Մահթումկուլի
Մահթումկուլի, Մահթումկուլի-Ֆրագի (թուրքմեներեն` Magtymguly, 1733 - 1813), թուրքմեն հռչակավոր բանաստեղծ։
Մահթումկուլիի կյանքի մասին տեղեկությունները շատ սուղ են։ Միակ աղբյուրը ժողովրդական ավանություններն ու նրա իսկ բանաստեղծություններն են։
Ծնվել է Արևելքի մեծ բանաստեղծ-մտածող Դովլաթմամեդ-Ազադիի ընտանիքում։ Բանաստեղծի մանկությունն անցել է լեռնային Գերքեզ գյուղում, որը գտնվում է Թուրքմենստանում (ԹԽՍՀ Կարակալինի շրջան)։
Դովլաթմամեդ-Ազադին ուներ հարուստ գրադարան, որտեղ բացի բանաստեղծական գլուխգործոցներից, կային նաև անցյալի մեծ գիտնականների երկերը փիլիսոփայության, բժշկության, մեխանիկայի և աստղագիտության վերաբերյալ։
Տղան գրագիտությունը սովորում է հոր մոտ, որը նրան սեր է ներարկում դեպի գիրքը։ Պարապմունքներից ազատ ժամերին Մահթումկուլին իր հասակակիցների հետ միասին արածեցնում է հոտը։
Դեռևս վաղ մանկության տարիներին նա սկսում է հորինել երգեր` նմանակելով հորը և անցյալի այն բանաստեղծներին, որոնց ստեղծագործությունները նրա ահմար կարդում էր Դովլաթմամեդ-Ազադին։ Կրթությունը նա ավարտում է Խիվայում` Շիրգազիի մեդրեսում։[1]
Նյութական անկախության համար բանաստեղծը սովորում է նաև արծաթագործություն։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մահթումկուլի (1983)։ Հատընտրիր։ Երևան: «Սովետական գրող», էջ 3-4։