Արխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխար

Արխար (Ovis ammon, Архар), վայրի ոչխար։ Տարածված է Միջին և Կենտրոնական Ասիայում, ԽՍՀՄ-ում՝ Միջին Ասիայի և Ղազախստանի լեռնային շրջաններում, մասամբ նաև Հարավային Սիբիրում ու Անդրբայկալում։ Ունի աշխարհագրական մի քանի տիպեր (ռասա), որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով, եղջյուրների ձևով և բրդի գույնով։ Պամիրում և Ալթայում խոշոր արիարի կենդանի քաշը մոտ 200 կգ է։ Ապրում են հոտերով (200-300 գլուխ, իսկ որոշ շրջաններում՝ 15-20) դժվարանցանելի կիրճերում, լեռնալանջերի բաց տարածություններում և սարահարթերում։ Հիմնական կերը խոտաբույսերն են։ Ծինը սկսվում է գարնանը։ Արիարը արժեքավոր որսի կենդանի է։ Որսվում է մսի և կաշվի համար։ Արիարի և նրբագեղմ ոչխարների հիբրիդացումից ստացվել է ղազախական արխարամերինոս ցեղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png