Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքերի հաճախակի լվացումը տարածված օբսեսիվ գործողություն է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցողների մոտ:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (օբսեսիա և կոմպուլսիա տերմիններից) կամ Կպչուն-սևեռուն խանգարում, հոգեկան խանգարում, որը առաջացնում անցանկալի, վախեցնող մտքեր (օբսեսիաներ) և դրանց հաջորդող նույնքան պարտադրվող և ապարդյուն գործողություններով (կոմպուլսիաներ): Հիվանդին թվում է, որ եթե նա չիրականացնի այդ գործողությունները ինչ-որ վատ բան տեղի կունենա: Երբեմն առանձին տարբերակվում են օբսեսիվ (F42.0) և կոմպուլսիվ (F42.1) խանգարումներ:

ՕԿԽ-ի առաջացման պատճառները ամբողջությամբ հայտնի չեն: Կան որոշակի կանխադրույթներ կապված նեյրոտրանսմիտտերների (հիմնականում` սերոտոնին) խնդիրների հետ, ինչպես նաև հոգեբանական` կապված դաստիարակության հետ:

ՕԿԽ-ի բուժումը շատ դժվար է, որոշ դեպքերում կարող են օգնել դեղամիջոցները, որոնք ազդում են նեյրոտրանսմիտտերների վրա, ինչպիսիք են ֆլուօքսետինը կամ սերտրալինը: Հաճակ դեղորայքային բուժումը համատեղվում է հոգեբանական բուժման հետ:

ՕԿԽ-ն բնութագրվում է պարտադրվող մտքերի, հիշողությունների, շարժումների և գործողությունների զարգացմամբ, ինչպես նաև մի շարք պաթոլոգիական վախերի առկայությամբ:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բացահայտելու համար օգտագործում են այսպես կոչված Յեյլի-Բռաունի սանդղակը:

Բովանդակություն

Ախտանիշները և հիվանդների վարքագիծը, կլինիկական պատկերը [խմբագրել]

ՕԿԽ հիվանդները կասկածամիտ մարդիկ են, հակված չեն վճռական գործողությունների, ինչը անմիջապես նկատելի նրանց հանգստության ֆոնի վրա: Հիմնական ախտանշաններն են ցավոտ, կպչուն մտքերը, որոնք կրկին ու կրկին գալիս են հիվանդի մտքին, և որոնց հիվանդը փորձում է անհաջողությամբ դիմակայել: Միստիկական գործողությունները կամ ծեսերը հիվանդը կրկնում է կրկին ու կրկին, որոնց իմաստն է կանխել ցանկացած օբյեկտիվ և անհավանական իրադարձություն: Օբսեսիաները հաճախ օտար են, անհեթեթ և իռացիոնալ: Հիվանդը տառապում է նրանցից և դիմադրում նրանց:

Հետևյալ ախտանիշները բնորոշ են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցողներին:

  • Կպչուն, գրեթե միշտ կրկնվող մտքեր:
  • Անհանգստություն, որը հաջորդում է այդ մտքերին:
  • Այդ անհանգստությունը վերացնելուն ուղղված նույնատիպ գործողությունների իրականացում:

Հիվանդության դասական օրինակ է համարվում կեղտոտվելու վախը: Հիվանդի յուրաքանչյուր հպումը իր կողմից կեղտոտ ընկալվող առարկայի հետ առաջացնում է անհանգստություն և հետևաբար` օբսեսիվ մտքեր: Այյդ մտքերից ազատվելու համար հիվանդը սկսում է իր ձեռքերը լվանալ: Բայց նույնիսկ եթե նրան ինչ-որ պահ թվում է, որ նա իր ձեռքերը բավարար է լվացել, ցանկացած հպումը «կեղտոտ» օբյեկտի հետ նրան ստիպում է նորից կատարել ծեսը: Այս ծեսերը թույլ են տալիս հիվանդին հասնել ժամանակավոր հանգստության: Չնայած այն հանգամանքին, որ հիվանդը գիտակցում է այդ գործողությունների անիմաստությունը, նա չի կարող ազատվել դրանցից:

Օբսեսիաներ [խմբագրել]

ՕԿԽ հիվանդներին հետապնդում են սովորաբար տհաճ կպչուն մտքերը (օբսեսիաներ): Առաջացնել օբսեսիաներ կարող է ցանկացած փոքր իրադարձություն: Իրադարձություններ, ինչպիսիք են ուրիշների հազալը, հպումը այն օբյեկտին, որը հիվանդի կողմից ընկալվում է որպես ոչ ստերիլ և ոչ անձնական, ինչպես նաև կոնկրետ անձնական մտահոգությունները, որոնք կապված չեն մաքրության հետ: Օբսեսիաները կարող են լինել վախեցնող կամ անպարկեշտ` հաճախ խորթ հիվանդի անհատականությանը:

ՕԿԽ հիվանդին երբեմն հետապնդում են «սեքսուալ օբսեսիաներ»: Դրանք պատկերացումներ են համբույրների, օրալ ու անալային սեքսի, ինցեստի հետ կապված, որոնցում ներգրավված են նրա աշխատակիցնեևը, բարեկաները, անծանոթները, կենդանիները և նույնիսկ հայտնի գործիչները: Դրանք հաճախ ունենում են հոմոսեքսուալ բնույթ: Հիվանդը ունենում է սեռական կողմնորոշման հետ կապված խնդիրներ:

Կոմպուլսիաներ [խմբագրել]

Օբսեսիաների հետ պայքարելու համար հիվանդները իրականացնում են պաշտպանիչ գործողություններ (կոմպուլսիաներ): Գործողությունները իրենցից ներկայացնում են ծեսեր` ուղղված կանխելու կամ նվազագույնին հասցնելու մտահոգությունները: Այդպիսի գործունեություններից են մշտապես ձեռքերի լվացումը, տարբեր բառերի կրկնումը, բազմաթիվ պոտենցիալ ռիսկերի կանխարգելմանն ուղղված գործողությունները (էլեկտրականության անվերջ ստուգում և այլն): Օրինակ, համոզվելու համար, որ դուռը փակ է, հիվանդը պետք է քաշի այն որոշակի քանակով (ընդ որում հաշվել այդ ընթացքում): Գործողությունը իրականացնելուց հետո հիվանդը զգում ժամանակավոր հանգստություն, իրեն զգալով «իդեալական» վիճակում: Բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ կրկնում է:

Էտիոլոգիա [խմբագրել]

Նեյրոնների միջև իմպուլսի փոխանակման սխեման: Նկարիչ` Պատրիկ Սմիթ, Pfizer ընկերության գովազդից:

Այս պահի դրությամբ, հստուկ էտիոլոգիական ֆակտորը անհայտ է: Գոյություն ունեն մի քանի վարկածներ: Կարելի է առանձնացնել գործոնների 3 հիմնական խմբեր:

  1. Կենսաբանական
    1. Ուղեղի ֆունկցիոնալ անատոմիական հատկանիշները:
    2. Նեյրոմենդրոնների նյութափոխանակության խախտում - հատկապես, serotonin և dopamine, ինչպես նաև norepinephrine և GABA:
    3. Գենետիկական:
    4. Վարակիչ գործոնը (PANDAS-ախտանիշի տեսությունը):
  2. Հոգեբանական:
    1. Փսիխոանալիտիկ թեորիան:
    2. Պավլովի և նրա հետևորդների տեսությունը:
    3. Սահմանադրական և տիպոլոգիական:
    4. Էքսոգեն-սթրեսային — ընտանեկան, սեռական, կամ արտադրական:
  3. Սոցիոլոգիական և ճանաչողական տեսության (խիստ կրոնական դաստիարակության, շրջակա միջավայրի սիմուլյացիա, ոչ ադեկվատ պատասխան յուրօրինակ իրավիճակներին):

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կինոմատոգրաֆիայում և գրականության մեջ [խմբագրել]

  • Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» ֆիլմի հիմնական կերպար Հովարդ Հյուզը (խաղացել է Լեոնարդո ԴիԿապրիոն) տառապում էր ՕԿԽ-ով:
  • «Ավելի լավ չի լինում» (անգլ.՝ As Good as It Gets) ֆիլմի գլխավոր կերպարը` Մելվին Ադելը (խաղացել է Ջեք Նիկոլսոնը) տառապում համալիր ՕԿԽ-ով: Նա միշտ լվանում էր իր ձեռքերը եռացող ջրով և ամեն անգամ մի նոր օճառով, հագնում ձեռնոցներ, ուտում միայն իր դանակ - պատառաքաղով, վախենում էր քայլել է ճաքած մայթի վրայով և այլն:
  • «Կեղտոտ սեր» (անգլ.՝ Dirty Filthy Love) ֆիլմում պատկերված են միանգամայն իրատեսական ՕԿԽ ախտանիշները և Տուրետտի սինդրոմը: