Ընդհանրացված տագնապային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանրացված տագնապային խանգարումը (հին անվանումը` Տագնապային նևրոզ - DSM-5 ‒ 300.02[1], ICD-10 ‒ F41.1[2]) հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է կայուն ընդհանուր տագնապով և նյարդային լարվածությամբ։ Ընդհանրացված տագնապային խանգարումը հաճախ ուղեկցվում է գլխի տարբեր հատվածների լարվածությամբ, ծնոտի և վզի մկանների լարվածությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով, գլխապտույտով, տհաճ զգացողություններով արևային հանգույցի շրջանում, կոգնիտիվ ոլորտի դժվարություններով և այլն [1][2]։

Հիմնական ախտանիշները[խմբագրել]

Բուժումը[խմբագրել]

Ընդհանրացված տագնապային խանգարման բուժման նպատակով կիրառվում է և դեղորայքային թերապիա և հոգեթերապիա, երբեմն նույնիսկ զուգահեռաբար։

Հոգեթերապիան[խմբագրել]

Ընդհանրացված տագնապային խանգարման բուժման համար հոգեթերապիայի արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Ընդհանրացված տագնապային խանգարման բուժման և տագնապային խանգարումների բուժման համար ընդհանրապես հատկապես արդյունավետ են կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ` Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա) [3][4][5]։

Դեղորայքային բուժումը[խմբագրել]

Դեղորայքային բուժումը հաճախ սկսում են բենզոդիազեպինային տրանկվիլիզատորներով [6]։ Այնուհետև նշանակում են սերոտոնինի հետադարձ զավթման պաշարիչների շարքի հակադեպրեսանտներ [7]։ Որոշ հետազոտողներ նշում են նաև պրեգաբալինի արագ և արտահայտված թերապևտիկ արդյունքի մասին [8]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing.
  2. 2,0 2,1 World Health Organization. (1990). Hypochondriacal disorder. In International statistical classification of diseases and related health problems (10th ed.).
  3. Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия генерализованного тревожного расстройства (анализ случая) // Международный научно-практический и методический журнал «СМАЛЬТА» № 3, 2014; стр. 77-82.
  4. Dugas, M.J. & Robichaud, M. (2007). Cognitive-Behavioral Treatment for Generalized Anxiety Disorder. New York - London: Routledge.
  5. Hazlett-Stevens, H. (2008). Psychological Approaches to Generalized Anxiety Disorder. A Clinician’s Guide to Assessment and Treatment. Springer.
  6. Погосова Г. В. Современные подходы к диагностике и лечению расстройств депрессивного спектра в общемедицинской практике. Методическое пособие для врачей. / Под редакцией: Огановой Р. Г., Краснова В. Н.. — ФГУ ГНИЦ профилактической медицины Росздрава. Московский НИИ психиатрии Росздрава.
  7. Altamura AC, Serati M, Buoli M, Dell'Osso B (Jul 2011). «Augmentative quetiapine in partial/nonresponders with generalized anxiety disorder: a randomized, placebo-controlled study».Int Clin Psychopharmacol 26 (4): 201-205.
  8. Wensel, T. M.; Powe, K. W.; Cates, M. E. (2012) «Pregabalin for the Treatment of Generalized Anxiety Disorder». Annals of Pharmacotherapy 46 (3): 424–9.