Յոգա սուտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոգա Սուտրա-ն աշխատություն է Յոգա գիտության մասին, որ ստեղծվել է մ.թ.ա. 2-րդ դարում, Պատանջալի անունով մի իմաստուն մարդու կողմից, ով գրի առավ մինչ այդ աշխարհում Յոգա գիտության մասին կուտակված ողջ փորձը։ “Յոգա Սուտրա”-ն (Յոգայի մասին աֆորիզմներ) բաղկացած է 196 աֆորիզմից, որոնք զետեղված են 4 բաժիններում.
Դրանք են՝

  1. Սամադհի պադա (Գիտակցություն և Գերգիտակցություն)
  2. Սադհանա պադա (Յոգային տիրապետելու ճանապարհները)
  3. Վիբհուտի պադա (Հզորություններ)
  4. Կայվալյա պադա (Ազատագրում)։

Այս գիրքը հետագայում դարձավ աշխարհում եղած Յոգայի դպրոցների գերակշիռ մասի, ինչպես նաև՝ Յոգային առնչվող բազմաթիվ այլ գիտությունների՝ փիլիսոփայության, բժշկության և այլ ճյուղերի հիմքերիհիմքը։