Հնդկաստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:19, 25 Մարտի 2024 տարբերակ, Կիմա34 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

https://en.wikipedia.org/wiki/History_of_India

Հնդկաստանի պատմություն

Հյուսիսային դարպաս - Հետևի կողմ - Ստուպա 1 - Սանչի բլուր 2013-02-21 4480-4481

Անատոմիական առումով ժամանակակից մարդիկ առաջին անգամ հայտնվել են Հնդկական ենթացամաքում73,000-55,000 տարի առաջ[1]: Հարավային Ասիայում մարդու մնացորդները թվագրվել են 30,000 տարի առաջ: Հարավային Ասիայում նստակյացությունը սկսվել է մ.թ.ա. մոտ 7000-ին մինչև մ.թ.ա. 4500-ը,երբ բնակավայրերում ի հայտ եկած կյանքը տարածվեց և աստիճանաբար վերածվեց Ինդոսի հովտի Հարապպայի քաղաքակրթության, [2]որը ծաղկեց մ.թ.ա. 2500-ից մինչև մ.թ.ա 1900-ը ներկայիս Պակիստանում և հյուսիս-արևմտյան Հնդկաստանում[2] :Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբին մշտական երաշտը ստիպեց Ինդոսի հովտի բնակչությունը ցրվել խոշոր քաղաքային կենտրոններից դեպի գյուղեր։ Հնդ-արիական ցեղերը Կենտրոնական Ասիայից տեղափոխվեցին Փենջաբ մի քանի անգամ անցնելով գաղթի ալիքներով: Վեդայական դարաշրջան (մ.թ.ա. 1500–500) նշանավորվել է նրանց Վեդաների ձևավորմամբ[3]։ Հասարակության սոցիալական կառուցվածքը շերտավորված էր վարնա համակարգի մեջ: Վարնաների (հինդուիզմ) բաժանումը պահպանված է մինչ օրս: Քոչվոր հնդարիացիները Ինդոս-Գանգեսյան հարթավայրից տարածվել են: Մոտ մ.թ.ա. 600 թ. առաջացավ նոր միջտարածաշրջանային մշակույթ: Փոքր ցեղերի առաջնորդները (ջանապադաներ) աստիճանաբար համախմբվեցին ավելի մեծ նահանգների (մահաջանապադաներ) մեջ: Տեղի ունեցավ երկրորդ խոշոր վերաբնակեցումը, որի ընթացքում տեղի ունեցավ նոր կրոնական գաղափարների զարգացում և հիմք դրեց ջայնիզմի և բուդդայականության վերելքին: Վերջինս սինթեզվեց թերակղզու նախկին կրոնական մշակույթների հետ՝ առաջացնելով հինդուիզմը։

Չանդրագուպտա Մայուրան տապալեց Նահդայի կայսրությունը և հիմնեց առաջին մեծ կայսրությունը Հին Հնդկաստանում՝ Մաուրյաների պետությունը: Մաուրիայի կայսրությունը փլուզվեց մ.թ.ա. 185 թվականին՝ այն ժամանակվա կայսր Բրիհադրաթայի սպանության արդյունքում, որը կատարվել է գեներալ Պուշյամիտրա Շունգան։ Շունգան շարունակում է ձևավորել Շունգա կայսրությունը թերակղզու հյուսիսում և հյուսիս-արևելքում, մինչդեռ հունա-բակտրիական թագավորությունը հավակնում էր հյուսիս-արևմուտքին և հիմնել էր Հնդկա-Հունական թագավորությունը: Հնդկաստանի տարբեր շրջաններ մ.թ. 4-6-րդ դարերում ղեկավարվել են բազմաթիվ դինաստիաների կողմից, ներառյալ Գուպտա կայսրությունը: Այս շրջանը, համարվում է հինդուական կրոնական և մտավոր վերածննդի շրջան՝ հայտնի է որպես Հնդկաստանի դասական կամ ոսկեդարի շրջան: Հնդկական քաղաքակրթության, մշակույթի և կրոնի ոլորտները տարածվեցին Ասիայի մեծ մասում, ինչը հանգեցրեց տարածաշրջանում հնդկականացված թագավորությունների ստեղծմանը, որի արդյունքում ձևավորվել է Մեծ Հնդկաստանը[4],[5] 7-րդ - 11-րդ դարերի միջակայքում ամենակարևոր իրադարձությունը Եռակողմ պայքարն էր, որը կենտրոնացած էր Կաննաուջում: Հարավային Հնդկաստանը հինգերորդ դարի կեսերից ունեցավ մի քանի կայսերական վերելքի շրջան: Չոլայի դինաստիան 11-րդ դարում նվաճեց հարավային Հնդկաստանը։ Մաթեմատիկայի պատմությունը Հնդկաստանում, ներառյալ հինդուական թվերը, ազդեցություն են թողել Արաբական աշխարհում մաթեմատիկայի և աստղագիտության զարգացման վրա, ներառյալ հինդու-արաբական թվային համակարգի ստեղծմանը[6]:

Հարավային Ասիա ՝ առանց ազգային սահմանների

Իսլամական նվաճողները 8-րդ դարում [7] նվաճեցին ժամանակակից Աֆղանստանը և Սինդը, որին հաջորդեցին Մահմուդ Ղազնևի արշավանքները[8]: Դելիի սուլթանությունը հիմնադրվել է մ.թ. 1206 թվականին Կենտրոնական Ասիայի թյուրքերի կողմից, ովքեր կառավարում էին հյուսիսային Հնդկական թերակղզու մեծ մասը մինչև 14-րդ դարի սկիզբը, բայց անկում ապրեցին 14-րդ դարի վերջին[9] բախվելով Դելլի սուլթանությանը[10]: Բենգալյան հարուստ սուլթանությունը նույնպես հայտնվեց որպես խոշոր տերություն, որը տևեց ավելի քան երեք դար[11]: Այս ժամանակաշրջանում նույնպես հայտնվեցին մի քանի հզոր հինդու պետություններ, հատկապես Վիջայանագարա կայսրությունը և Ռայպուրը: 15-րդ դարը նաև նկատելի դարձավ սիկհիզմի գալուստով։

Վաղ ժամանակակից շրջանը սկսվեց 16-րդ դարում, երբ Մեծ մողոլների կայսրությունը նվաճեց Հնդկական թերակղզու մեծ մասը՝[12] ազդարարելով նախաինդուստրիալիզացիոն շրջանը՝ դառնալով ամենամեծ համաշխարհային տնտեսությունը և արտադրական ուժը[13][14][15]: Մեծ մողոլների կայսրությունը աստիճանական անկում ապրեցին 18-րդ դարի սկզբին, ինչը հնարավորություն ստեղծեց վերահսկել Բենգալիայի մահուրաթաների, սիկհերի, միսորյանների, նիզամների և նավաբների և այլն[16][17]: 18-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը Հնդկաստանի խոշոր շրջանները աստիճանաբար միացվեցին Արևելահնդկական ընկերությանը, որը հանդես էր գալիս որպես ինքնիշխան տերություն բրիտանական կառավարության անունից: Հնդկաստանում Արևելահնդկական ընկերության ղեկավարությունից դժգոհությունը հանգեցրեց 1857 թվականի հնդկական ժողովրդական ապստամբության: Այնուհետև Հնդկաստանը կառավարվում էր անմիջապես բրիտանական թագի կողմից՝ բրիտանական Ռաջում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո անկախության համար համազգային պայքար սկսեց Հնդկական ազգային կոնգրեսը՝ Մահաթմա Գանդիի գլխավորությամբ։ Ավելի ուշ Համահնդկական մահմեդական լիգան հանդես եկավ առանձին մուսուլմաններով մեծամասնություն կազմող ազգային պետության օգտին: Բրիտանական Հնդկական կայսրությունը 1947 թվականի օգոստոսին բաժանվեց Հնդկաստանի տիրապետության և Պակիստանի տիրապետության՝ յուրաքանչյուրը ձեռք բերեց իր անկախությունը:

Ինդոսի հովտի քաղաքակրթություն, զարգացած փուլ (մ.թ.ա. 2600-1900 թթ.)
Հնդկական մշակութային գոտի
Հնդկաստանի պատմության թվագրությունը

Հարավային Ասիայի պատմական Ինդոսի հովտի քաղաքակրթություն(մ.թ.ա. 2600-1900 թթ.)Մ. Դայսոն

Ժամանակակից մարդիկ՝ Homo sapiens-ները, ծագել են Աֆրիկայում: Հետո, ընդհատումներով, ինչ-որ տեղ 60,000-80,000 տարի առաջ, նրանց փոքրիկ խմբերը սկսեցին մուտք գործել Հնդկական թերակղզու հյուսիս-արևմուտք[18][19]: Հավանական է թվում, որ սկզբում նրանք եկել են ափագծի ճանապարհով։ Գործնականում հավանական է, որ 55000 տարի առաջ թերակղզում եղել են Homo sapiens-ները, չնայած այն հանգամանքին, որ դրանցից հայտնաբերված ամենավաղ բրածոները թվագրվում են միայն մոտ 30000 տարի առաջ[20]:

Ըստ Միքայել Դ. Փետրագլիայի և Բրիդջետ Ալչինի

Գտնված գենետիկ կոդերը թույլ են տալիս ենթադրել, որ Հարավային Ասիայի գաղութացումը ժամանակակից մարդկանց կողմից հիմնավորվել է Աֆրիկայում: Հարավային Ասիայի պատմությունը ուսումնասիրող պատմաբան Մայքլ Հ. Ֆիշերը նշում է, որ վերը նշված միտքը իրականությանը մոտ է: Գիտնականները գտնում? են, որ Homo sapiens-ի առաջին հաջող տարածումը Աֆրիկայի սահմաններից դուրս և Արաբական թերակղզում տեղի է ունեցել դեռևս 80,000- 40,000 տարի առաջ, թեև կարող էին նախկինում անհաջող արտագաղթներ ևս լինել: Նրանց ժառանգներից ոմանք յուրաքանչյուր սերնդի մեջ ավելի են ընդլայնել մարդկային զբաղեցման տիրույթը՝ տարածվելով յուրաքանչյուր բնակելի հողի վրա, որին նրանք հանդիպել են[20]: Մարդկային ալիքներից մեկը տարածվել էր Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի հյուսիսային տաք և բերրի ափամերձ հողերի երկայնքով: Ի վերջո, տարբեր խմբեր մտան Հնդկաստան 75,000 - 35,000 տարի առաջ[21]

Հնագիտական ապացույցներրը վկայում են, անատոմիականորեն ժամանակակից մարդկանց ներկայությունը Հնդկական թերակղզում 78,000–74,000 տարի առաջ[22]:Այս տեսակետը վիճարկելի է: [23][24]Ժամանակակից մարդկանց կողմից Հարավային Ասիայի զբաղեցումը, ի սկզբանե որպես որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող խմբեր մեկուսանոլով վերածել են մեծ բազմազանության՝ մարդկային գենետիկական բազմազանությամբ զիջելով միայն Աֆրիկային[25]:

Ըստ Թիմ Դայսոնի

Գենետիկական հետազոտությունները նպաստել են թերակղզու ժողովրդի նախապատմության ուսումնասիրությունը: Մասնավորապես, տարածաշրջանում չափազանց բարձր է գենետիկական բազմազանության մակարդակը։ Իրոք, միայն Աֆրիկայի բնակչությունն է գենետիկորեն ավելի բազմազան: Սրանով նկատի ունեն այն հանգամանքը, երբ ենթախումբը, ինչպիսին է ցեղը, բխում է փոքր թվով «բնօրինակ» անհատներից: Ավելին, համեմատած աշխարհի շատ տարածաշրջանների հետ, ենթամայրցամաքի մարդանց մոտ համեմատաբար տարբեր են ներտոհմային ամուսնությունները, որոնք համեմատաբար բարձր մակարդակի կիրառմամբ են հանդիպել[25]:

Նեոլիթ

Նոր քարի դարում մոտավորապես 9000 տարի առաջ Ինդոս գետի արևմտյան ծայրամասերում առաջացել են ցեղային միություններ, որոնք աստիճանաբար վերածվել են Ք.ա. երրորդ հազարամյակում Ինդոսի հովտի քաղաքակրթության: [2][26]Ըստ Թիմ Դայսոնի՝ «7000 տարի առաջ գյուղատնտեսությունը հաստատապես կիրառելի էր Բելուջիստանում.. [և] դանդաղորեն տարածվել էր դեպի արևելք՝ դեպի Ինդոսի հովիտ»[27]

Միջին քարի դար ժայռապատկեր Մադհյա Պրադեշ), ցույց է տալիս վայրի կենդանու հարձակում որսորդների վրա։ Թեև ժայռապատկերների արվեստն ուղղակիորեն չի թվագրվել[18], ենթադրովում է, որ շատ նկարներ ավարտվել են մ.թ.ա. 8000 թվականին[19], իսկ որոշները՝ մի փոքր ավելի վաղ[20]:

Մայքլ Ֆիշերն ավելացնում է.

Հաստատված գյուղատնտեսական հասարակության ամենավաղ հայտնաբերված օրինակը Մեհրգարհում է՝ Բոլանի լեռնանցքի և Ինդուսի հարթավայրի միջև ընկած բլուրներում (այսօր՝ Պակիստանում) (տես Քարտեզ 3.1): Դեռևս մ.թ.ա. 7000 թվականից այնտեղի համայնքները սկսեցին ավելի մեծ աշխատանք կատարել և ներդնել հողը պարարտացնելու և հացահատիկ արտադրող որոշակի բույսեր տնկելու, մշակելու և բերքահավաքի աշախատանքներ իրականացնելու աշխատանքները: Նրանք նաև ընտելացրեցին կենդանիներին, այդ թվում՝ ոչխարների, այծերի, խոզերի և եզների:

Բրոնզի դար (մոտ 3300 – մոտ 1800 մ.թ.ա.)

Ինդոսի հովտի քաղաքակրթություն

Հնդկական թերակղզում բրոնզի դարաշրջանը սկսվել է մոտավորապես մ.թ.ա. 3300 թվականին: Ինդոսի հովտի Քաղաքակրթության բնօրրանն ամենաընդարձակն էր [28]և ուներ ավելի քան հինգ միլիոն բնակչություն[29]:

Քաղաքակրթությունը հիմնականում կենտրոնացած էր ժամանակակից Պակիստանում ՝ Ինդոս գետի ավազանում, և Գարգար-Հակրա գետի ավազանում:Ինդոսի քաղաքակրթությունը ծաղկում է ապրել մոտավորապես մ.թ.ա. 2600-1900 թվականներին՝ նշանավորելով քաղաքային քաղաքակրթության սկիզբը Հնդկական թերակղզում։ Այն ներառում էր այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Խարապպան, Գանվերիվալը և Մոհենջո-Դարոն ժամանակակից Պակիստանում, և Դհոլավիրան Կալիբանգան, Ռահիգարհին և Լոթալը՝ ժամանակակից Հնդկաստանում։

Հնում Ինդոս գետի հովտի բնակիչները՝ խարապպաները, մշակեցին մետաղագործության և արհեստագործության նոր տեխնիկա և արտադրեցին պղինձ, բրոնզ, կապար և անագ[30]։ Քաղաքակրթությունը հայտնի է աղյուսից կառուցված իր քաղաքներով և ճանապարհների ջրահեռացման համակարգով և ենթադրվում է, որ ունեցել է ինչ-որ քաղաքային կազմակերպություն[31]: Քաղաքակրթությունը մշակել է նաև ինդուսական գիր, որն այժմ չվերծանված է[32]: Սա է պատճառը, որ խարապերեն լեզուն ուղղակիորեն չի հաստատվում, իսկ նրա պատկանելությունը՝ անորոշ է[33]

Կիկլոպյան ամրություն Դոլմեն կանգնեցվել է նեոլիթյան մարդկանց կողմից Հնդկաստանի Կերալանահանգի Մարայուր քաղաքում

Ինդոսի հովտի քաղաքակրթության փլուզումից հետո բնակիչները գաղթել են Ինդոսի և Գարգար-Հակրա գետերի հովիտներից դեպի Գանգես-Յամունա ավազանի Հիմալայան ստորոտներ[34]։

2-րդ հազարամյակի ընթացքում Օխերի գունավոր խեցեղենի մշակույթը եղել է Գանգես Յամունա Դոաբ շրջանում: Սրանք գյուղական բնակավայրեր էին, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և որսորդությամբ։ Նրանք օգտագործում էին պղնձե գործիքներ՝ կացիններ, նիզակներ, նետեր և սրեր և ունեին ընտանի կենդանիներ[35]։

Երկաթի դար (մոտ 1800 – 200 մ.թ.ա.)

Վեդայական ժամանակաշրջան (մոտ 1500 – 600 մ.թ.ա.)

Սկսած մոտ. Մ.թ.ա. 1900 թվականին հնդ-արիական ցեղերը Կենտրոնական Ասիայից տեղափոխվեցին Փենջաբ գաղթի մի քանի ալիքներով[36][37]: Վեդայական շրջանը այն ժամանակաշրջանն է, երբ ստեղծվել են Վեդաները՝ հնդ - արիական ժողովրդի ծիսական օրհներգերը։ Վեդայական մշակույթը տարածված է եղել հյուսիս-արևմտյան Հնդկաստանի մի մասում, մինչդեռ Հնդկաստանի մյուս մասերը ունեին հստակ մշակութային ինքնություն: Այս ժամանակաշրջանում Հնդկական թերակղզու շատ շրջաններ անցել էին երկաթի դարի շրջանը[38]

Քարի դար (6,000 Մ.թ.ա .BCE) Հնդկաստանի Կերալա քաղաքի Էդակկալ քարանձավների փորագրությունները:

Վեդայական մշակույթը նկարկայացված է վեդաների տեքստերում, որոնք սուրբ են համարվում հինդուների համար: Վերջիններս բանավոր կազմվել և փոխանցվել են վեդական սանսկրիտով՝Հնդկերենի այբուբենը։ Վեդաները Հնդկաստանում պահպանված հնագույն տեքստերից են[39]: Վեդայական շրջանը, որը տևեց մոտավորապես մ.թ.ա. 1500-ից մինչև 500 թվականը[40][41], նպաստեց Հնդկական թերակղզու մի քանի մշակութային ուղղությունների միավորմանը[42]:

Վեդայական հասարակություն

Պատմաբանները վերլուծել են Վեդաները՝ Վեդայական մշակույթը Փենջաբի տարածաշրջանում և Գանգեսի վերին հարթավայրում տեղորոշելու համար[39]: Ծառը և կովը սրբացվել են Աթարվա Վեդայի ժամանակաշրջանում[43]: Ավելի ուշ հնդկական փիլիսոփայության հասկացություններից շատերը, ինչպես դհարման, իրենց արմատներն են գտնում Վեդայական նախորդներից[44]:

Վաղ վեդայական հասարակությունը նկարագրված է Ռիգվեդայում՝ ամենահին վեդայական տեքստում, որը ենթադրվում է, որ կազմվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում[45],[46] Հնդկական թերակղզու հյուսիսարևմտյան տարածաշրջանում[47]։ Այս ժամանակ արիական հասարակությունը բաղկացած էր հիմնականում ցեղային և հովվական խմբերից, որոնք տարբերվում էին Հարապական վերաբնակեցումից[48]: Վաղ հնդ-արիական ներկայությունը, հավանաբար, մասամբ համապատասխանում է օխրայով գունավոր խեցեղենի մշակույթին հնագիտական շերտին[49]:

Ռիգվեդական ժամանակաշրջանի վերջում արիական հասարակությունը սկսեց ընդլայնվել Հնդկական թերակղզու հյուսիսարևմտյան շրջանից դեպի արևմտյան Գանգեսի հարթավայր[50] [51].։ Այն դառնում էր ավելի գյուղատնտեսական և սոցիալապես կազմակերպվում էր չորս վարնաների կամ սոցիալական դասերի հիերարխիայի շուրջ: Այս սոցիալական կառուցվածքը բնութագրվում էր ինչպես հյուսիսային Հնդկաստանի բնիկ մշակույթների հետ համախմբմամբ[52]: Այս ժամանակաշրջանում նախորդ փոքր ցեղային միավորներից և ցեղապետություններից շատերը սկսեցին միավորվել Ջանապադաների մեջ (միապետական, պետական մակարդակի քաղաքականություն)[53][54]:

Մեհրգարհի ավերակներ

Ջանապադաս

Երկաթի դարաշրջանը Հնդկական թերակղզում մ.թ.ա. մոտ 1200-ից մինչև մ.թ.ա. 6-րդ դարը սահմանվում է եղել ՝ Ջանապադաների վերելքով, որոնք հանդիսացել են թագավորություններ՝ հատկապես Գուրու, Պանչալա, Կոսալա, Վիդեհա երկաթի դարաշրջանի թագավորությունները[55][56]:

Գուրու թագավորությունը (մոտ 1200–450 մ.թ.ա.) Վեդայական ժամանակաշրջանի առաջին պետական մակարդակով հասարակությունն էր, որը համապատասխանում էր երկաթի դարաշրջանի սկզբին Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում, մոտ մ.թ.ա. 1200–800 թթ., [57]ինչպես նաև Աթարվավեդայի կազմով[58]։ Գուրու պետությունը կազմակերպեց վեդայական ծիսական երգերի հավաքածուների մեջ : Գուրու նահանգի երկու առանցքային դեմքերն էին թագավոր Պարիկշիտը և նրա իրավահաջորդ Ջանամեջայան՝ ովքեր այս շրջանը վերածել էին հյուսիսային Հնդկաստանի գերիշխող քաղաքական, սոցիալական և մշակութային ուժի[59]: Երբ Գուրու թագավորությունը անկում ապրեց, վեդական մշակույթի կենտրոնը տեղափոխվեց նրանց արևելյան հարևանների՝ Պանչալայի թագավորության: Ենթադրվում է, որ գտնված հնագիտական մշակույթը, որը ծաղկել է հյուսիսային Հնդկաստանի Հարյանա և արևմտյան Ուտար Պրադեշ շրջաններում մ.թ.ա. մոտ 1100-600 թվականներին, ենթադրվում է, որ համապատասխանում է Գուրու և Պանչալա թագավորություններին:

Ինդոսի հովտի քաղաքակրթություն,զարգացման փուլ (մ.թ.ա. 2600-1900 թթ.)

Ուշ վեդական ժամանակաշրջանում Վիդեհայի թագավորությունը հայտնվեց որպես վեդայական մշակույթի նոր կենտրոն, որը գտնվում էր նույնիսկ ավելի հեռու դեպի արևելք (այսօր Նեպալի և Բիհար նահանգում)՝ հասնելով իր նշանավոր թագավոր Ջանակայի ժամանակները, որի արքունիքը հովանավորում էր բրահմաիմաստուններին և փիլիսոփաներին, ինչպիսիք էին Յաջնավալկյան, Արունին և Գարգի Վաչակնավին[60]: Այս ժամանակաշրջանի ավարտը համապատասխանում է Հյուսիսային Հնդկաստանում ավելի ու ավելի մեծ պետությունների և թագավորությունների համախմբմանը, որոնք կոչվում են Մահարաջդրա:

Երկրորդ վերաբնակեցումը (մոտ 600 – 200 մ.թ.ա.)

Մ.թ.ա. 800-ից 200-ը ընկած ժամանակահատվածում ձևավորվեց Շրամանա շարժումը, որից առաջացան ջայնիզմն և բուդդայականությունը։ Այս ժամանակաշրջանում գրվել են Ուպանիշադները[61]։ Ք.ա. 500-ից հետո սկսվեց այսպես կոչված «երկրորդ վերաբնակեցումը»՝ նոր քաղաքային բնակավայրերով[62], որոնք առաջացան Գանգեսի հարթավայրում[63][64]։ «երկրորդ վերաբնակեցման»՝ հիմքերը դրվել են մ.թ.ա. 600-ից առաջ՝ Գարգար-Հակրա և Վերին Գանգես հարթավայրի մոխրագույն ներկված խեցեղենի մշակույթում; Չնայած դրանց մեծ մասը փոքր գյուղատնտեսական գյուղեր էին, «մի քանի տասնյակ» տեղամասեր ի վերջո համախմբվեցին որպես համեմատաբար մեծ բնակավայրեր, որոնք կարելի է բնութագրել որպես քաղաքներ, որոնցից ամենամեծն ամրացված էր խրամներով և հողակույտներով պատրաստված փայտե շինություններով[65]:

Մոհենջո Դարո, Ինդոսի հովտի ամենամեծ քաղաքներից մեկը։ Մեծ բաղնիքի տեսքը, որը ցույց է տալիս շրջակա քաղաքային դասավորությունը:

Կենտրոնական Գանգեսի հարթավայրը, որտեղ Մագադան մեծ նշանակություն է ձեռք բերել՝ կազմելով Մաուրյաների պետության հիմքը, մշակութային հստակ տարածք էր, որտեղ նոր պետություններ ի հայտ եկան մ.թ.ա. 500-ից հետո[66]: Այն կրել է վեդայական մշակույթի ազդեցությունը, սակայն զգալիորեն տարբերվել է Կուրու-Պանչալա շրջանից[67]։ Այն «Հարավային Ասիայում բրնձի ամենավաղ հայտնի մշակման տարածքն էր և մ.թ.ա. 1800 թվականին եղել է զարգացած նեոլիթյան բնակչության տեղանքը, որը կապված էր Չիրանդի և Չեչարի վայրերի հետ»։ Այս տարածաշրջանում շարժումները ծաղկեցին, և առաջացան ջայնիզմն ու բուդդայականությունը[61]։

Բուդդայականւթյուն և ջայնիզմ

Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ.ա. 400 թվականը եղել է ամենավաղ Ուպանիշադների կազմման շրջանը [68][69][70], որոնք կազմում են դասական հինդուիզմի տեսական հիմքը և հայտնի են նաև որպես Վեդանտա(Վեդաների եզրակացություն)[71]:

Հնդկաստանի աճող ուրբանիզացիան մ.թ.ա. 7-րդ և 6-րդ դարերում հանգեցրեց նոր ասկետական կամ «Śramaṇa շարժումների» աճին, որոնք մարտահրավեր էին նետում ծեսերի կատարման բովանդակությանը: Մահավիրա (մոտ մ.թ.ա. 599–527), ջայնիզմի ջատագովը և Գաուտամա Բուդդան (մոտ մ.թ.ա. 563–483), բուդդայականության հիմնադիրը, այս շարժման ամենահայտնի պատկերանշաններն էին[72]։ Սամսարաման առաջացրել է ծննդյան և մահվան ցիկլի, սամսարա հասկացության և ազատագրման հայեցակարգը[73]: Բուդդան գտավ ոսկե միջինը, որը բարելավեց ծայրահեղ ասկետիզմը, որը ներառված էր Սամսարաման կրոններում:[74]

Դհոլավիրա՝ Ինդոսի հովտի քաղաքակրթության պատկանող քաղաք, որտեղ աստիճանաբար կառուցված ջրամբարներում ջրի մակարդակը հասնում է աստիճաններին։

Մոտավորապես միևնույն ժամանակ, Մահավիրան (ջայնիզմի 24-րդ Տիրտանկարան) քարոզեց աստվածաբանություն, որը հետագայում պետք է դառնար ջայնիզմ: Այնուամենայնիվ, ջայնական գաղափարախոսությունը ենթադրում էր, որ Տիրթանկարասի ուսմունքները նախորդել են բոլոր հայտնի ժամանակներին, և գիտնականները ևս կարծում են, որ Պարշվանաթան (մոտ 872 – մոտ մ.թ.ա. 772), որին տրվել է 23-րդ Տիրթհանկարայի կարգավիճակ, պատմական անձնավորություն է եղել: Ենթադրվում է, որ Վեդաները վավերագրել են մի քանի Տիրթանկարաներ և մի ասկետական կարգ, որը նման է Շրամանա շարժմանը[75]:

Այս ժամանակաշրջանում ստեղծվել են Ռամայանա և Մահաբհարատա էպոսները[76]։ Մահաբհարատան մնում է աշխարհի ամենաերկար մեներգը[77]:Պատմաբանները նախկինում ենթադրում էին,որ «էպիկական դարաշրջանը» եղել է որպես այս երկու էպիկական բանաստեղծությունների միջավայր, սակայն այժմ գիտակցում են, որ տեքստերը դարերի ընթացքում անցել են զարգացման բազմաթիվ փուլեր[78]: Ենթադրվում է, որ այս էպոսների գոյություն ունեցող տեքստերը պատկանում են հետվեդայական դարաշրջանին՝ Ք.ա. 400 մ.թ.ա. և մ.թ. 400թ.[78][79]

Մահաբհարտա

Ժամանակահատվածը Մ.թա. 600-ից մինչև մ.թ.ա. մ.թ.ա. 300 թվականների միջակայքում Մահաբհարտան հանդես եկավ , տասնվեց հզոր և հսկայական թագավորությունների և Օլիգարխիկ հանրապետությունների) վերելքին։ Այս Մահաբհարտան զարգացել և ծաղկել է հյուսիս-արևմուտքում գտնվող Գանդարայից մինչև Բենգալիա ՝ Հնդկական թերակղզու արևելյան մասում և ներառում է տրանս-Վինդյան շրջանի մասերը[80]: Հին բուդդայական տեքստերը, ինչպիսիք են Aṅguttara Nikāya-ն[81], հաճախակի հղում են անում այս տասնվեց մեծ թագավորություններին և հանրապետություններին՝ Անգա, Ասակա, Ավանտի, Չեդի, Գանդարա, Կաշի, Կամբոջա (⎘ Կամբոջի (ցեղ)), Կոսալա, Կուրու, Մագադա, Մալլա, Մացյա (կամ Մաչչա), Պանչալա, Սուրասենա, Վրջի և Վացա։ Այս ժամանակաշրջանը Հնդկաստանում տեղի ունեցավ վերաբնակեցման երկրորդ խոշոր վերելքը անցում կատարելով ՝ Ինդոսի հովտի քաղաքակրթությունից հետո Հարապպայի քաղաքակրթություն[82]:

Լոթալում լվացարանի ջրահեռացման համակարգի հնագիտական մնացորդներ

Վաղ «հանրապետությունները» կամ գանասաղան[83], ինչպիսիք են Շաքյասը, Կոլյասը, Մալլակասը և Լիչավիսը, ունեին հանրապետական կառավարություններ։ Gaṇasaṅghas, ինչպիսիք են Mallakas-ը, որի կենտրոնը գտնվում է Կուսինագարա քաղաքում, և Vajjika League-ը, որը կենտրոնացած է Վայշալի քաղաքում, գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում և որոշ տարածքներում պահպանվել է մինչև 4-րդ դարը: մ.թ.[84]Վաջի Մահաջանապադայի իշխող համադաշնային կլաններից ամենահայտնին Լիկչավիներն էին[85]:

Այս ժամանակաշրջանը հնագիտական համատեքստում համապատասխանում է Հյուսիսային սև փայլեցված իրերի մշակույթին: Հատկապես կենտրոնացած լինելով Կենտրոնական Գանգեսի հարթավայրում, բայց նաև տարածվելով հյուսիսային և կենտրոնական Հնդկական թերակղզու հսկայական տարածքներում՝ այս մշակույթը բնութագրվում է խոշոր քաղաքների առաջացմամբ՝ հսկայական ամրություններով, բնակչության զգալի աճով, սոցիալական շերտավորման ավելացմամբ, առևտրի լայն ցանցերով, շինարարությամբ։ Հասարակական ճարտարապետության և ջրային ուղիների, արհեստագործական մասնագիտացված արդյունաբերության, կշիռների համակարգի, դակիչով նշագրված մետաղադրամների և բրահմիի և գրերի ներմուծմամբ [86][87]: Այդ ժամանակ ազնվականների լեզուն սանսկրիտ էր, մինչդեռ հյուսիսային Հնդկաստանի ընդհանուր բնակչության լեզուները կոչվում են պրակրիտներ։

Տասնվեց թագավորություններից շատերը միավորվել էին չորս խոշորների մեջ մ.թ.ա. 500/400 թվականներին՝ Գաուտամա Բուդդայի ժամանակաշրջանում։ Այս չորսն էին Վացա, Ավանտին, Կոսալան և Մագադան[82]:

Երեք դրոշմակնիքներ և դրանց կաղապարները, որոնք կենդանիների կողքին կրում են ինդոսի գրառման կերպարներ՝ «միաեղջյուր» (ձախ), ցուլ (կենտրոնում) և փիղ (աջից); Գիմեի թանգարան
Բուդդայի դիակիզման վայր՝ Քուշինագար
Մահաջանապադաս (մոտ 500 մ.թ.ա.)


19-րդ դարի սկզբի ձեռագիր Ռիգվեդա
MS Հնդկաստան 37,Իսա Ուպանիսադ
Վարդաման Քեելակույլկուդի


Քուշինագար քաղաքը մ.թ.ա. 5-րդ դարում, ըստ մ.թ.ա. 1-ին դարի ֆրիզի Սանչի Ստուպա 1 Հարավային դարպասում
Ուշ վեդական դարաշրջանի քարտեզ, որը ցույց է տալիս Արիավարտայի սահմանները Ջանապադասի հետ հյուսիսային Հնդկաստանում, երկաթի դարաշրջանի թագավորությունների սկիզբը Հնդկաստանում՝ Կուրու, Պանչալա, Կոսալա, Վիդեհա

Ծանցանկ

Ծանոթագրություններ

  1. Petraglia, Michael D.; Allchin, Bridget (2007-05-22). The Evolution and History of Human Populations in South Asia: Inter-disciplinary Studies in Archaeology, Biological Anthropology, Linguistics and Genetics (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 978-1-4020-5562-1.
  2. 2,0 2,1 2,2 Petraglia, Michael D.; Allchin, Bridget (2007-05-22). The Evolution and History of Human Populations in South Asia: Inter-disciplinary Studies in Archaeology, Biological Anthropology, Linguistics and Genetics (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 978-1-4020-5562-1.
  3. The Cambridge History of Southeast Asia: From Early Times to c. 1800, Band 1 by Nicholas Tarling, էջ. 281
  4. Flood, Gavin. Olivelle, Patrick. 2003. The Blackwell Companion to Hinduism. Malden: Blackwell. էջ. 273–274
  5. Flood, Gavin. Olivelle, Patrick. 2003. The Blackwell Companion to Hinduism. Malden: Blackwell. էջ 273–274.
  6. Essays on Ancient India by Raj Kumar 199
  7. Al Baldiah wal nahaiyah vol: 7 p. 141 "Conquest of Makran"
  8. Meri, Josef W. (2005), Medieval Islamic Civilization: An Encyclopedia Routledge, ISBN 978-1-135-45596-5
  9. .{{Kumar, Sunil (2013). "Delhi Sultanate (1206-1526)". In Bowering, Gerhard (ed.). The Princeton Encyclopedia of Islamic Political Thought. Princeton University Press. pp. 127–128. ISBN 978-0-691-13484-0.}}
  10. .{{Sohoni, Pushkar (2018). The Architecture of a Deccan Sultanate: Courtly Practice and Royal Authority in Late Medieval India. London: I.B. Tauris. ISBN 978-1-78453-794-4.}}
  11. Eaton, Richard M. (1996). The rise of Islam and the Bengal frontier, 1204-1760. Comparative studies on Muslim societies. Berkeley Los Angeles London: University of California Press. ISBN 978-0-520-20507-9.
  12. Կաղապար:"India before the British: The Mughal Empire and its Rivals, 1526–1857". University of Exeter."India before the British: The Mughal Empire and its Rivals, 1526–1857". University of Exeter.
  13. Parthasarathi, Prasannan (11 August 2011). Why Europe Grew Rich and Asia Did Not: Global Economic Divergence, 1600–1850. Cambridge University Press. pp. 39–45. ISBN 978-1-139-49889-0.
  14. Maddison, Angus (25 September 2003). Development Centre Studies The World Economy Historical Statistics: Historical Statistics. OECD Publishing. pp. 259–261. ISBN 9264104143
  15. Harrison, Lawrence E.; Berger, Peter L., eds. (2006). Developing cultures: case studies. New York: Routledge. ISBN 978-0-415-95279-8. OCLC 60419476.
  16. Copland, Ian; Mabbett, Ian; Roy, Asim; Brittlebank, Kate; Bowles, Adam (2013-05-02). A History of State and Religion in India. Routledge. ISBN 978-1-136-45950-4.
  17. Worrall, David (2016-02-24). Islam on the Romantic Period Stage: Hyder Ali, Tippoo Saib and Beyond the Captivity Narrative. Routledge. էջեր 167–184.
  18. 18,0 18,1 Taçon, Paul S.C. (17 October 2018). "The Rock Art of South and East Asia". In David, Bruno; McNiven, Ian J. (eds.). The Oxford Handbook of the Archaeology and Anthropology of Rock Art. Oxford University Press(⎘ Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն). pp. 181–. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-19-084495-0.
  19. 19,0 19,1 Petraglia, Michael D.; Allchin, Bridget, eds. (2007). «The Evolution and History of Human Populations in South Asia». Vertebrate Paleobiology and Paleoanthropology Series. doi:10.1007/1-4020-5562-5.
  20. 20,0 20,1 20,2 Dyson, Tim (2018). A population history of India: from the first modern people to the present day (First Edition ed.). Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-882905-8. OCLC 1027114466. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  21. Fisher, Michael Herbert (2018). An environmental history of India: from earliest times to the twenty-first century. New approaches to Asian history. Cambridge, United Kingdom ; New York, NY: Cambridge University Press. ISBN 978-1-107-11162-2.
  22. {{Tuniz, Claudio; Gillespie, Richard; Jones, Cheryl (16 June 2016). The Bone Readers: Science and Politics in Human Origins Research. Routledge. էջ. 163–. ISBN 978-1-315-41888-9.}}
  23. Mellars, Paul; Gori, Kevin C.; Carr, Martin; Soares, Pedro A.; Richards, Martin B. (2013-06-25). «Genetic and archaeological perspectives on the initial modern human colonization of southern Asia». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 110 (26): 10699–10704. doi:10.1073/pnas.1306043110. ISSN 0027-8424.
  24. Petraglia, Michael D.; Haslam, Michael; Fuller, Dorian Q.; Boivin, Nicole; Clarkson, Chris (25 March 2010). "Out of Africa: new hypotheses and evidence for the dispersal of Homo sapiens along the Indian Ocean rim" (PDF). Annals of Human Biology. 37 (3): 288–311. doi:10.3109/03014461003639249. PMID 20334598. S2CID 6421383.
  25. 25,0 25,1 Dyson, Tim (2018). A population history of India: from the first modern people to the present day (First Edition ed.). Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-882905-8. OCLC 1027114466. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  26. Dyson, Tim (2018). A population history of India: from the first modern people to the present day (First Edition ed.). Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-882905-8. OCLC 1027114466. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  27. Fisher, Michael Herbert (2018). An environmental history of India: from earliest times to the twenty-first century. New approaches to Asian history. Cambridge, United Kingdom ; New York, NY: Cambridge University Press. ISBN 978-1-107-11162-2.
  28. Fisher, Michael Herbert (2018). An environmental history of India: from earliest times to the twenty-first century. New approaches to Asian history. Cambridge, United Kingdom ; New York, NY: Cambridge University Press. ISBN 978-1-107-11162-2.
  29. McIntosh, Jane (2008). The ancient Indus Valley: new perspectives. ABC-CLIO's understanding ancient civilizations series. Santa Barbara, Calif: ABC-CLIO. ISBN 978-1-57607-907-2. OCLC 144773528.
  30. Kenoyer, Jonathan Mark (1991-12). «The Indus Valley Tradition of Pakistan and western India». Journal of World Prehistory. 5 (4): 331–385. doi:10.1007/bf00978474. ISSN 0892-7537.
  31. Jha, D.N. (2015-12). «Book Review: Noboru Karashima, ed., A Concise History of South India: Issues and Interpretations». Studies in People's History. 2 (2): 255–260. doi:10.1177/2348448915600956. ISSN 2348-4489.
  32. DeVon, Holli A. (2018-07). «Council for the Advancement of Nursing Science July/August 2018». Nursing Outlook. 66 (4): 423–424. doi:10.1016/j.outlook.2018.06.002. ISSN 0029-6554.
  33. DeVon, Holli A. (2018-07). «Council for the Advancement of Nursing Science July/August 2018». Nursing Outlook. 66 (4): 423–424. doi:10.1016/j.outlook.2018.06.002. ISSN 0029-6554.
  34. Sarkar, Anindya; Mukherjee, Arati Deshpande; Bera, M. K.; Das, B.; Juyal, Navin; Morthekai, P.; Deshpande, R. D.; Shinde, V. S.; Rao, L. S. (2016-05-25). «Oxygen isotope in archaeological bioapatites from India: Implications to climate change and decline of Bronze Age Harappan civilization». Scientific Reports (անգլերեն). 6 (1). doi:10.1038/srep26555. ISSN 2045-2322.
  35. Singh, Upinder (2008). A history of ancient and early medieval India: from the Stone Age to the 12th century. New Delhi ; Upper Saddle River, NJ: Pearson Education. ISBN 978-81-317-1120-0.
  36. Stein, Burton; Arnold, David (2010). A history of India. The Blackwell history of the world (2nd ed. / edited by David Arnold ed.). Chichester, U.K. ; Malden, MA: Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-9509-6. OCLC 459211897.
  37. Kulke, Hermann; Rothermund, Dietmar (2004-08-26). «A History of India». doi:10.4324/9780203391266. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  38. Singh, Upinder (2008-05-12). Infectious Polymyositis. Cambridge University Press. էջեր 491–494.
  39. 39,0 39,1 Meyer, Éric (1983-04). «K. Antonova, G. Bongard-Levine, G. Kotovski, Histoire de l'Inde, Moscou, Éditions du Progrès, 1979, 676 p.». Annales. Histoire, Sciences Sociales. 38 (2): 280–281. doi:10.1017/s0395264900092581. ISSN 0395-2649.
  40. Mackenzie, Lynn (1995). Non-Western art: a brief guide. Englewood Cliffs, N.J: Prentice Hall. ISBN 978-0-13-104894-2.
  41. MacKenzie, Lynn (1995). Non-Western Art: A Brief Guide. Prentice Hall. p. 151. ISBN 978-0-13-104894-2. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. Romila Thapar, A History of India: Part 1, էջ. 29–30.
  43. Singhal, K. C.; Gupta, Roshan (2003). The Ancient History of India, Vedic Period: A New Interpretation. New Delhi: Atlantic Publishers & Distributors. էջ. 150–151. ISBN 81-269-0286-8. OCLC 53360586.
  44. Day, Terence P. (1982). The conception of punishment in early Indian literature. Editions in the study of religion. Canadian Corporation for Studies in Religion. Waterloo, Ont: Wilfrid Laurier Univ. Pr. ISBN 978-0-919812-15-4.
  45. Duiker, William J.; Spielvogel, Jackson J. (2019). World history (Ninth edition ed.). Australia ; [Boston, MA]: Cengage. ISBN 978-1-337-40104-3. OCLC 1063643192. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  46. Nelson, James M., ed. (2009). «Psychology, Religion, and Spirituality». doi:10.1007/978-0-387-87573-6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  47. Flood, Gavin D. (1996). An introduction to Hinduism. New York, NY: Cambridge University Press. ISBN 978-0-521-43304-4.
  48. Flood, Gavin Dennis (13 July 1996). An Introduction to Hinduism. Cambridge University Press. p. 37. ISBN 978-0-521-43878-0.
  49. Reddy 2003, էջ A11.
  50. Reddy, Krishna (2003). Indian History. New Delhi: Tata McGraw Hill. ISBN 978-0-07-048369-9. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  51. Reddy, Krishna (2003). Indian History. New Delhi: Tata McGraw Hill. ISBN 978-0-07-048369-9.
  52. Samuel. 2010, p. 48–51, 61–93.Early Mediaeval India, էջ 200 Witzel, 1995 Samuel, 2010, էջ 48-51, 61-93 Hiltebeitel, 2007, էջ 8-10 Samuel, 2010, էջ 49-50 Kulke, Rothermund, էջեր 39–40... 77 ԿԲ (5983 բառ) - 22:20, 9 Մարտի 2024
  53. Kulke, Hermann; Rothermund, Dietmar (1998). A history of India (3rd ed ed.). London : New York: Routledge. ISBN 978-0-415-15481-9. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  54. Singh, Upinder (2008), A History of Ancient and Early Medieval India: From the Stone Age to the 12th Century, Pearson, ISBN 978-81-317-1120-0
  55. Lanman, Charles Rockwell (1912) [First published 1884]. A Sanskrit reader: with vocabulary and notes. Boston: Ginn & Co. OCLC 633836. ... jána, m. creature; man; person; in plural, and collectively in singular, folks; a people or race or tribe ... cf. γένος, Lat. genus, Eng. kin, 'race' ...
  56. Potter, Stephen; Sargent, Laurens (1974). Pedigree. The origins of words from nature. Arnold Lent book. New York: Taplinger. ISBN 978-0-8008-6248-0.
  57. {{Basu, Abhijit (2013). Marvels and Mysteries of the Mahabharata. Leadstart publishing. p. 153. ISBN 978-93-84027-47-6.}}
  58. Witzel, Michael (1995). "Early Sanskritization. Origins and Development of the Kuru State". Electronic Journal of Vedic Studies. 1 (4): 1–26. doi:10.11588/ejvs.1995.4.823. Archived from the original on 7 April 2022. Retrieved 20 November 2018.
  59. Dwyer, Rachel (1991-06). «Collete Caillat: Dialectes dans les litteratures indo-aryennes. Actes du Colloque International organisç par I'UA 1058 sous les auspices du CNRS... 16-18 Septembre 1986. (Publications de l'lnstitut duCivilisations Indienne, Série in-8°, Fasc. 55.) xv, 579. Paris: Institut de Civilisation Indienne, 1989. (Diffusion: Edition-Diffusion de Boccard.)». Bulletin of the School of Oriental and African Studies. 54 (2): 386–389. doi:10.1017/s0041977x0001510x. ISSN 0041-977X.
  60. Bhattacharya, Priyama; Chatterjee, Diptendu; Sarkar, Pranabesh; Ghosh, Kusum; Bandyopadhyay, Arup Ratan (2019). «Association of fat patterning, type 2 diabetes mellitus and MTHFR gene polymorphism: a study among the two ethnic groups of Tripura, North-East India». European Journal of Clinical and Experimental Medicine. 17 (3): 209–213. doi:10.15584/ejcem.2019.3.2. ISSN 2544-2406.
  61. 61,0 61,1 Samuel 2010.
  62. Padoux, André (2008-10-01). «Geoffrey Samuel, The Origins of Yoga and Tantra. Indic Religions to the Thirteenth Century». Archives de sciences sociales des religions (144): 163–274. doi:10.4000/assr.19863. ISSN 0335-5985.
  63. "The beginning of the historical period, c. 500–150 BCE". Encyclopædia Britannica(⎘ Բրիտանիկա հանրագիտարան). 2015
  64. Samuel 2010, pp. 42–48.
  65. Heitzman, James (31 March 2008). The City in South Asia. Routledge. pp. 12–13. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-1-134-28963-9.
  66. Samuel 2010, pp. 48–51
  67. Samuel 2010, p. 61.
  68. Flood, Gavin Dennis (1996). An Introduction to Hinduism. Cambridge University Press(⎘ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն). p. 82. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-521-43878-0.
  69. Mascaró, Juan (1965). The Upanishads. Penguin Books. pp. 7–. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-14-044163-5.
  70. Olivelle, Patrick (2008). Upaniṣads. Oxford University Press(⎘ Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն). pp. xxiv–xxix. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-19-954025-9.
  71. Baumann, Martin (2010). "Hinduism". In Melton, J. Gordon; Baumann, Martin (eds.). Religions of the World. Vol. 3 (2nd ed.). ABC-Clio. p. 1324. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-1-59884-204-3
  72. Fisher, Mary Pat (2011) [First published 1991]. Living Religions: An Encyclopedia of the World's Faiths (8th ed.). Prentice Hall. p. 121. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-205-83585-0. Jainism's major teacher for this age is Mahavira ... was a contemporary of the Buddha and died approximately 527 BCE.
  73. Olivelle, Patrick (2003). "The Renouncer Tradition". In Flood, Gavin (ed.). The Blackwell Companion to Hinduism. Blackwell. pp. 273–274. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-631-21535-6. The second half of the first millennium BC was the period that created many of the ideological and institutional elements that characterize later Indian religions. The renouncer tradition played a central role during this formative period of Indian religious history. ... Some of the fundamental values and beliefs that we generally associate with Indian religions in general and Hinduism, in particular, were in part the creation of the renouncer tradition. These include the two pillars of Indian theologies: samsara—the belief that life in this world is one of suffering and subject to repeated deaths and births (rebirth); moksa/nirvana—the goal of human existence ...
  74. Laumakis, Stephen (2008). An Introduction to Buddhist Philosophy. Cambridge University Press. p. 4. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-511-38589-6.
  75. Fisher, Mary Pat (2011) [First published 1991]. Living Religions: An Encyclopedia of the World's Faiths (8th ed.). Prentice Hall. p. 122. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-205-83585-0. The extreme antiquity of Jainism as a non-Vedic, indigenous Indian religion is well documented. Ancient Hindu and Buddhist scriptures refer to Jainism as an existing tradition which began long before Mahavira.
  76. Valmiki (10 April 1990). Goldman, Robert P.; Pollock, Sheldon (eds.). The Ramayana of Valmiki: An Epic of Ancient India, Volume 1: Balakanda. Princeton, New Jersey: Princeton University Press. p. 23. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-691-01485-2
  77. Romila Thapar, A History of India Part 1, p. 31.
  78. 78,0 78,1 Upinder Singh 2008, pp. 18–19.
  79. Brockington, J. L. (1998). The Sanskrit epics, Part 2. Vol. 12. Brill. p. 21. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-90-04-10260-6.
  80. Upinder Singh 2008, pp. 260–261.
  81. Anguttara Nikaya I. p. 213; IV. pp. 252, 256, 261.
  82. 82,0 82,1 Reddy 2003, p. A107
  83. Thapar, Romila (2002). Early India: From the Origins to AD 1300. University of California Press. pp. 146–150. ISBN(⎘ Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-520-24225-8. Retrieved 28 October 2013.
  84. Raychaudhuri Hemchandra (1972), Political History of Ancient India, Calcutta: University of Calcutta, p. 107
  85. Republics in ancient India. Brill Archive. pp. 93–. GGKEY:HYY6LT5CFT0.
  86. J.M. Kenoyer (2006), "Cultures and Societies of the Indus Tradition. In Historical Roots" in the Making of 'the Aryan, R. Thapar (ed.), pp. 21–49. New Delhi, National Book Trust.
  87. Shaffer, Jim (1993). "Reurbanization: The eastern Punjab and beyond". Urban Form and Meaning in South Asia: The Shaping of Cities from Prehistoric to Precolonial Times. Symposium Papers XV. Vol. 31. National Gallery of Art. pp. 53–67. JSTOR(⎘ JSTOR) 42620472.