Բրահմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրահմանա (կամ բրամին) (ծագում է սանսկրիտական IAST Brāhmaṇa IAST բառից; Դեվանագարի՝ ब्राह्मण), նաև այտնի է որպես Վիպրա, Դվիջա, Դվիջոտտամա (լավագույնը Դվիջաներից), Բհուսուրա (Bhūsura IAST) (աստված Երկրում) բարձրագույն վարնայի անդամն է հինդուիստական հասարակությունում։

Բրահմանները սոցիալական խումբ է, որը այսօր գոյություն ունի Հնդկաստանի բոլոր նահանգներում։ Եվրոպական հոգևորականության համանմանն է։ Պատմականորեն բրահմանները քրմեր են եղել, ինչպես նաև ուսուցիչեր, վանականներ, գիտնականներ, երբեմն եղել են նաև դատավորներ, պաշտոնյաներ։ Բրահմանները համարվում էին և համարվում են բարձրագույն վարնայի անդամներ, չնայած որ հնդկական պետություններում սովորաբար ծագումով նրանք քշատրիաներ են եղել, սակայն կային տոհմեր, որոնք ունեցել են բրահմանական ծագում։ Այսօր բրահմանները կազմում են Հնդկաստանի բնակչության 2-5 %-ը։ 1931 թվականին նրանք կազմում էին ամբողջ Բրիտանական Հնդկաստանի բնակչության 4,32 %-ը։ Հին Հնդկաստանում բրահմանի սպանությունը ծանր հանցագործություն էր, որը դատապարտում էր հանցագործին անվերջ տառապանքների առանց ռեինկարնացիայի իրավունքի։

Տես նաև[խմբագրել]