Հնդկական ազգային կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական ազգային կոնգրեսի դրոշը
Ջավահարլալ Ներու

Հնդկական ազգային կոնգրես, (ՀԱԿ), Հնդկաստանի խոշորագույն քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1885թ-ին, հնդական բուրժուազիայի, ազգայնականորեն տրամադրված կալվածատերերի և հարուստ մտավորականության վերնախավի կողմից։

Կոնգրեսը Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման տարիներին[խմբագրել]

Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման վերելքի տարիներին (1918—22) վերածվել է մասսայական կուսակցության՝ հետևելով իր ղեկավար և գաղափարախոս Մահաթմա Գանդիի «քաղաքացիական անհնազանդության» ուսմունքին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հնդկական ազգային կոնգրեսը հանդես է եկել Հնդկաստանին անհապաղ անկախություն տալու պահանջով։

Կոնգրեսը Հնդկաստանի անկախություն ստանալուց հետո[խմբագրել]

Անկախություն ստանալուց հետո, 1947թ-ին, Ջավահարլալ Ներուի գլխավորությամբ կազմել է կառավարություն (1947—64թթ.)։ 1967թ-ին Հնդկական ազգային կոնգրեսը պառակտվել է, իշխանությունն անցել է մեծամասնությանը՝ փոխնարար Ինդիրա Գանդիի գլխավորությամբ։ 1977թ-ի մարտին Հնդկական ազգային կոնգրեսը, պարտություն կրելով խորհրդարանական ընտրություններում, իշխանությունը զիջեց «Ջանտա» և Հնդկական ազգային կոնգրեսից պառակտված «Կոնգրես հանուն դեմոկրատիայի» կուսակցությունների բլոկին։ 1978թ-ի հունվարին Հնդկական ազգային կոնգրեսը դարձյալ պառակտվեց, կազմվեց Հնդկական ազգային կոնգրեսը Ինդիրա Գանդիի գլխավորությամբ։ 1980 թ.-ի հունվարին ընտրություններում հաղթեց Հնդկական ազգային կոնգրեսը, փոխնախարար դարձավ Ինդիրա Գանդին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png