Հովհաննես Կլիմակոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովհան Կլիմաքոսից)
Հովհաննես Կլիմակոս
հուն․՝ Ἰωάννης τῆς Κλίμακος
Դիմանկար
Ծնվել էմոտ 579
ԾննդավայրՍիրիա
Մահացել էմոտ 649
Մահվան վայրՍինայ, Հարավային Սինայ, Եգիպտոս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնկաթոլիկություն
ԵրկերThe Ladder of Divine Ascent?
Մասնագիտությունվանական և փիլիսոփա
Զբաղեցրած պաշտոններաբբա
 John Climacus Վիքիպահեստում

Հովհաննես Կլիմակոս (հուն․՝ Ἰωάννης τῆς Κλίμακος, նաև հայտնի է որպես Հովհաննես Սանդուղք, Հովհաննես Սքոլաստիկոս և Հովհաննես Սինայեցի, մոտ 579, Սիրիա - մոտ 649, Սինայ, Հարավային Սինայ, Եգիպտոս), 7-րդ դարի քրիստոնեական աստվածաբան, փիլիսոփա, Սինայ լեռան վրա գտնվող Սուրբ Եկատերինայի վանքի վանահայր։ Նա պաշտվում է որպես սուրբ՝ Հռոմի կաթոլիկ, Հույն և արևելյան «ուղղափառ» եկեղեցիների կողմից։ Առավելապես հայտնի է որպես «Սանդուղք» երկի հեղինակ, որտեղ նա խտացված կերպով ներկայացնում է եգիպտական վանքերի հոգևոր և ասկետիկ ավանդույթները։ Այն նաև համարվում է քրիստոնեական բարոյական կատարելության հասնելու ուղեցույց։ Սկզբնապես գրված լինելով հարևան մենաստանի վանականների համար՝ «Սանդուղքը» արագորեն դարձավ բյուզանդական հոգևոր գրականության առավել ընթերցվող և սիրված գրքերից մեկը։ Ներկայումս էլ այս գիրքը լայնորեն տարածված է ուղղափառ եկեղեցիների քրիստոնյաների շրջանում։ Այն հատկապես ընթերցվում է Մեծ Պահքի շրջանում՝ նախքան Զատիկը։