Հաշմանդամության սոցիալական մոդել
Հաշմանդամության սոցիալական մոդելը զարգացել է` հակադրվելու և փոխլրացնելու հաշմանդամության բժշկական կամ անհատական մոդելը: Հաշմանդամության բժշկական մոդելը իր հիմքում ունի այն դրույթը, որ հիվանդությունը կամ հաշմանդամությունը, անձին ներհատուկ այնպիսի որակ է, որը կարող է բացասաբար ազդել վերջինիս` հասարակությունում ներառվելու հնարավորությունների և կյանքի որակի վրա: Այս մոտեցումը մեր օրերում կոչվում է բժշկական քանի որ ենթադրում է բժշկական այնպիսի լուծումներ, ինչպիսիք են վիրաբուժությունը, օրթոպեդիան, ֆիզիկական թերապիան, որոնք ուղղորդված են «նորմալիզացնելու» հաշմանդամություն ունեցող մարդու մասնակցությունը հասարակությունում:
Հաշմանդամության սոցիալական մոդելը հակադրվում է գերիշխող բժշկական մոդելին: Այն շեշտադրում է հասարակությունից միտումնավոր կամ ոչ միտումնավոր բացառման, համակարգային խոչընդոտների, բացասական դիրքորոշումների հայտնաբերումը. սա նշանակում է որ հասարակությունը դառնում է անհատի հաշմանդամությունը սահմանող հիմնական գործոնը: Այս մոտեցման ակունքները կարելի է հայտնաբերել 1960-ականներից. «հաշմանդամության սոցիալական մոդել» հասկացությունը առաջացել է 1980-ականներին Միացյալ Թագավորությունում:
Օգտակար հղումներ [խմբագրել]
http://www.leeds.ac.uk/disability-studies/archiveuk/Oliver/in%20soc%20dis.pdf