Շամպայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամպայն
Ֆրանսիական սուպերմարկետից

Շամպայն, խաղողի փրփրուն գինի։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շամպայն է կոչվում Ֆրանսիայի Շամպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ XVII դարի վերջին այն մշակվել է։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0, 3%), ամենաանապակ (0, 8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։ Իսկական Ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png