Կառուցողական գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցողական գործողություն (անգլ.՝ Affirmative action) կամ դրական խտրականություն, ազգային ցեղային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամների և պատմականորեն անարդարության զոհ դարձած այլ խմբերի նկատմամբ նախկինում կիրառվող խտրականության վերացմանն ուղղված քաղաքականություն: Կառուցողական գործողության ջատագովները պնդում են, որ բավարար չե լոկ օրենքներ ընդունել կրթության, աշխատանքի և մարդակային գործունեության այլ որոլտներում խտրականությունը վերացնելու նպատակով: Նման օրենքները, եթե հասել են հաջողության, կարողացել են խտրականությունը վերացնել երկար ժամանակի ընթացքում: Սակայն արագ առաջընթաց ապահովելու համար պահանջվում են ավելի կտրուկ միջոցներ: Օրինակ՝ 1970 թ. ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացող շատ ավելի սևամորթներ կային, քան երբևէ: Սակայն, կազմելով բնակչության 12%-ը, սևամորթներըկազմում էին բժիշկների 2,2%-ը և բժիշկ ուսանողների 2,8%-ը: 1970-ական թվականներին նման վիճակագրություն հիմք էր ծառայել Կալիֆորնիա նահանգի Դևիսի համալսարանի բժշկության ֆակուլտետում կիրառվող ընդունելության կանոնների համար: Ըստ այս կանոնների՝ 100 տեղից 16-ը հատկացվում էր ազգային փոքրամասնություններին պատկանող ուսանողներին՝ հիմնականում սևամորթներին, մեքսիկական կամ ասիական ծագում ունեցող ամերիկացիներին: Ալեն Բակեն՝ սպիտակամորթ մի ուսանող, որը քննությունները հանձնել էր ավելի բարձր գնահատականներով, քան ազգային փոքրամասնություններին պատկանող որոշ ուսանողները համալսարանա չէր ընդունվել: Նա դիմեց դատարան՝ վիճարկելով այս որոշման օրինականությունը, և հարցն ի վերջո ուղարկվեց ԱՄՆ-ի Գերագույն դատարան: Հակասական դատավճռի մեջ դատարանը պարզաբանեց, որ բաժնեչափերի կիրառումը հակասում է Սահմանադրության 14-րդ լրացմանը, և կարգադրեց ընդունել Բակեին: Միևնույն ժամանակ դատավորներն ասացին, որ ընդունելության մասին որոշում կայացնելիս սահմանադրորեն ընդունելի է հաշվի առնել ուսանողի ցեղային պատկանելիությունը: Այսինքն՝ կառուցողական գործողությունը համարվում էր սահմանադրական: Այնուհանդերձ, կառուցողական գործողությունը ԱՄՆ-ում շարունակվում է խիստ վիճելի հարց մնալ: Այդ քաղաքականության հակառակորդները պնդում են, որ այն խարխլում է Ամերիկայի քաղաքական մշակույթի ամենափայփյած արժեքներից մեկը՝ հավատարմության հավասար հնարավորություններին: Կառուցողական գործողությունը նաև պարսավվում է արժանապետության զարգացմանը խոչընդոտելու համար, այսինքն՝ այնպիսի հասարակություն, որտեղ անձի հաջողությունը հիմնված է անհատի արժանիքների, այլ ոչ թե տոհմին, դասակարգին, ցեղին պատկանելու կամ որևէ այլ շինծու չափանիշի վրա: Քննադատները նույնպես պնդում են, որ կառուցողական գործողությունն ի վերջո ինքն է խանգարում խտրականության վերացմանը՝ առաջացնելով հակադարձ խտրականություն, երբ սահմանափակվում են սպիտակամորթների, օրինակ՝ Բակեի, հնարավորությունները սոսկ նրանց ցեղի և սեռի հիման վրա:

Գրականություն [խմբագրել]

  • Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան // Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան / Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան // Երևան: «Գիտանք», 2003. — 500 հատ.