Վերոնիկ Սանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկ Սանսոն
Բնօրինակ անունֆր.՝ Véronique Sanson
Ի ծնե անունֆր.՝ Véronique Marie Line Sanson
Ծնվել էապրիլի 24, 1949(1949-04-24)[1][2][3][…] (75 տարեկան)
Բուլոն Բիյանկուր, Սենա, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Ժանրերշանսոն
Մասնագիտությունհեղինակ-կատարող և դաշնակահարուհի
Գործիքներվոկալ[4] և դաշնամուր[4]
ԼեյբլWarner Music Group
ԿրթությունՀատեմեր
ԱմուսինStephen Stills? և Պիեռ Պալմադե
Պարգևներ
Կայքveronique-sanson.net
 Véronique Sanson Վիքիպահեստում

Վերոնիկ Սանսոն (ապրիլի 24, 1949(1949-04-24)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի երգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, պրոդյուսեր, դերասանուհի։ Փաստաբան և քաղաքական գործիչ Ռենե Սանսոնի դուստրը և Քրիստոֆեր Սթիլզի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկը ծնվել է փաստաբան և քաղաքական գործիչ[7] Ռենե Սանսոնի և Քոլեթ Սանսոնի (ի ծնե՝ Լյուկա)՝ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Ֆրանսիայում Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների ընտանիքում, որոնք ամուսնացել են 1945 թվականին Ֆրանսիայի ազատագրումից հետո։ Իրենց երկու դուստրերին՝ Վիոլենին (ծնվ. 1947 թվ. մայիսի 15-ին) և Վերոնիկին նրանք տվել են V տառով սկսվող անուններ՝ ի պատիվ հաղթանակի խորհրդանիշի։ Ծնողները մելոմաններ էին, այդ իսկ պատճառով հայրը շատ վաղ է սկսել երեխաներին դաշնամուր նվագել սովորեցնել, իսկ մայրը ցույց է տվել կիթառի առաջին ակորդները[8]։ Այդ ամենին հաջորդել են մասնավոր դասերը, սակայն Վերոնիկը չէր սիրում կարգապահություն և սոլֆեջիո, այդ պատճառով նա պարապմունքները շարունակել է ինքնուրույն։ Բացի երաժշտությունից՝ աղջիկները ակտիվորեն սովորում էին օտար լեզուներ, մասնավորապես, Վերոնիկը ազատորեն խոսում է անգլերեն և իսպաներեն։ Դպրոցում սովորելը նրա համար բարդ էր[9]։ Երաժշտական կարիերան Վերոնիկը սկսել է Les Roche Martin խմբում, որը ստեղծել է քրոջ՝ Վիոլենի և ընկերոջ՝ Ֆրանսուա Բերնեմի հետ միասին. վերջինս հետագայում դարձել է երգահան և պրոդյուսեր (համագործակցել է Բրիջիտ Բորդոյի, Les Poppys խմբի, Ժերար Լենորմանի, Պատրիսիա Կաասի, Մելիսա Մարսի և այլոց հետ[10]): Վերոնիկի տասնութամյակի օրը թողարկվում է նրա առաջին ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունենում։ Երկրորդ սինգլի ձախողումից հետո, որի համար Վերոնիկը գրել էր Maria de Tusha երգը, խումբը անկում է ապրում։ Երգերի ձայնագրության ժամանակ Վերոնիկը սկսում է համագործակցել Միշել Բերժեի հետ, որն այդ ժամանակ Pathé-Marconi լեյբլի արտ-տնօրենն էր։ Երկու տարի անց թողարկվում է Վերոնիկի առաջին սինգլը՝ Le printemps est là (երաժշտությունը գրել էր Վերոնիկը, սակայն Դոնովանի Sunny goodge street երգի հետ նմանության պատճառով շապիկին նշվել էր նրա հեղինակությունը)։ Երկրորդ երգը Le feu du ciel-ն էր, որը նա հետագայում վերաձայնագրեց Sans regrets ալբոմի համար (երեք այլ երգերի հետ, որոնք գրվել էին Իզաբել դե Ֆյունեսի համար 1968-1969 թվականներին՝ Mon voisin, Une odeur de neige և Jusqu'à la tombée du jour):

1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի Միշել Բերժեի օգնությամբ Վերոնիկը պայմանագիր է ստորագրում WEA-ի հետ՝ դառնալով Elektra լեյբլի առաջին ֆրանսիացի երգչուհին։ Նրա առաջին ձայնասկավառակը՝ Amoureuse, թողարկվում է 1972 թվականի մարտին։ Ալբոմը թողարկվում է նաև Կանադայում Warner ընկերության կողմից այն բանից հետո, երբ Ժիլ Վալիքեթը հըետաքրքրություն է ցուցաբերում երգչուհու նկատմամբ[11]։ Սկավառակի թողարկումը շարունակում է ֆրանսիական երաժշտության մեջ ոչ մեծ հեղափոխությունը, որը սկսվել էր յե-յե ոճի ճանաչվածությունից տասը տարի անց։ Աղջիկը, որն ինքն իրեն նվագակցում էր և երգում էր հրաշալի տեքստեր և ժամանակակից երաժշտություն ունեցող սեփական երգերը, միանգամից հաջողություն ունեցավ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Կանադայում։ Besoin de personne սինգլը վաճառվեց 200 000 օրինակով[12]։ Եվս երկու երգ դարձան նրա երգացանկի դասականներից ժամանակի ընթացքում. Bahia և Amoureuse, որի անգլալեզու տարբերակը հաջորդ տարվանից սկսած դառնում է տարբեր քավեր տարբերակների օբյեկտ, որոնց թվում է Կիկի Դիի կատարումը (նրա տարբերակը մեծ հիթ է դառնում Անգլիայում), ինչպես նաև, արդեն առավել ուշ, Օլիվիա Նյուտոն Ջոնի և Շիրլի Բեսիի (Emotion անունով) տարբերակները[13]։ Ինքը՝ Սանսոնը, 1973 թվականին ձայնագրում է Amoureuse-ը և Besoin de personneանգլերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով, ինչպես նաև ալբոմից երկու երգ անգլերենով (Vert vert vert և Dis-lui de revenir՝ դարձած Green Green Green և Birds of Summer) ալբոմի՝ Անգլիայում և ԱՄՆ-ում թողարկման առիթով[14]։

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբին Վերոնիկը վերադառնում է բնակվելու Ֆրանսիա իր որդու հետ՝ ամուսնալուծվելով 1979 թվականին Սթիվեն Սթիլզի հետ։ 15 տարի շարունակ նա կարողանում էր մեկ օրվա ընթացքում քսան երաժշտական թեմա ստեղծել, սակայն այժմ նա ճգնաժամի մեջ, այդ իսկ պատճառով երկրպագուները 4 տարի ստիպված եղան սպասել նրա նոր ձայնասկավառակին, այդ ընթացքում Վերոնիկը թողարկեց միայն 2 նոր երգ (Le temps est assassin և Avec un homme comme toi)՝ ձայնագրված 1983 թվականին՝ Օլիմպիայի համերգների ժամանակ։ Նա այսպես բացատրեց լռությունը. «Ես պահած երաժշտություններ չունեմ, ստուդիայում ձայնագրման ժամանակ նրանք ինձ հին են թվում, և ես արդեն չեմ ցանկանում դրանք ձայնագրել»[15]։ 1985 թվականին թողարկած նոր սկավառակի առաջին սինգլի անվանումը խոսում է լռության շրջանի մասին. C’est long, c’est court (Ե՛վ երկար, և՛ կարճ)։ Ձայնասկավառկը, որը անուն չէր ստացել, հանրությունը կկոչի պարզապես «սպիտակ ալբոմ», ձայնագրվել էր Ֆրանսիայում ֆրանսիական թիմի հետ առաջին անգամ 1972 թվականից հետո։ Ստեղծագործական ճգնաժամի վախի պատճառով ձայնասկավառակները սկսում են թողարկվել ոչ քիչ, քան 4 տարին մեկ անգամ։ Չնայած դրան՝ նա բեմից հեռանում ոչ ավել, քան մեկ տարով։ 1985 թվականի հուլիսի 19-ին Անտիբում նա հանդես է գալիս ջազային փառատոնի ժամանակ Միշոլ Ժոնազի հետ, իսկ աշնանը վերադառնում է Օլիմպիա՝ նրա համար կարևոր դեր խաղացած համերգասրահ։ Այդ ելույթների արդյունքը դառնում է երրորդ L’Olympia 1985 համերգային ձայնասկավառակը՝ թողարկված 1986 թվականին։ 1986 թվականի վերջում նա Ալեն Սուշոնի հետ ուղևորվում է Chacun mon tour անունը կրող համատեղ շրջագայության ողջ Ֆրանսիայով։

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին թողարկված Sans regrets տասներորդ ստուդիական ալբոմը կրկին ձայնագրվեց ԱՄՆ-ում ամերիկացի երաժիշտների հետ, նրա ժամանակակից հնչողությունը Վերոնիկի երկրպագուների շարքին դասեց բազմաթիվ երիտասարդ ունկնդիրների։ Rien que de l’eau երգը դառնում հիթ, ալբոմը ստանում է «պլատինե» կարգավիճակ, իսկ 1993 թվականին Վերոնիկը առաջին անգամ ստանում է Victoire de la Musique երաժշտական մրցանակը։ Հաջողությունը նա ամրապնդում է Զենիթ համերգասրահի բեմում (այդ շոուի ձայնագրությամբ ալբոմը ևս դառնում է «պլատինե»), ապա անցկացնում է իրար հաջորդող շրջագայություններ մինչև 1996 թվականը։ Առավել նշանակալի ելույթներից մեկը կայացավ 1994 թվականի հուլիսին Լա Ռոշելում Francofolies փառատոնի բեմում. համերգին մասնակցում էին Ալեն Շամֆորը, Մարկ Լավուանը, Ոիլյամ Շելերը, Les Innocents և I Murvini խմբերը, Մաքսիմ դե Ֆորեստյեն, Միշել Ֆյուգենը, Փոլ Պերսոնը։ Համերգների մեծ շարքը ավարտվում է 1996 թվականի հոկտեմբերին փարիզյան Սպորտի պալատում, որի ընթացքում նա զուգերգով հանդես եկավ Պատրիկ Բրյուելի, Մյուրեյ Հեդի, Ալեն Շամֆորի, Փոլ Փերսոնի, I Murvini խմբի և Քաթրիկ Լարայի կողմից։ НՆոր Indestructible ձայնասկավառակը թողարկվում է 1998 թվականի փետրվարին։ Այնտեղից չորս երգերի հեղինակը Բերնար Սվելն է (Յուգ Օֆրեի և Վերոնիկի նախկին կիթառահարը 1979 թվականից մինչև 1981 թվականը)։ 1999 թվականին Վերոնիկը թողարկվում է Միշել Բերժեի երգերի քավեր տարբերակների ձայնասկավառակը՝ D’un papillon à une étoile, որը վաճառվում է 300 000 օրինակով։ 2000 թվականին նա այդ ալբոմով մեկնում է շրջագայության՝ Չեխիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին, որը ղեկվաարում էր Փոլ Բաքմասթերը, ով նախկինում համագործակցել էր Էլթոն Ջոնի հետ։ Այդ շրջագայության արդյունքը դառնում է հերթական Avec vous (Véronique Sanson chante Michel Berger) համերգային ձայնասկավառակը։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունիսի 21-ին Վերոնիկը մենահամերգ է ունենում՝ նվագակցելով ինքն իրեն դաշնամուրով, Երաժշտության տոնի կապակցությամբ Ելիսեյան պալատի Պատվավոր բակում, իսկ հուլիսի 29-ին հանդես է գալիս Paléo փառատոնում Նիոնում։ Ապա հաջորդում է ստեղծագործական հանգիստը։ 2001 թվականին թողարկվում է Les moments importants ժողովածուն՝ նախկինում թողարկված և 1998 թվականին ձայնագրված երեք երգերով։ Ապա հաջորդում է լռությունը. Վերոնիկը պայքարում է ժառանգաբար փոխանցված արյան հիվանդության և ալկոհոլային կախվածության դեմ[16] (ինչի մասին նա պատմում է La douceur du danger ինքնակենսագրական ֆիլմում և գրքում 2005 թվականին)։ Այդ խնդիրները ստիպում են նրան չեղյալ հայտարարել 2002 թվականի համերգային շրջագայությունը, որի երեք համերգները ծրագրված էր անցկացնել Ելիսեյան դաշտերի թատրոնում։ Վերոնիկը վերադառնում է 2004 թվականի աշնանը նոր Longue distance ալբոմով, որի երգերի մեծամասնությունը գրվել են այլ բանաստեղծների և երգահանների հետ համագործակցությամբ, և միայն 5-ն են գրված իր կողմից։ Դրան հաջորդող շրջագայությունը՝ 2005 թվականի փետրվարի 13-ից մինչև ապրիլի 16-ը 9 համերգով Օլիմպիայում, դարձավ իրական տրիումֆ այնպես, ինչպես և ամառային շրջագայությունը փառատոններում։ Ալբոմը (թողարկված մեկ և երկու CD-ներով) և DVD-ն թողարկվեցին հոկտեմբերին Olympia 2005 անունով։ 2005 թվականի մարտին ցուցադրվում է Դիդյե Վարոյի La douceur du danger վավերագրական ֆիլմը, որում Վերոնիկը պատմում է իր, երաժշտության նկատմամբ տածած սիրո, ընտանիքի, բուռն անձնական կյանքի, ալկոհոլի նկատմամբ հակվածության և որդու հետ հարաբերությունների մասին։ Հեռուստաֆիլմը առաջարկ է ստանում թողարկվել նույնանուն գրքի տեսքով և թողարկվում է աշնանը։

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Վերոնիկը մասնակցում է Զենիթում կայացած Հաիթիի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու բարեգործական համերգին, ապա 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կրկին հանդես է գալիս Զենիթում այս անգամ արդեն Աֆղանստանում ֆրանսիացի լրագրողներին պատանդ պահելու օգնության նպատակով։ Նույն օրը թողարկվում է Վերոնիկի Plusieurs Lunes անունը կրող նոր ձայնասկավառակը, որի առաջին սինգլը՝ La nuit se fait attendre (песня была написана в 1971 году), հասանելի էր ազատ ունկնդրման համար երկգչուհու պաշտոնական կայքում՝ սկսած հունիսի 30-ից։ Երկրորդ սինգլը՝ Qu’on me pardonne-ը (գրված նրա քրոջ՝ Վիոլենի կողմից), սկսեց հնչել ռադիոյով սեպտեմբերի 6-ից, հաջորդ սինգլները դարձան Juste pour toi-ը՝ թողարկված դեկտեմբերին, ապա՝ Je veux être un homme-ը՝ թողարկված 2011-ի առաջին քառորդում։ Ձայնասկավառակը հաջողուևթյուն է ունենում՝ ալբոմների հիթ շքերթում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը[17]։ Նոր շրջագայությունը սկսվում է 2011 թվականի հունվարի 29-ին Լոնժյումոյում և անցկացվում է երկու տարի շարունակ Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Քվեբեկում, երեք փարիզյան կանգառներով Օլիմպիայում 2011 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը, Գրան Ռեքսում՝ մայիսի 13,14,15-ին և, վերջապես, Պլեյել համերգասրահում 2012 թվականի դեկտեմբերի 21-ին և 22-ին։ 2012 թվականի մայիսի 14-ին՝ օրիգինալ ալբոմի թողարկումից 40 տարի անց վերաթողարկվում է Amoureuse ձայնասկավառակի վերամշակված տարբերակը՝ CD-ի տեսքով՝ երգերի հազվադեպ հանդիպող տարբերակներով և Ֆանի Արդանի հետ զուգերգով, ինչպես նաև DVD՝ 2011-2011 թվականների համերգային շրջագայության ձայնագրությամբ՝ ձայնագրված 2011 թվականի դեկտեմբերի 9-ին Cirque Royal-ում Բրյուսելում։ 2013 թվականի փետրվարի 8-ին Վերոնիկը ստանում է Victoire de la Musique պատվավոր մրցանակն իր կարիերայի համար[18]։ 2014 թվականին նա մասնակցում է Լա Ռոշելում կայացած Francofolies փառատոնի հոբելյանական համերգին, ինչպես նաև Պատրիկ Բրյուելի համերգին, որը ցուցադրվել է TF1-ով սեպտեմբերի 5-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ասկան թվականների վերջին լինելով Les Roche Martin խմբի անդամ՝ Վերոնիկը հանդիպում է Միշել Բերժեին (երիտասարդներն արդեն ծանոթ էին, քանի որ նրանց ծնողները շփվում էին), որի հետ շուտով սիրավեպ է սկսում։ 1972 թվականի աշնանը Վերոնիկը հանկարծակի հեռանում է Բերժեից՝ ասելով, որ գնում է ծխախոտ գնելու և չի վերադառնում։ Ինչից հետո նա մեկնում է Միացյալ Նահանգներ ռոք աստղ Սթիվեն Սթիլզի մոտ, որի հետ ամուսնանում է 1973 թվականի մարտի 14-ին և ում հետ ունենում է իր միակ որդուն՝ Քրիստոֆերին (այժմ նա հաջողակ երաժիշտ է, ապրում է ԱՄՆ-ում, որտեղ մեծացնում է երկու դուստրերի)։ Սակայն ամուսնությունը Սթիլզի հետ շատ կարճ է տևում և 1979 թվականին, վերջապես, ավարտվում է երկար ամուսնալուծական գործընթացը[19], որը հաղթում է Վերոնիկը՝ ստանալով որդու խնամակալության իրավունքը։ Ապա հաջորդում է սիրավեպերի շարքը կիթառահար Բերնար Սվելի, դերասան և երգչ Էթիեն Շիկոյի, դերասան Ֆրանսուա Էրիկ Ժանդրոնի հետ։ 1995 թվականի հունիսի 11-ին Տրիել Սյուր Սենում (որտեղ նա ապրում է 1981 թվականից) Վերոնիկն ամուսնանում է հումորիստ Պիեր Պալմադի հետ, որի հետ ամուսնալուծվում է վեց տարի անց։ 2003 թվականին սկսվում է նրա սիրավեպը Քրիստիան Մեյլանի հետ, որի հետ է ապրում մինչ օրս[20]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972՝ Amoureuse
  • 1972՝ De l’autre côté de mon rêve
  • 1974՝ Le maudit
  • 1976՝ Vancouver
  • 1977՝ Hollywood
  • 1979՝ 7ème
  • 1981՝ Laisse-la vivre
  • 1985՝ Véronique Sanson
  • 1988՝ Moi le venin
  • 1992՝ Sans regrets
  • 1998՝ Indestructible
  • 1999՝ D’un papillon à une étoile
  • 2004՝ Longue distance
  • 2010՝ Plusieurs lunes
  • 2012՝ Amoureuse (1972—2012) (CD + DVD)

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976՝ Live at the Olympia
  • 1981՝ Au Palais des sports
  • 1986՝ L’Olympia 1985
  • 1989՝ À l’Olympia 89
  • 1990՝ Symphonique Sanson
  • 1993՝ Zénith 93
  • 1995՝ Comme ils l’imaginent
  • 2000՝ Avec vous (Véronique Sanson chante Michel Berger)
  • 2005՝ Olympia 2005
  • 2012՝ Le Cirque Royal de Véronique Sanson

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981՝ Les plus belles chansons (11 երգ)
  • 1984՝ Exclusivement féminin (10 երգ)
  • 1994՝ Les plus belles chansons (13 երգ)
  • 1994՝ Les plus belles chansons, vol. 2 (13 երգ)
  • 1998՝ Les plus belles chansons, vol. 1 (13 երգ, երգացանկը տարբերվում է 1994 թվականի ժողովածուից)
  • 1998՝ Les plus belles chansons, vol. 2 (13 երգ, երգացանկը տարբերվում է 1994 թվականի ժողովածուից)
  • 2001՝ Les moments importants (2 CD, 40 երգ)
  • 2006՝ Les plus belles chansons, vol. 1 (1998 թվականի հավաքածուի վերաթողարկում այլ ձևավորմամբ)
  • 2006՝ Les plus belles chansons, vol. 2 (1998 թվականի հավաքածուի վերաթողարկում այլ ձևավորմամբ)
  • 2007՝ Petits moments choisis (3 CD, 61 երգ)
  • 2008՝ Et Voilà !՝ Intégrale 1967—2007 (22 CDև 4 DVD)
  • 2015՝ Les années américaines (2 CD՝ 19 ստուդիական տարբերակ և 17 համերգային)

Մասնակցություն այլ երաժիշտների ալբոմներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989՝ Tournée d’Enfoirés
  • 1991՝ Catherine Lara՝ Sand et les Romantiques (զուգերգ Entre elle et moi)
  • 1994՝ Yves Duteil՝ Entre elles et moi (զուգերգ Mélancolie)
  • 2003՝ Julien Clerc՝ Studio (զուգերգ Volons vers la lune)
  • 2003՝ Maurane՝ Quand l’humain danse (զուգերգ Petites minutes cannibales)

Նաև Վերոնիկը կատարում է բեք-վոկալի հատվածներ և նվագում է տարբեր գործիքների վրա այնպիսի երաժիշտների ձայնագրություններում, ինչպիսիք են Ջերեմի Ֆեյթը, Մարկ Կրաֆտչիկը, Պիեր Վասիլյուն, Միշել Բերժեն, Ժիլ Վալիկետը, Բերնար Սվելը։ Նա նաև գրում է կամ մասնակցություն է ունենում այնպիսի երաժիշտների երգեր գրելու գործընթացում, ինչպիսիք են Իզաբել դե Ֆյունեսը, Մարկ Կրատչիկը, Պետուլա Քլարքը, Սթիվեն Սթիլզը, Բերնար Սվելը, Միշել Ֆյուգեն[21]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986՝ Françoise Arnould, Françoise Gerber: Véronique Sanson, Editions Pierre-Marcel Favre
  • 1991՝ Brigitte Kernel: Véronique Sanson, Éditions Seghers, coll. Poésie et chansons no 67
  • 1995՝ Yann Morvan: Véronique Sanson, Editions DLM, coll. Polaroïd
  • 2001՝ Jean-François Brieu: Véronique Sanson, Doux dehors, fou dedans, Éditions Jean-Claude Lattès
  • 2005՝ Véronique Sanson, Didier Varrod: Véronique Sanson, La douceur du danger, entretiens avec Didier Varrod, Éditions Plon
  • 2008՝ Yann Morvan: Véro en vrai, une histoire en chansons, գիրքը մտնում է Et voilà !-ի կազմի մեջ, Warner Music
  • 2011՝ Alain Wodrascka, Pierre Terrasson: Véronique Sanson — De l’autre côté de son rêve, Editions Premium
  • 2012՝ Manon Fatter, Julie Monteschio: Véronique Sanson — On m’attend là-bas, son histoire au Québec, Editions Pratiko (Քվեբեկ)
  • 2015՝ Laurent Calut, Yann Morvan: Véronique Sanson — Les années américaines, Éditions Grasset

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգահան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982՝ Toute une nuit (ռեժիսոր՝ Շանտալ Ակերման) — երգ Ma révérence
  • 1996՝ Pédale douce (ռեժիսոր՝ Գաբրիել Ագիոն) — ֆիլմում հնչում է Une nuit sur son épaule երգը Comme ils l’imaginent ձայնասկավառակից (զուգերգ Մարկ Լավուանի հետ, սաունդթրեքով սկավառակի վրա ձայնագրված բնօրինակ տարբերակը De l’autre côté de mon rêve ձայնասկավառակից)
  • 2010՝ Այն ամենը, ինչ փայլում է (ռեժիսոր՝ Ժերալդին Նակաշ և Էրվե Միմրան) — Ժերալդին Նակաշը և Լեյլա Բեհթին կատարում են Chanson sur une drôle de vie երգը։
  • 2012՝ Աջ դեպի «ձախ» — Amoureuse երգը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976՝ Silver Prize, միջազգային երաժշտական փառատոն Տոկիոյում
  • 1978՝ Տարվա երգչուհի (Meilleure interprète féminine de l’année) Midem-ում
  • 1991՝ SACEM ասոցիացիայի Գրան պրի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2019
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  7. Assemblée Nationale-ի կայք
  8. Véronique et Violaine Sanson, C’est de famille на Europe 1, 22 октября 2011
  9. Վավերագրական ֆիլմ La douceur du danger
  10. «Կենսագրությունը երաժիշտի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  11. «Sanson Québec կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  12. Chats in France
  13. Քավեր տարբերակների ցանկը պաշտոնական կայքում
  14. «Միջազգային սկավառակագրությունը պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  15. Gai Pied Hebdo, 26 հոկտեմբերի 1985
  16. Հոդվածը Le Parisien թերթում
  17. Сайт Charts in France
  18. Victoires de la Musique-ի պաշտոնական կայքը Facebook-ում
  19. «Сайт Non Stop People». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  20. Paris Match, 19 օգոստոսի 2012
  21. Սկավառակագրությունը պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկ Սանսոն» հոդվածին։