Վենտսպիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վենտսպիլս
լատիշ․՝ Ventspils
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Ենթարկումքաղաքը հանրապետության ենթակայության տակ է
Լատվիայի շրջաններԿուրզեմե
Նախագահի ավագանիԱյվարս Լամբերգս
Հիմնադրված է1290 թվականի օգոստոսի 8 թ.
Այլ անվանումներՎինդավա
Մակերես55,4 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն41998{{|29|10|2014}} մարդ (2012)
Խտություն758,1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 636
Փոստային ինդեքսLV-3601,
LV-3602,
LV-3605[1]
Փոստային դասիչLV-36(01-21)
Istat013029
Պաշտոնական կայքventspils.lv
Վենտսպիլս (Լատվիա)##
Վենտսպիլս (Լատվիա)

Վենտսպիլս (մինչև 1917 թվականը՝ Վինդավա, գերմ.՝ Windau), նավահանգստային քաղաք Լատվիայոււմ։ Գտնվում է Բալթիկ ծովի ափին՝ Վենտա գետի գետաբերանի մոտ, հյուսիսց Լիոպայի և հարավից Ռիգիի։ Բնակչությունն ըստ 2005 թվականի տվյալների կազմում է 44 հազար մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում, տևտոնների կողմից։ Դեռ միջին դարերից Վենտսպիլսը, որպես առևտրական կենտրոն, կարևոր դերակատարություն ուներ։ Լիվոնյան կարգերի և Կուրլյանդական կոմսության կառավարման ժամանակ Վենտսպիլսյան կամ Վինդավյան պալատը քաղաքի ֆոկտի նստավայրն էր։ Քաղաքի զարգացումը սկսվեց կուրլյանդական դուքս Յակոբի (1642-1681) կառավարման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ Վենտա գետի վրա կառուցվել էր մեծ նավաշինարան։ Քաղաքի շրջակայքում սկսեցին կառուցել զենքերի արհեստանոցներ, սելիտրայի և աղյուսի մանուֆակտուրաներ, սկսեց զարգանալ Արևմտյան Եվրոպայի, մեծ մասամբ Հոլանդիայի հետ առևտրական կապերի հաստատումը։ Դքսական քաղաքականությունը հիմնվում էր չարչիության գաղափարների վրա՝ գյուղատնտեսության արտադրանքի արտահանման շահույթը (ինչպիսին հացահատիկը և վուշը) ծախսվում էր մանուֆակտուրաների և գործարանների կառուցման համար։ Կուրլյանդական նավերը Վինդավայից գնում էին Աֆրիկա և Ամերիկա։

Վենտսպիլսում է գտնվում Կապույտ դրոշի լողափը և մի քանի տուրիստական կենտրոններ՝ Լիվոնական դղյակը, 19- րդ դարի կեսերի լյուտերանական եկեղեցին և այլն։

Ազգային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ազգային կազմի բնակչությունը 2011 թվականի տվյալներով[2]՝

Ազգ մարդկանց թիվ (2011) %
Լատիշներ 22 045 56,89 %
Ռուսներ 11 136 28,74 %
Բելառուսներ 1673 4,32 %
Ուկրաինացիներ 1693 4,37 %
Լիտվայի լեհեր 396 1,02 %
Լիտվացիներ 319 0,82 %
Այլ 1488 3,84 %

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտսպիլսում ծովային կլիմա է՝ մեղմ ձմեռ և հով ամառ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վենտսպիլս (1977-1991)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 6,9 13,2 12,5 23,8 28,9 30,9 30,4 37,8 27,8 22,0 11,0 8,6 37,8
միջին առավելագույնը (°C) 0,1 1,3 3,6 9,3 15,1 18,3 20,1 20,2 16,7 12,4 −5,9 2,2 10,5
միջին ջերմաստիճանը (°C) −2,6 −3,3 0,1 3,6 9,8 13,4 16,1 16,2 12,4 8,6 3,9 −0,3 6,5
միջին նվազագույնը (°C) −7,8 −9,1 −3,7 1,8 7,3 11,0 14,3 14,0 9,6 4,9 0,2 −6,4 3,0
բացարձակ նվազագույնը (°C) −23,4 −26,4 −15,2 −3,6 0,1 3,6 8,7 7,4 1,3 −6,3 10,8 −24,7 −26,4
տեղումների քանակը (մմ) 19 14 18 27 33 39 60 48 27 24 23 21 353

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում երկաթոգծով կապված էր Ռիգա քաղաքի հետ։ Վենտսպիլսը նաև երկաթգիծ ուներ Լիեպայա քաղաքի հետ։

Ուղևորների կայարաններ

  • Վենտսպիլս։ Ռիգա-Վենտսպիլս ուղղությամբ կայան
  • Վենտսպիլս-2
  • Հարավային Վենտսպիլս։ Վենտսպիլս-Լիեպայա ուղղությամբ կայան

Բեռնատարային կայարաններ

  • Վենտսպիլս Նաֆտա
  • Յուրաս պարկ
  • Աուստրումի

2010 թվականի օգոստոսի 4-ին վերակառուցվեց երկաթգիծ՝ 600 մմ լայնությամբ[3] և 2,6 կմ երկարությամբ։

Նավահանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտսպիլսի նավահանգիստը հանդիսանում էր կարևոր հանգույց ռուսական նավթի և քարածխի Բալթիկ ծովով արտահանելու համար։ 2001 թվականի վերջում ՌԴ միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ նավթը և քարածուխը տեղափոխվեց Պրիմորսկ, որը հանդիսանում էր Բալթիկ ծովի խողովակաշար համակարգի վերջին կետը։

2011 թվականի աշնան տվյալներով Վենտսպիլսի նավահանգիստում աշխատել են երեք լաստանավային գծեր։

Իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդենյան պալատ Վինդաու, որը վերակառուցվեց ղեկավարության կողմից և դարձավ բանտ
Լյուտենյան Սբ. Նիկոլայ եկեղեցի

Վենտսպիլսյան քաղաքային դումայի կազմում կա 13 պատգամավոր։ Քաղաքապետ Այվարս Լեմբերգսը, 1990 թվականից ղեկավարում է քաղաքային իշխանությունը։

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում լույս են տեսնում «Վենտաս Բալլս» (հայերեն՝ Վենտասի Ձայնը) և անվճար տրամադրվող «Վենտսպիլս Ավիզե» (հայերեն՝ Վենտսպիլյան թերթ) թերթերը։ Քաղաքացիները կարող են նաև դիտել վենտսպիլսյան հեռուստահաղորդումները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենտսպիլսում գործում է ինը կրթական ցերեկային դպրոց, ինչպես նաև մեկ գիշերային միջնակարգ դպրոց։ Բարձրագույն կրթություն կարող են ստանալ Վենտսպիլսյան Ավագ դպրոցն ավարտելուց հետո։ Բարձրագույն կրթություն նաև կարող են ստանալ ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետում, Ռիգայի տեխնիկական համալսարանի Վենտսպիլսյան մասնաճյուղի ինժեներական գիտությունների ֆակուլտետում, Բալթիկ Միջազգային Ակադեմիայի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վենտսպիլս» ֆուտբոլային ակումբ՝

  • Լատվիայի չեմպիոն-2006, 2007, 2008
  • Լատվիայի մրցարշավի արծաթե դափնեկիր-2000, 2001, 2002
  • Լատվիայի մրցարշավի բրոնզե դափնեկիր-1998, 1999, 2003, 2004, 2005

«Վենտսպիլս» բասկետբոլային ակումբ

  • Լատվիայի չեմպիոն— 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2003/04, 2004/05, 2005/06
  • Լատվիայի մրցարշավի արծաթե դափնեկիր-1997/98, 1998/99, 2006/07
  • Լատվիայի մրցարշավի բրոնզե դափնեկիր-1995/96, 2007/08
  • Բալթիի մրցարշավի բրոնզե դափնեկիր-2006/07

Դրամական միավոր՝ վենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 12-ին քաղաքապետի որոշմամբ Վենտսպիլսում արտադրվել է սեփական դրամական միավոր՝ վենտ[4][5]։ 100 վենտը համապատասխանում է 1 լատի[6]։ 2011 թվականի նոյեմբերի սկզբին արդեն 22 կետերում թույլատրվում էր վճարում կատարել վենտով(հիմնականում տուրիստական և սպորտային կենտրոններում)։ Վենտսպիսի վարչակազմը ցանկանում էր, որ վենտը տարածվի նաև այլ քաղաքներում[7]։

Զատլերսի Բարեփոխումներ Կուսակցությունը պնդում էր, որ վենտի կիրառումը հակասահմանադրական բնույթ ունի[8]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշերեն)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  3. «Ventspils šaursliežu dzelzceļš» (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 05.06.2011-ին.
  4. «Сегодня Вентспилс выпустил в обращение свои собственные деньги — венты». Ves точка lv. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Вентспилсские венты». Вентспилсская городская дума. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «У Вентспилса собственная валюта — венты». Вентспилсская городская дума. 2011 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Вентспилсская «валюта» входит в широкий оборот». Телеграф.lv. 2011 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «Лембергс продолжает дразнить сообщениями по вентспилсской валюте». Gorod.lv. 2011 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտսպիլս» հոդվածին։