Վենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենտա
Բնութագիր
Երկարություն346
Ավազանի մակերես11 847,29 կմ²[1]
Ջրի ծախս95,5
Ջրահոսք
ԱկունքԺյամայտյան բարձրավանդակի Մյադայնիս և Վյանյու լճեր
Ակունքի տեղակայումTelšiai District Municipality?
Կոորդինատներ55°45′16″ հս․ լ. 22°31′08″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանԲալթիկ ծով
Գետաբերանի տեղակայումԲալթիկ ծով
Բարձրություն0 մ
Կոորդինատներ57°23′44″ հս․ լ. 21°32′40″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերԱբավա, Varduva?, Virvytė?, Վադակստե, Dabikinė River?, Žižma?, Šerkšnė?, Avižlys?, Uogys?, Q10409946?, Aunuva?, Gansė?, Varmė?, Knituoja? և Ciecere River?
ԵրկիրԼիտվա Լիտվա
Լատվիա Լատվիա
ԵրկրամասՎենտսպիլս, Վենտսպիլսի շրջան, Կուլդիգայի շրջան, Սալդուսի շրջան, Telšiai County? և Šiauliai County?
ՋրահավաքՎենտայի Լողավազան
Գետը Վիքիպահեստում

Վենտա (լատիշ․՝ Venta, լիտ.՝ Venta, գերմ.՝ Windau, լեհ.՝ Windawa), գետ Լիտվայում (որտեղ այն անվանում են Վյանտա) և Լատվիայում, թափվում է Բալթիկ ծով։ Երկարությունը 346 կմ է (որի 33 տոկոսը գտնվում է Լիտվայի տարածքում), ավազանի մակերեսը՝ 11 800 կմ²։ Առաջանում է Ժյամայտյան բարձրավանդակի Մյադայնիս և Վյանյու լճերից։

Գարնանը խորությունը 7 մետր է։ Ջրի միջին ծախսը (հոսքը) 95,5 մ³/վրկ է։ Վենտան հոսում է հարավից հյուսիս, այդ պատճառով էլ, ի տարբերություն Լատվիայի մյուս գետերի, նավարկությունը սկսվում է վերևից։ Լիտվայի սահմանում Վենտայի լայնությունը 40-50 մետր է, իսկ գետաբերանը՝ 150-200 մետր։ Այդ պատճառով էլ նրա գետաբերանին տեղակայված Վենտսպիլս նավահանգիստը դարձել է Լատվիայի ամենակարևոր նավահանգիստը[2]։

Առավել մեծ վտակներից են՝ Աբավա, Վիրվիտե, Վարդուվա, Վադակստե և Ցիեցերե։

Լիտվայի տարածքում Վյանտա գետի ափին են տեղակայված Ուժվենտիս, Կուրշենայ, Վյանտա, Վեկշնյայ և Մաժեյկյայ քաղաքները, իսկ Լատվիայի տարածքում՝ Կուլդիգա, Պիլտենե և Վենտսպիլս քաղաքները։

Վենտայի վրա է գտնվում նաև Եվրոպայի ամենալայն ջրվեժը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://videscentrs.lvgmc.lv/files/Udens/Udens_apsaimniekosana_plani_2021_2027/Ventas_UBA/Ventas%20UBAP%202022-2027%20pielikumi/II%20nod.%20pielikumi%20VUBA%20pdf/2.4.1.c.piel.UO%20apraksti.pdf
  2. «Գետի բնութագիրը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենտա» հոդվածին։