Սալացգրիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սալացգրիվա
լատիշ․՝ Salacgrīva
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Հիմնադրված է1928 թ.
Տվյալ կարգավիճակում1928 թվականից
Մակերես12,57 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն3269[1] մարդ (2011)
Խտություն260.1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 640
Փոստային ինդեքսLV-4033[2]
Փոստային դասիչLV-4033
Կոդ ATVK0661415[3]
Պաշտոնական կայքsalacgriva.lv/lat/salacgriva/
Սալացգրիվա (Լատվիա)##
Սալացգրիվա (Լատվիա)
Սալացի գետի գետաբերանը

Սալացգրիվա (լատիշ․՝ Salacgrīva , էստ․՝ Salatsi, գերմ.՝ Salis), քաղաք Լատվիայի հյուսիսում, վարչական կենտրոնը գտնվում է Սալացգրիվաի շրջանում։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Լիմբաժիի շրջանում։

Քաղաքը գտնվում է Ռիգայի ծոցի արևելյան ափին, Սալացա գետի մոտ։ Հեռավորությունը Ռիգա քաղաքից կազմում է 103 կմ, Լիմբաժի քաղաքից՝ 50 կմ, Վալմիերա քաղաքից ՝ 95 կմ։ Քաղաքի մակերեսը կազմում է 12.57 կմ²։

Քաղաքը իր անվանում ստացել է Սալացի գետի անունից։ Սալացգրիվա քաղաքը հիմնադրվել է որպես ձկնորսական վայր, և մինչ օրս պահպանվել է ձկնորսական քաղաքի ավազանը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սալացկիի քաղաքատեղի։ 1226 թվականին այստեղ կառուցվել է Ալբերտ եպիսկոպոսի ամրոցը, որը ավերվել է XVIII-րդ դարի սկզբին։
  • Սալացգրիվիի թանգարան։ Թանգարանում ցուցադրվում է Սալացգրիվիի շրջանի ձկնորսների պատմությունը, նրանց արվեստը և կենցաղը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սացագրիվա քաղաքում առկա է ավտոբուսների ծառայություն։ Ավտոբուսները ընթանում են Ռիգա, Ցեսիս և Լիմբաժի քաղաքներով։

  • № 7514: Այնաժի — Ռիգա
  • № 7778: Այնաժի — Ցեսիս
  • № 6656: Այնաժի — Օլուտժի  — Լիմբաժի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալացգրիվա» հոդվածին։