Saint Cecilia» մինի ալբոմը։ Դրա թողարկման հետ մեկտեղ, Գրոլը հայտարարել է, որ խումբը գնում է ստեղծագործական արձակուրդի անհայտ ժամանակահատվածով։ Ի պատասխան խմբի փլզման մասին աճող շշուկներին, 2016 թվականի մարտին խումբը «կեղծ վավերագրական» տեսահոլովակ է թողարկել, որը ցուցադրում էր, թե ոնց է Գրոլը լքում խումբն էլեկտրոնային երաժշտության ոլորտում մենակատար կարիերա սկսելու համար, իսկ Նիք Լաշեն (98 Degrees) դառնում է Foo Fighters-ի նոր վոկալիստը։ Տեսահոլովակն ավարտվում է «Միլիոներորդ անգամ ենք կրկնում, որ խումբը չի փլուզվում, և ոչ ոք չի սկսում այն անիծված մենակատար կարիերան»[22]։ 2017 թվականի սկզբին խումբը վերսկսել է համերգային գործունեությունը և հանդես է եկել մի քանի համերգներով ամռան ընթացքում։

Գրոլը հայտարարել է, որ 2017 թվականի մեծ մասը խումբն անցկացնելու է իր իններորդ ստուդիական ալբոմը ձայնագրելով[23]։ 2017 թվականի հունիսի 1-ին թողարկվել է նոր սինգլը՝ «Run»-ը[24]։ Նաև հայտնի է դարձել, որ ստեղնահար Ռեմի Ջեֆին դարձել է խմբի վեցերորդ պաշտոնական անդամը[25]։ 2017 թվականի հունիսի 20-ին խումբն իր ֆեյսբուքյան կայքէջում հայտարարել է «Concrete and Gold» ալբոմի մասին, որի թողարկումը կայացել է սեպտեմբերի 15-ին։ Պրոդյուսերը դարձել է Գրեգ Քըրսթինը[26]։ Զգացվում է Pink Floyd, Led Zeppelin և The Beatles խմբերի ազդեցությունն ալբոմի վրա[27]։ Որպես հյուր մասնակցել են նաև Ջասթին Թիմբերլեյքը[28], ով վոկալային պարտիաներ է կատարել «Make It Right» երգում, Շոն Սթոքմանը Boyz II Men-ից, ով «Concrete and Gold» երգում բեք վոկալ է կատարել[29] և Փոլ ՄաքՔարթնին[30], ով հարվածայիններ է նվագել «Sunday Rain» երգում։

2017 թվականի հունիսին խումբը գաստրոլների է ուղևորվել[26][31] և մասնավորապես ելույթ ունեցել Գլասթոնբերի փառատոնում[32]։ «Concrete and Gold» ալբոմի աջակցման համար շրջագայությունը հետաձգվել է մինրև 2018 թվականի հոկտեմբեր[33]։

2019 թվականի հոկտեմբերին խումբը հայտարարել է, որ ձայնագրում է իր տասերորդ ստուդիական ալբոմը[34], որի հիմքի մեջ են ընկել Գրոլի դեմոձայնագրությունները[35]։ 2020 թվականի փետրվարի 13-ին Դեյվ Գրոլը հայտարարել է, որ ալբոմը լիովին ավարտվել է և թողարկվելու է խմբի 25-ամյակին[36]։ 2020 թվականի մարտի 4-ին խումբն ալբոմի լսումներ է անցկացրել երաժշտական լրագրողների համար[37]։

Երաժշտական ոճ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Foo Fighters խմբի երաժշտություն նկարագրվել է որպես գրանջ[38][39], ալտերնատիվ ռոք[40], փոսթ-գրանջ[41] և հարդ ռոք[42]։ Երբ Գրոլը դեռ նոր էր բացել խումբը, նրա երաժշտությունը հաճախ համեմատվում էր իր նախկին խմբի՝ Nirvana-յի հետ։ Գրոլն ընդունել է, որ Nirvana-յի վոկալիստ և կիթառահար Կուրտ Քոբեյնը մեծ ազդեցություն է թողել նրա երգերի վրա։ Գրոլն ասել է․ «Կուրտի միջոցով ես տեսել եմ մինիմալիզմի գեղեցկությունը…»: Խումբը նաև օգտագործել է ցածր քառյակների և բարձր կրկներգերի միջև փոխարկման տեխնիկան, որի վրա, ըստ Գրոլի, ազդեցություն են ունեցել Nirvana-յի անդամները, որոնք «սիրում էին The Knack, Bay City Rollers, Beatles և ABBA խմբերն այնպես, ինչպես մենք սիրել ենք Flipper-ը և Black Flag-ը, կարծում եմ»։ Ինքնուրույն գրելով և ձայնագրելով Foo Fighters-ի առաջին ալբոմի երգերը, Գրոլը փորձում էր հնարավորինս ռիթմիկ կիթառային ռիֆեր գրել։ Նա մոտենում էր կիթառ նվագելուն այնպես, ինչպես հարվածային տեղադում նվագելուն՝ գործիքի տարբեր լարերին հարվածայինների տարբեր մասեր նշանակելով։ Սա թույլ է տվել նրանց ավելի հեշտ հավաքել երգերը։ Նա ասել է․ «Ես կարողանում էի երգը լսել իմ գլխում, մինչև այն ավարտվի»։ Հենց որ Գրոլն ամբողջական նվագախումբ է հավաքել, նրա խմբակիցներն օգնել են նրան երգերի գործիքավորման գործում։ Pitchfork-ը նկարագրել է Գրոլին և խումբը որպես «իր սերնդի պատասխանը Թոմ Փեթիին՝ հետևողական հիթ մեքենա, որն աշխատանքային դասի ռոք է արտադրում»[43]։

Foo Fighters-ի անդամները խառնել են մեղեդիական տարրերն ավելի ծանր տարրերի հետ։ 1997 թվականին Գրոլը նշել է․ «Մենք բոլորս սիրում ենք երաժշտությունը, լինի դա The Beatles կամ Քուին կամ փանկ ռոք։ Ես կարծում եմ, որ փանկ ռոքի գաղթակղությունն էներգիայի և անմիջականության մեջ է։ Բայց միևնույն ժամանակ, մենք բոլորս էլ գեղեցիկ մեղեդիների սիրահար ենք, այդպես չէ՞։ Այնպես որ, դա պարզապես բնական է»։ 2005 թվականին նա ասել է․ «Ես սիրում եմ ռոք խմբի կազմում լինել, բայց չգիտեմ, թե արդյոք ուզում եմ լինել 1990-ականների ալտերնատիվ ռոք խմբում իմ մնացած կյանքը»։ Գրոլը նշել է, որ Foo Fighters-ի ակուստիկ շրջագայությունը փորձ էր ընդլայնել խմբի հնչողությունը[44]։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անդամներ

Նախկին անդամներ

  • Ուիլյամ Գոլդսմիթ՝ հարվածայիններ, պերկուսիա (1995–1997)
  • Ֆրանց Սթալ՝ կիթառ, բեք վոկալ (1997–1999)

Շրջագայող անդամներ

  • Փեթրա Հեյդեն՝ ջութակ, բեք վոկալ (1995–1996, 2005–2006)
  • Դրյու Հեսթեր՝ պերկուսիա (2005–2008)
  • Ջեսի Գրին՝ ջութակ (2007–2008)
  • Բարբարա Գրասկա՝ բեք վոկալ (2017–այժմ)
  • Լորա Մեյս՝ բեք վոկալ (2017–այժմ)
  • Սամանթա Սիդլի՝ բեք վոկալ (2017–այժմ)

Ժամանակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Five Songs and a Cover (2005)
  • Saint Secilia (2015)

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • This Is a Call 1995
  • I’ll Stick Around 1995
  • For All the Cows 1995
  • Big Me 1996
  • Monkey Wrench 1997
  • Everlong 1997
  • My Hero 1997
  • Walking After You 1998
  • Learn to Fly 1999
  • Stacked Actors 1999
  • Generator 1999
  • Breakout 1999
  • Next Year 2000
  • The One 2002
  • All My Life 2002
  • Times Like These 2003
  • Low 2003
  • Have It All 2004
  • Best of You 2005
  • DOA 2005
  • Resolve 2005
  • No Way Back 2005
  • Cold Day in the Sun 2005
  • Miracle 2006
  • The Pretender (2007)
  • Long Road to Ruin 2007
  • Wheels 2009
  • Rope 2011
  • Walk (2011)
  • Arlandria (2011)
  • These Days (2011)
  • Bridge Burning (2012)
  • Something from Nothing (2014)
  • Congregation (2014)
  • Outside (2015)
  • Saint Cecilia (2015)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Foo Fighters-ն առաջին անգամ Գրեմմի մրցանակ է ստացել 2000 թվականին՝ «Learn to Fly» երգի տեսահոլովակի համար, և նրանք ևս 10 մրցանակի են արժանացել։ Դրանց մեջ են 4 մրցանակ «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում՝ «There Is Nothing Left to Lose», «One by One», «Echoes», «Silence», «Patience & Grace» և «Wasting Light» ալբոմների համար և 3 մրցանակ «Լավագույն հարդ ռոք ելույթ» անվանակարգում՝ «All My Life», «The Pretender» և «White Limo» երգերի համար[46]։ Խումբը նաև 3 Kerrang! Awards մրցանակի է արժանացել։ 2011 թվականի MTV Video Music Awards-ի ժամանակ խումբը հաղթել է «Լավագույն ռոք տեսահոլովակ» անվանակարգում՝ «Walk»-ի համար։ Նրանք նաև հաղթել են Radio Contraband-ի «Խոշոր լեյբլի տարվա արտիստ» անվանակարգում 2011 և 2014 թվականներին։ 2014 թվականին խումբը հաղթել է «տարվա երգ» անվանակարգում «Something From Nothing» երգի համար և «տարվա ալբոմ» անվանակարգում՝ «Sonic Highways»-ի համար։

2012 թվականի փետրվարի 12-ին խումբը՝ deadmau5-ի հետ համատեղ ելույթ է ունեցել Գրեմմի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ, կատարելով «Walk»-ը՝ «Rope» երգի ռեմիքս տարբերակի հետ միասին։ Foo Fighters-ն առաջադրվել է 6 Գրեմմի մրցանակի, ներառյալ «Տարվա ալբոմ», «Լավագույն ռոք ելույթ», «Լավագույն հարդ ռոք/մետալ ելույթ», «Լավագույն ռոք երգ», «Լավագույն ռոք ալբոմ» և «Լավագույն երկար ձևով տեսահոլովակ» (Back and Forth-ի համար)։ Նրանք հաղթել են վեց մրցանակներից հինգը, պարտվելով միայն Ադելին՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Foo Fighters performed a secret show as The Holy Shits in an abandoned train tunnel». Consequence of Sound (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  2. Buchanan, Brett (2017 թ․ հունիսի 2). «Dave Grohl Announces New Foo Fighters Member». Alternative Nation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին. «Dave Grohl confirmed in a new interview with Zane Lowe on Beats 1 that longtime keyboardist Rami Jaffee is now an official member of Foo Fighters.»
  3. "Dave Grohl interview: 'I’m going to fix my leg and then I’m going to come back'" Արխիվացված Հունիս 19, 2015 Wayback Machine. telegraph.co.uk, June 18, 2015. Retrieved August 5, 2016.
  4. «Simple Machines Records | Tool Cassette Series». www.simplemachines.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  5. McDonald, Sam. «FOO FIGHTERS HAVE FOUND A POST-NIRVANA IDENTITY». Tribune Publishing Company LLC.
  6. "Dave had me do 96 takes of one song, and I had to do thirteen hours' worth of takes on another one," he points out. "It just seemed that everything I did wasn't good enough for him, or anyone else. I think that everyone at the label wanted Dave to play drums on the record. The producer (Gil Norton) wanted him to play drums on the record, and it felt like everyone was trying to get me to quit. But I didn't quit. I played drums on pretty much the whole record. But then, behind my back, Dave re-recorded the whole record without telling me. I found out through Nate, who, well, I won't get into that. But I thought, This is bullshit." Roberts, Michael. "Bring Back That Sunny Day Արխիվացված Նոյեմբեր 3, 2012 Wayback Machine". Miami New Times, December 3, 1998. Retrieved on May 28, 2008.
  7. Johnson, Lisa. "Classic interview: October 1997". Kerrang! Legends: Foo Fighters. 2007.
  8. Moll, James (director) (2011). Back and Forth (documentary). RCA.
  9. Pappademas, Alex (November 2002). «The Good Fight». Spin: 72. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին.
  10. Greenblatt, Leah. "No 'Foo'ls Արխիվացված Հոկտեմբեր 20, 2012 Wayback Machine". Entertainment Weekly, June 17, 2005. Retrieved on May 26, 2008.
  11. Greenwald, Andy. "The Chosen Foo". Spin. August 2005.
  12. Montgomery, James "Weezer, Foos Bring Arena-Rock Spectacle To Foozer (WeeFighters?) Tour Kickoff Արխիվացված Փետրվար 24, 2008 Wayback Machine". MTV.com, September 2005.
  13. «Kerrang's 50 albums you need to hear in 2011». Fooarchive.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  14. «Peretz». Mtv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  15. «Led Zeppelin reunite at Foo Fighters show | News». Nme.Com. 2008 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  16. «Live Performance from Studio 606». Foofighters.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Foo Fighters To Release Greatest Hits». Xfm.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  18. «The Seven Best New Music Documentaries of the Year > Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  19. Певица Адель получила шесть «Грэмми»
  20. «FOO FIGHTERS выиграли 5 премий «Грэмми»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  21. «Дэйв Грол объявил о роспуске Foo Fighters | NewsMCS — Новости Музыки, Кино и Шоу-Бизнеса». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  22. «Foo Fighters Are Huge Trolls and Are Not Breaking Up | SPIN». Spin. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  23. Foo Fighters to spend 2017 recording new album | Consequence of Sound
  24. Foo Fighters Crank Up the Heavy on New Song ‘Run’: Listen | Billboard
  25. Childers, Chad. «Dave Grohl Confirms Rami Jaffe as Foo Fighters Member, Talks Them Crooked Vultures Future». Loudwire. Diffuser Network. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  26. 26,0 26,1 Young, Alex (2017 թ․ հունիսի 20). «Foo Fighters announce new album, Concrete and Gold, due out in September». Consequence of Sound. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  27. Pareles, Jon (2017 թ․ սեպտեմբերի 13). «Foo Fighters Stand Up for the Power of Rock (Again) on 'Concrete and Gold'». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  28. «Justin Timberlake Is the Special Pop Star Guest on the New Foo Fighters Album». Spin. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  29. «Boyz II Men's Shawn Stockman Guests on "Heavy" New Foo Fighters Song». 2017 թ․ հուլիսի 6.
  30. «Paul McCartney Plays Drums on Foo Fighters' New Album | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  31. «FOO FIGHTERS Respond Glastonbury 2017 Headline Rumours». BlabberMouth. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  32. Glastonbury 2017: Saturday evening with Katy Perry, Solange and Foo Fighters — as it happened | Music | The Guardian
  33. «Foo Fighters Extend Concrete and Gold Tour Into 2018». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  34. Young, Alex (2019 թ․ հոկտեմբերի 1). «Foo Fighters Hit the Studio to Begin Work on New Album». Consequence of Sound. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. Young, Alex (2019 թ․ օգոստոսի 19). «Foo Fighters Hope to Release New Album in 2020». Consequence of Sound. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  36. https://loudwire.com/foo-fighters-done-new-album-2020/
  37. https://twitter.com/Charliegunn/status/1235525564519329793/
  38. «Foo Fighters follow 'Adele' blueprint on return». Hürriyet Daily News. 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  39. Moskowitz, Eric (1995 թ․ օգոստոսի 18). «Foo Fighters Hurl Into Harsh Grunge Sound». The Christian Science Monitor. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  40. «Hey, did Dave Grohl just say the Foo Fighters are over?». Heraldsun.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  41. Anderson, Kyle (2008 թ․ հունվարի 15). «Foo Fighters Promise Big Noise and Biggest Songs on Tour With Jimmy Eat World, Against Me | Music News». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  42. Lester, Paul (2011 թ․ հուլիսի 4). «Foo Fighters – review | Music». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  43. «Album Reviews: Foo Fighters: Greatest Hits». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  44. Chick, Steve. "Foo Fighters: 'Touring the UK? It Feels Great Every Time!'". Kerrang. December 2005.
  45. Foo Fighters выпустят альбом каверов
  46. «Grammy Winners List». Grammy Award. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
  47. «The Official Site of Music's Biggest Night». GRAMMY.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Foo Fighters» հոդվածին։