Մոդ (նավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մոդ» նավը բաց ծովում

«Մոդ» (նորվ.՝ Maud), Ռուալ Ամունդսենի և Օսկար Վիստինգի արշավախմբի նավը, որով կատարվել են Հյուսիսային ծովային ուղով նավարկություններ (1918-ից 1920 թվականներիին) և նավախոտորում Արևելասիբիրական ծովով (1922-ից 1925 թվականները)։ Նավն անվանել են ի պատիվ Նորվեգիայի թագուհի Մոդ Մեծբրիտանացու (1869-1938)։

1908 թվականին Ռուալ Ամունդսենը որոշում կայացրեց նավախոտորում կատարել հինգ տարով պակովային սառույցներում Բերինգի նեղուցից մինչև Շպիցբերգեն կղզի. նպատակը Հյուսիսային բևեռ հասնելն էր։ Այդ ճամփորդության համար Ռուալ Ամունդսենին տրամադրեցին «Ֆրամ» առագաստանավը։ Նախկինում այդպիսի նավախոտորում կատարել էր նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը 1893-ից 1896 թվականներին։ Ամունդսենը որոշել էր, որ էքսպեդիացիան կսկսի 1910 թվականին, սակայն իմանալով այն լուրը, որ արդեն Հյուսիսային բևեռը նվաճված է, միտքը փոխում է և որոշում է մեկնել հակառակ ուղղությամբ՝ Հարավային բևեռ՝ Անտարկտիդա։ «Ֆրամը», որը դիմացել էր երկու արշավների Արկտիկայում և մեկ՝ Անտարկտիդայում, ինչպես նաև շուրջերկրյա ճանապարհորդություն, խիստ վնասվել էր։ Դրան ավելացրած նաև այն հանգամանքը, որ նավը պետական սեփականություն էր համարվում։ Ուստի կարող էր միջամտել Ամունդսենի ճանապարհորդություններին։ Որոշելով, որ առաջին մարդն է դառնալու, ով լինելու է և՛ Հյուսիսային, և՛ Հարավային բևեռում, Ամունդսենը սկսում է նոր՝ սեփական նավի շինարարությունը։

Գիտարշավի նախապատրաստություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավը կառուցվում էր Ռուալ Ամունդսենի անձնական միջոցներով՝ «Ֆրամի» գծագրերից օգտվելով։ Սակայն այս անգամ հաշվի էին առնված մի շարք հանգամանքներ.

  • Անձնակազմի թիվը պակասեցնել՝ հասցնելով 9-ի (յուրաքանչյուրն ուներ անհատական սենյակ)
  • Արհեստանոցներ ու լաբորատորիաներ էին նախատեսված
  • Կար հիդրոինքնաթիռ և ռադիոկայան։

Նավիջեցումը կատարվեց 1917 թվականի հունիսի 7-ի առավոտյան՝ արշալույսին։ Ի դեպ, բացման հանդիսավոր արարողության ժամանակ շամպայնի փոխարեն օգտագործվել է սովորական սառցալուլա։ Գիտարշավի մասնակիցների հանդերձավորումը շատ բարդ կերպով ընթացավ։ Նույնիսկ մթերապաշարը պատվիրեցին ԱՄՆ-ից։ Անգնահատել դեր խաղացին այս հարցում ամերիկացի ճանապարհորդ, բևեռախույց Լինքոլն Էլսվորրտն ու Ֆրիտյոֆ Նանսենը[1]. այդ ժամանակ Նանսենը ԱՄՆ-ում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանն էր։ Սարքավորումների մեծ մասը, նույնիսկ ապրելու սենյակների կայույքը ապասարքավորեցին «Ֆրամից»։ Գերմանիայի կողմից ստորերկրյա պատերազմ ծավալելու պատճառով Ամունդսենի գիտարշավը մեկնեց Հյուսիսարևելյան ծովային ուղով։ Ենթադրվում էր, որ դրեյֆող սառույցները նավին կհասցնեն դեպի բևեռ, որը հնարավորություն կտա կատարել գիտարշավ դեպի Հյուսիսային Գրենլանդիա, որի համար Կոլումբոսի հրվանդանում լրացուցիչ ամբարներ էին ձևավորել։

Հյուսիսային ծովային ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոդ» նավը մայրաքաղաք Օսլոյից հեռացավ 1918 թվականի հունիսի 24-ին։ Նավի անձնակազմը բաղկացած էր թվով 9 մարդկանցից, որոնցից չորսը մասնակցել էին նաև Ամունդսենի մյուս գիտարշավներին։ Նավի հրամանատարը նորվեգացի ճանապարհորդ Հելմեր Հանսենն էր (Հարավային բևեռի հաղթահարման վետերան)։ Նավի անձնակազմի մեջ էր նաև երկրաֆիզիկոս Հարալդ Սվերդրուպը։ Յուգոյան Շառ նեղուցում անձնակազմին է միացել կիսառուս-կիսանորվեգացի Գենադի Օլոնկինը. նա երկրորդ մեքենավարի ու ռադիոհաղորդի պաշտոնն էր զբաղեցնում «Մոդ»-ի վրա։ 1920 թվականին Հանսենի և Ամունդսենի միջև ծագած վիճաբանության հետևանքով «Մոդի»-ի հրամանատարը դարձավ Օսկար Վիստինգը։

1918 թվականի սեպտեմբերի 9-ին «Մոդը» Չելյուսկինի հրվանդանում սեղմվեց սառույցների մեջ, իսկ սեմպտեմբերի 30-ին Ամունդսենը ընկավ տախտակամածից սառույցների վրա և կոտրեց ձախ ձեռքը երկու տեղից՝ ուսահոդից վերև ու ներքև։ Կոտրվածքն ուղեկցվում էր նյարդային ջղակծկումներով։ Եվս հինգ շաբաթ անց Ամունդսենը հազիվ փրկվեց գազազած արջի ճիրաններից ու ստացած լուրջ վնասվածքներ մեջքի հատվածում։ Արեդեն Միացյալ Նահանգներում պարզվեց, որ կոտրվածքները կպչել են ծուռ ու ձեռքերի երկարության տարբերությունը կազմում էր 5 սմ։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Ռուալ Ամունդսենը ծանր թունավորվեց ածխագազից՝ սխալ տեղադրված գազալամպի հետևանքով և այդ պահից սկսած սրտի լուրջ խնդիրներ առաջացան բևեռախույզի մոտ։

Ձմեռումը շատ ծանր անցավ։ Առագաստագործ Ռյոնյոն տառապում էր ալկոհոլիզմով (նա նաև զուգահեռ աշխատում էր նավում որպես կոկ և ազատ ելումուտ ուներ սպիրտի պահեստներ)։ Անձնակազմի որոշ անդամների մոտ զգացվեց նյարդային ցնցումների նախանշաններ։ Հիվանդ Ամունդսենի և անձնակազմի միջև շատացան վիճաբանությունները։

1919 թվականի սեպտեմբերին նավը լքեցին երկու հոգի՝ երիտասարդ նավաստի Պետեր Տեսսենն ու փորձառու նավազ Պաուլ Կնուդսենը[2]։

Ամունդսենը տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով բացատրել է, թե ինչու են նրանք ուղևորվել Դիքսոն, որը 800 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Սկզբում նա ասում էր, որ Կնեդսենին անհարաժեշտ է փոստով նամակ ուղարկել Նորվեգիայի կառավարությանը արշավախմբի ձեռքբերումների մասին։ Դա այնքան էլ համոզիչ փաստարկ չէր, որովհետև նրա նամակին Նորվեգիայիում ոչ ոք չէր սպասում։ Ավելի ուշ նա մեկնաբանեց, որ Պետեր Տեսենը ուժեղ գլխացավեր ունի և պետք է բուժզննում անցնի։ Դեպի հայրենիք նրանք այդպես էլ չվերադարձան։ Մնացորդները հայտնաբերվեցին 1921-ից 1922 թվականներին ռուս ճանապարհորդներ Ն. Ա. Բեգիչևի և Ն.Ն. Ուրվանցևի կողմից։ Ըստ էության Կնուդսենը կորավ սառցահալատեղում, իսկ Տեսսենը անհայտ պայմաններում մահկանացուն կնքեց Դիքսոն կղզու բևեռային հետազոտական կայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նրա կմախքի լուսանկար արել է ռուս հիդրոլոգ Գ.Ն. Ռիբինը 1922 թվականի հուլիսին[3]։

Սառույցներից ազատվեց 1919 թվականի սեպտեմբերի 12-ին և 11 օր անց «Մոդը» ստիպված կանգ առավ ձմեռելու Այոն կղզու մոտ՝ Նորսիբիրական կղզիների և Բերինգի նեղուցի միջև։ Նավի վրա մեծ ապստամբություն բարձրացավ այդ առիթով։ 1919 թվականի դեկտեմբերի 1-ից 1920 թվականի հունիսի 14-ին Օսկար Վիստինգն ու նրա օգնականը փորձեցինների շնասահնակների օգնությամբ հասնել դեպի Նոմ՝ Ալյասկա, բայց Ռուսաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով նրանք կարողացան հասնել ընդամենը մինչև Անադիր և բարեհաջող հետ դարձան։ Այստեղ նրանք իմացան, որ ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

Միայն երկու տարի անց «Մոդը» հասավ Ալյասկա, որտեղ պարզվեց, որ արշվախումբը սնանկ է։ Որոշվեց պետությունից սուբսիդիա խնդրել։ Ամունդսենը երրորդ անգամ ձմեռեց. այս անգամ նա ձմեռեց ռուսական Սերդցե Կամեն հրվանդանում։ Այստեղ բևեռախույզը որդեգրեց երկու չուկչա երեխաների՝ 4 և 10 տարեկան, որոնց հետո ուղարկեց Նորվեգիա կրթություն ստանալու։

«Մոդ» նավի մնացորդները 1998 թվականին

1921 թվականին Ռուալ Ամունդսենը արշավախմբի ղեկավարումն հանձնեց Օսկար Վեստինգին և հեռացավ Հարավային բևեռը նվաճելու պլանների մասին մտորելու։ Նավն ուղղություն վերցրեց դեպի ամերիկյան Սիեթլ քաղաք, որպեսզի այնտեղ վերականգնեին։

«Մոդը» 1922-ից 1925 թվականներին դրեյֆեց Արևելասիբիրական ծովի մոտ գտնվող ծանծաղուտում և ազատվեց Ֆրամի սառցակալման վայրից ոչ հեռու գտնվող վայրում։

Արշավախումբը հսկայական տեղեկություններ հավաքագրեց աստղագիտության և երկրաֆիզիկայի մասին։ Անգին նյութեր, որոնք վերաբերում էին էթնոգրաֆիային, կենդանաբանությանն ու թռչնագիտությանը։

Տրանսբևեռային դրեյֆը հաջողություն չունեցավ։

«Մոդ»-ի հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի օգոստոսին «Մոդը» վաճառվեց Հուդզոնի ծոցի ընկերությանը՝ պարտքերի պատճառով։ Նավն օգտագործվեց Կանադայում մատակարարման նպատակներով։ 1926 թվականին սեղմվեց սառույցների մեջ Քեյմբրիջ-Բեյ գյուղի մոտ։ Այստեղ նավը 1930 թվականին խորտակվեց ծանծաղուտում։ 1990 թվականին Կանադայի և Նորվեգիայի կառավարությունները որոշում կայացրին նավը հանել ծովից և ռեստավրացիայի ենթարկել։

2016 թվականի սեպտեմբերի վերջին «Մոդը» հանեցին նորվեգական մասնագետները Յան Վանգորդի ղեկավարությամբ։ Այդ աշխատանքի վրա փրկարարները ծախսեցին ուղիղ վեց տարի։ Պետք է նշել նաև, որ աշխատանքներն ընթանում էին միայն ամառային սեզոնին, երբ ծովի ջրերը ազատվում էին սառույցներից։ Մասնագետները օգտագործեցին 50 փչովի գմբեթներ, որոնցով դուրս հանեցին նավը։ Ամեն մի գմբեթն ուներ 4 տոննա ամբարձիչ ուժ։ Ներկա պահին նավը մաքրման փուլում է գտնվում։

2018 թվականին Մոդը հայրենիք է վերադարձել[4].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Буланн-Ларсен, Тур. Амундсен. М., 2005. С. 244.
  2. William Barr The Last Journey of Peter Tessem and Paul Knutsen, 1919.
  3. «Тессем и Кнудсен». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Кругосветное путешествие длиной в сто… лет». Информационное Агентство «Арктика-Инфо». 08.08.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амундсен, Руаль. На корабле «Мод». Экспедиция вдоль северного побережья Азии, М.—Л., 1929;
  • Буланн-Ларсен, Тур. Амундсен. М., 2005. С. 233—278. (Серия ЖЗЛ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդ (նավ)» հոդվածին։