Կարսավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կարսավա
լատիշ․՝ Kārsava
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
ՇրջանԼատգալիա
Այլ անվանումներԿորսովկա
Տվյալ կարգավիճակում1928 թվականից
Մակերես3.9 կմ²
Բնակչություն2081[1] մարդ (2015)
Խտություն533.6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքսLV-5717[2]
Փոստային դասիչLV-5717
Կոդ ATVK0681009[3]
Կարսավա (Լատվիա)##
Կարսավա (Լատվիա)

Կարսավա (լատիշ․՝ Kārsava), քաղաք (1928 թվական) Լատվիայի արևելքում, գտնվում է պատմամշակութային Լատգալիայի մարզում, իսկ վարչական կենտրոնը՝ Կարսավայի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Կարսավա քաղաքում բնակվել է 1313 բնակիչ, այդ թվում լյութերներ՝ 294, կաթոլիկներ՝ 278, հրեաներ՝ 609 մարդ։

1928 թվականին Կարսավան ստացել է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքը խթան է հանդիսացել Կարսավա- Ռեզեկնե երկաթուղային գծի վրա գտնվող Մալնավա և Կարսավա կայարանների մոտ տեղակայված քաղաքի աճին, ինչպես նաև նոր մայրուղիների միացմանը։

Խորհրդային տարիներին զարգացում է ստացել մետաղամշակումը։

Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը Լուդզա քաղաքը մտել է Լուդզայի կազմի մեջ։ Սակայն, հետո վարչատարածքային բարեփոխումների ժամանակ Լուդզա քաղաքը մտել է Կարսավայի շրջանի մեջ։

Կարսավայից 1,5 կմ հեռավորության վրա, կառուցվել է Մալնավայի քոլեջը, որը հիմնադրվել է 1921 թվականին (որպես Լատգալիայի գյուղատնտեսական միջնակարգ դպրոց)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մակերեսը կազմում է 3.9 կմ²։

Ռուսաստանի Դաշնության սահմանից մինչև Կարսավա քաղաք հեռավորությունը կազմում է 4,5 կմ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի քաղաքի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 2722 մարդ, որոնցից լատիշներ (լատգալցիներ՝ 65,1 % (1772 մարդ), ռուսներ՝ 31,9 % (868 մարդ), այլ (լեհեր, բելառուսներ և այլն)՝ 3,0 % (82 մարդ)[5]։

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 2231 մարդ։ Լատիշները կազմել են 72,66 % (1621 մարդ), ռուսները՝ 24,52 % (547 մարդ), այլ՝ 2,82 % (63 մարդ)[6]։

2015 թվականին գնահատման ժամանակ բնակչությունը կազմել է 2081 մշտական բնակիչ[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասավա քաղաքի միջով անցնում է Ռեզեկնե-Դաուգավպիլս ավտոմայրուղին։ Կրասավա քաղաքի միջով ընթանում է Վիլյակա-Կարսավա, Կարսավա-Տիլժա-Դուբլյուկալնս, Կարսավա-Լուդզա-Էզերնիեկի և Կարսավա-Այզգարշա ավտոճանապարհները։ Տեղական ավտոճանապարհների շարքում հարկ է նշել Կարսավա-Կարսավա երկաթուղային կայանը։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երթուղիներն են՝ Կարսավա-Ռեզեկնե, Կարսավա-Լուդզա-Ռեզեկնե-Վարակլյանի- Պլյավինյաս-Ռիգա, Կարսավա-Բալվի-Գլուբենե-Սմիլտենե-Ցեսիս, Կարսավա-Վիլյակա-Ալուկսնե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года(չաշխատող հղում) // Iedzīvotāji — Datubāze (Население. База данных) Արխիվացված 2015-11-17 Wayback Machine Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)(լատիշերեն)
  2. Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշերեն)
  3. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011(լատիշերեն)
  4. «карта Карсавского края» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. Карта этносостава Латвии 2000
  6. Численность населения и этносостав городов, краёв и волостей Латвии по переписи населения 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարսավա» հոդվածին։