Ալանիս Մորիսեթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ալանիս Մորիսեթ | |
Համերգից հետո ինքնագիր տալիս |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Alanis Nadine Morissette |
| Ծնված | հունիսի 1, 1974 Օտտավա |
| Երկիր | Կանադա |
| Մասնագիտություն | Երգիչ, երգահան, դերասան |
| Գործիքներ | Դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, շրթհարմոն, բաս, վոկալ |
| Լեյբլ | MCA Records, Maverick Records |
| Կայք | alanis.com |
Ալանիս Մորիսեթ (անգլ.՝ Alanis Morissette), կանադացի երգչուհի, երգահան ու երաժիշտ: Ստացել է 16 Ջունո մրցանակ, 7 Գրեմմի, առաջադրվել է 2 Ոսկե գլոբուսի: Կարիերան սկսել է Կանադայում: Մինչև հիմա ստուդիայում թողարկել է 7 ալբոմ: Նրա ալբոմները վաճառվել են աշխարհում ավելի քան 60 միլիոն օրինակով: Մորիսեթի ձայնը մեցո-սոպրանո է:
Ծնվել է 1974-ի հունիսի 1-ին Օնտարիոյում` Օտտավայում: Մորիսեթի մայրը` Ջորջիա Մորիսեթը հունգարական ծագում ունի, իսկ հայրը` Ալան Մորիսեթը, ֆրանսականադացի է: Ունի երկու եղբայր` ավագ Չադը և երկվորյակ Ուեյդը:
Առաջին երգը գրել է 9 տարեկանում: Այն կոչվում է Fate Stay With Me («Ճակատագիր, մնա ինձ հետ»): Միջազգային հաջողության հասել է Jagged Little Pill («Սրածայր փոքրիկ դեղահաբ») ալբոմով, որն ամբողջ աշխարհում վաճառվել է 33 միլիոն օրինակով:
Դիսկոգրաֆիա[խմբագրել]
- Alanis (1991)
- Now Is the Time (1992)
- Jagged Little Pill (1995)
- Supposed Former Infatuation Junkie (1998)
- Under Rug Swept (2002)
- So-Called Chaos (2004)
- Flavors of Entanglement (2008)
- Havoc and Bright Lights (2012)