Ալան Օկտավիան Հյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Օկտավիան Հյում
անգլ.՝ Allan Octavian Hume
Ծնվել էհունիսի 4, 1829(1829-06-04)[1][2] կամ հունիսի 6, 1829(1829-06-06)[3]
Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2],
  • Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] կամ Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
  • Մահացել էհուլիսի 31, 1912(1912-07-31)[5][3] (83 տարեկան)
    Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
    ԳերեզմանԲրուքվուդ գերեզմանատուն
    Բնակության վայր(եր)St Mary Cray? և Etawah?
    Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
    Մասնագիտությունբուսաբան, թռչնաբան, պետական ծառայող, քաղաքական գործիչ և բժիշկ
    Հաստատություն(ներ)Indian Civil Service?
    ԱնդամակցությունԼոնդոնի կենդանաբանական ասոցիացիա
    Ալմա մատերEast India Company College? և UCL Medical School?
    Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
    Պարգևներ
    ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
    ՀայրJoseph Hume?[1]
    Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Hume
    Ստորագրություն
    Изображение автографа
     Allan Octavian Hume Վիքիպահեստում

    Ալան Օկտավիան Հյում (անգլ.՝ Allan Octavian Hume, հունիսի 4, 1829(1829-06-04)[1][2] կամ հունիսի 6, 1829(1829-06-06)[3], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2], Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 31, 1912(1912-07-31)[5][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի գաղութարար պաշտոնյա, Հնդկական քաղաքացիական ծառայության աշխատակից, Հնդկական ազգային կոնգրեսի ստեղծման նախաձեռնող[7], գիտնական թչնաբան։ Ստացել է «Հնդկական թռչնաբանության հայր» պատվանունը[8]։

    Ելնելով հնդկական Իթավա շրջանում պաշտոնավարելու իր փորձից՝ 1857 թվականին Հնդկաստանում բռնկված սիփայների ապստամբությունը համարել է սխալ կառավարման հետևանք և մեծ ջանքեր է գործադրել հասարակ ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Նա գտնում էր, որ հնդիկներին պետք է ինքնակառավարման հնարավորություն տալ, և հենց այդ նպատակով էլ նախաձեռնել է Հնդկական ազգային կոնգրեսի հիմնադրման աշխատանքները, որը, ըստ նրա մտահղացման, պետք է օգներ փոխարքայությանը երկիրը կառավարելու գործում։ Հյումի ղեկավարությամբ Իթավայի շրջանը առաջինների թվում է վերադարձել նորմալ կյանքի և տարիների ընթացքում նրա իրագործած բարեփոխումների շնորհիվ համարվել է զարգացման մոդել-նմուշօրինակ։ Հյումը բարձրացել է ծառայության աստճաններով, 1871 թվականին դարձել փոխարքայության հարկերի, գյուղատնտեսության և առևտրի բաժնի քարտուղար, բայց հանդուգն բնավորության և սուր լեզվի պատճառով 1878 թվականին ազատվել է պպաշտոնից (համարձակվել էր քննադատել փոխարքային՝ լորդ Ռոբերտ Բուլվեր-Լիտտոնին)։

    Հյումը հիմնել է Stray Feathers ամսագիրը, որտեղ ինքն ու թղթակիցները հրապարակել են նշումներ, տեղեկություններ, դիտարկումներ Հնդկաստանի տարբեր ծայրերում հանդիպող թչունների մասին։ Բացի այդ, ստեղծել է թռչնանմուշների հսկայական հավաքածու, որը հետագայում նվիրել է Լոնդոնի բնության պատմության թանգարանին. այսօր էլ դա համարվում է հնդկական թռչունների խրտվիլակների ամենաընդարձակ հավաքածուն։ Նա հեետաքրքրություն է հանդես բերել նաև բուսաբանության նկատմամբ և կյանքի վերջին տարիներին հիմնել է Հարավային Լոնդոնի բուսաբանական ինստիտուտը (South London Botanical Institute):

    Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ալանը բրիտանական խրհրդարանի շոտլանդացի արմատական պատգամավոր Ջոզեֆ Հյումի կրտսեր որդին էր, նրա ինը երեխաներից ութերորդը[9]։ Ծնվել է Լոնդոնի Վեստմինիստր թաղամասում, մկրտվել Բրայանստոն Սքվերի Սբ. Մարիամ եկեղեցում[10]։ Սովորել է Լոնդոնի համալսարանի բժշկական քոլեջում[11], աշխատանքի նշանակվել Հնդկական քաղաքացիական ծառայությունում, ինչի պատճառով էլ ուսանել է նաև Արևելահնդկական ընկերության քոլեջում։ 1849 թվականին մեկնել է Հնդկաստան, աշխատանքի անցել գաղութային վարչակազմում։ 1856—1867 թթ. հարկահավաք էր Իթավայի շրջանում։ Մասնակցել է սիփայների ապստամբությունը ճնշելուն, աչքի ընկել խիզախությամբ, պարգևատրվել Բանիի շքանշանով։ Նշանակվել է Իթավայի շրջանային վարչակազմի ղեկավար, իրականացրել մի շարք նշանակալի բարեփոխումներ գյուղատնտսության, կրթության, առողջապահության, քաղաքային ինքնավարության բնագավառներում։ Իթավայում Հյումի հիմնադրած դպրոցը կրում է նրա անունը[12]։ 1871 թվականին Հյումը նշանակվել է Հնդկաստանի փոխարքայության կառավարության եկամուտների, գյուղատնտեեսության և առևտրի դեպարտամենտի ղեկավար[13], ձգտել է ազատական բարփոխումներ իրականացնել, սուր քննադատության է ենթարկել փոխարքայի՝ լորդ Ռ. Բուլվեր-Լիտտոնի քաղաքականությունը։ 1882 թվականին ազատվել է պաշտոնից։ 1894 թվականին լքել է Հնդկաստանը, վերադարձել Անգլիա, բնակություն հաստատել Լոնդոնում։

    Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

    • My Scrap Book: Or Rough Notes on Indian Oology and Ornithology (1869)
    • List of the Birds of India (1879)
    • The Nests and Eggs of Indian Birds (3-volumes)
    • with Marshall, Charles Henry Tilson (1879). The Game Birds of India, Burmah and Ceylon. Calcutta: A.O. Hume & C.H.T. Marshall. OCLC 5111667. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին. (3-volumes, 1879–1881)
    • Hints on Esoteric Theosophy
    • Agricultural Reform in India (1879)
    • Lahore to Yarkand. Incidents of the Route and Natural History of the Countries Traversed by the Expedition of 1870 under T. D. Forsyth
    • Stray Feathers (11-volumes + index by Charles Chubb)

    Ալան Հյումի անունով կոչված թռչնատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Hume's ground tit, Pseudopodoces humilis
    • Hume's wheatear, Oenanthe albonigra
    • Hume's boobook, Ninox obscura
    • Hume's short-toed lark, Calandrella acutirostris
    • Hume's leaf warbler, Phylloscopus humei[14]
    • Hume's whitethroat], Sylvia althaea
    • Hume's treecreeper, Certhia manipurensis

    Այլ կենդանատեսակներից Հյումի անունով են կոչվել մանիպուրյան թփուտների առնետը՝ Manipur bush rat - Hadromys humei[15], Նարկոնդամ կղզում հանդիպող ցամաքային խեցգետինը[16], Phylloscopus humei[17] և Հյումի արխարը՝ Ovis ammon humei Lydekker 1913[18] (ներկայոմս անվանվում է նաև Ovis ammon karelini, Severtzov, 1873)[19]:

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
    2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.conservationindia.org/wp-content/files_mf/Collar-Prys-Jones-2012-Allan-Octavian-Hume.pdf
    3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
    4. 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Allan-Octavian-Hume
    5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
    6. 6,0 6,1 6,2 http://orientalbirdclub.org/wp-content/uploads/2012/11/Allan-Octavian-Hume.pdf
    7. Kataria, Kanta (2013). «A.O. Hume: His life and contribution to the regeneration of India». The Indian Journal of Political Science. 74 (2): 245–252. JSTOR 24701107.
    8. Ali, S. (1979). Bird study in India: Its history and its importance. Azad Memorial lecture for 1978. Indian Council for Cultural Relations. New Delhi.
    9. «Obituary». Yorkshire Post and Leeds Intelligencer. British Newspaper Archive. 1912 թ․ օգոստոսի 1. էջ 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
    10. Moulton (2004); Encyclopædia Britannica confused this with St.Mary Kent, while some older sources give his birthplace as Montrose, Forfarshire. The baptism register at St. Mary's, Bryanston Square records the date of registration as 15th July.
    11. «University of London». Morning Post. British Newspaper Archive. 1845 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
    12. Никитин Д.С. "Друг Индии" : Аллан Октавиан Юм, 1829-1912. — Новосибирск: [б.и.], 2015. — С. 38. — 156 с. — ISBN 978-5-600-01189-2
    13. Wedderburn W. Allan Octavian Hume: “Father of the Indian National Congress”, 1829-1912. — New Delhi: Oxford University Press, 2002. — С. ci. — 165 с. — ISBN 019 565287 8
    14. Brooks, W. E. (1878). «On an overlooked species of (Reguloides)». Stray Feathers. 7 (1–2): 128–136.
    15. Thomas, Oldfied On the mammals presented by Allan O. Hume, Esq., C.B., to the Natural History Museum(անգլ.) : journal. — 1885. — С. 54—79.
    16. Wood-Mason, James (1874). «On a new Genus and Species (Hylæocarcinus Humei) of land-crabs from the Nicobar Islands». Annals and Magazine of Natural History. 14 (81): 187–191. doi:10.1080/00222937408680954.
    17. Brooks, W. E.[en] On an overlooked species of (Reguloides) (und) // Stray Feathers. — 1878. — Т. 7. — № 1—2. — С. 128—136.
    18. Lydekker (1913):6–7
    19. Fedosenko, AK; DA Blank (2005). «Ovis ammon» (PDF). Mammalian Species. 773: 1–15. doi:10.1644/1545-1410(2005)773[0001:oa]2.0.co;2. S2CID 198969231.

    Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Bruce, Duncan A. (2000) The Scottish 100: Portraits of History's Most Influential Scots, Carroll & Graf Publishers.
    • Buck, E. J. (1904). Simla, Past and Present. Calcutta: Thacker & Spink.
    • Mearns and Mearns (1988) Biographies for Birdwatchers. Academic Press. 0-12-487422-3
    • Mehrotra, S. R. (2005) Towards India's Freedom and Partition, Rupa & Co., New Delhi.
    • Mehrotra, S. R.; Edward C. Moulton (Eds) (2004) Selected Writings of Allan Octavian Hume: District Administration in North India, Rebellion and Reform, Volume One: 1829–1867. Oxford University Press. 978-0-19-565896-5
    • Moxham, Roy (2002) The Great Hedge of India. 0-7567-8755-6
    • Wedderburn, W. (1913). Allan Octavian Hume. C.B. Father of the Indian National Congress. T.F. Unwin. London.

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Աշխատություններ
    Կենսագրական աղբյուրներ
    Բուսաբանություն
    Արխիվային նյութեր
    Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Օկտավիան Հյում» հոդվածին։
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Օկտավիան Հյում» հոդվածին։