Շմավոն Շմավոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շմավոն Շմավոնյան
Ի ծնեՇմավոն Ռաֆիկի Շմավոնյան
Ծնվել էփետրվարի 22, 1953(1953-02-22) (71 տարեկան)
Ծննդավայրգյուղ Վերին Արտաշատ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975)
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարչություն
Պարգևներ
 Shmavon Shmavonyan Վիքիպահեստում

Շմավոն Ռաֆիկի Շմավոնյան (փետրվարի 22, 1953(1953-02-22), Վերին Արտաշատ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմավոն Շմավոնյանը ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Սերում է Տեր-Շմավոնյանների ակնառու գերդաստանից, որոնք Հայաստան են եկել Խոյից ու Սալմաստից 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո և հաստատվել են Արարատյան դաշտում՝ նախկինում Ղամարլու, ներկայումս՝ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում[1]։

Նկարել սկսել է յոթ տարեկանից[2]։ 1971-1975 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

Շմավոնյանի «Հավերժություն» կտավը՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների և ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում։ Նրա կտավներից գտնվում են ԱՄՆ-ի Սենատում[3][4], իսկ «Հույս» կտավը՝ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում։

2011 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմավոնյանին շնորհել է ակադեմիկոսի պատվավոր կոչում։

2014 թվականին Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումների շրջանակներում հայկական պատվիրակությունը Թուրքմենստանին է նվիրել Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը[5]։

2011 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կորում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զբոսանք»
  • «Ծաղկազարդ»
  • «Գորիս»
  • «Հանդիպում»
  • «Հրեշտակներ»
  • «Մեր տունը»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր, ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արարատ» (հայերեն-անգլերեն, հայերեն-ռուսերեն), գիրք-ալբոմում ներկայացված են նկարչի այն ստեղծագործությունները, որոնք նա կերտել է 1993-2013 թվականներ, Երևան, 2013[11]։ 2014 թվականին Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում գիրքը «Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգում արժանացել է մրցանակի[12]։
  • Պարույր Սևակ, «Բարի երազս` ձեզ, սիրելիներ», հեղինակ՝ Յուրի Պետրոսյան (Շապիկի կազմը և ներդիրի նկարները Շմավոն Շմավոնյանի), Երևան, 2013[13]

Մեջբերումներ Շմավոն Շմավոնյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շմավոնյանի նկարներին նայելով` տեսնում ենք իմպրեսիոնիզմի, նաև Մարկ Շագալի ազդեցության արտացոլանք։
Նա այս ոճը ստեղծում է օգտագործելով իր ներկապնակի վառ գույները, և վրձնի կախարդական բծերը ստեղծում են մեզ ճանաչելի թեմաներ։ Նրա կտավների թեմաներից են հայրենի բնաշխարհը, ժողովրդական տոները՝ ազգային տարազներով աղջիկների պարը։ Շմավոնյանը սիրում է իր ներկապնակը և միաժամանակ աշխատում է մի քանի կտավի վրա։ Նա համոզված է, որ իր վրձնի տեխնիկան կդառնա ճանաչված և ընդունելի ոճ։
Իր անցած ուղով՝ Շմավոնյանը Սարյանի հետևորդն է»[14]։
Ջուդի Սեկլեր

«Շմավոն Շմավոնյանը հպարտորեն կանգնած է «Արվեստի ցերեկույթի» ժամանակ բացված իր կտավի մոտ, որը նվիրատվություն է Գլենդելի Մեմորիալ առողջապահական հիմնադրամին։ Շմավոնյանը ստանձնել էր ստեղծելու այս կտավն անցած աշնանը։
Կտավը կկախվի կրիտիկական թերապիայի բաժանմունքի դիմաց։
Մենք ցանկացանք այնպիսի մի կտավ, որը մարդկանց դժվար իրավիճակներում հանգստություն և խաղաղություն կբերի։
Սիրտս բաբախեց և աչքերս արցունքով լցվեցին, երբ առաջին անգամ տեսա այս կտավը»[15]։
Ջոյս Ռուդոլֆ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի գերդաստանի պատմությունը
  2. «Երկրի պատվի գույները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  3. Հայ նկարչի գործերը՝ ԱՄՆ-ի սենատում և հիվանդանոցներում
  4. ««Հավերժություն» կտավը Գլենդելի քաղաքապետարանում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  5. ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքմենստանում մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումներին
  6. Շմավոն Շմավոնյան, ցուցահանդես Լոս Անջելեսում
  7. «Լոս Անջելեսում բացվել է Շմավոն Շմավոնյանի կտավների ցուցահանդեսը».
  8. Արարատեան երփներդութիւն - Հայրենի գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանի իւրայատուկ ցուցահանդէսը Պոլսոյ մէջ(չաշխատող հղում)
  9. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  10. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «Բարի երազս` ձեզ, սիրելիներ» և «Արարատ» գրքերի շնորհանդեսը
  12. Հայաստանը «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցույթից վերադարձել է ութ մրցանակով
  13. Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմի և Յուրի Պետրոսյանի «Պարույր Սևակ Բարի երազս ձեզ ,սիրելիներ» գրքի շնորհանդեսը(չաշխատող հղում)
  14. Փասադենա Ուիքլի, նոյեմբերի 11, 1999
  15. Գլենդել Նյուզ, «Պահապան հրեշտակները»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]